Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ «Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը և նրանց սովորույթները» թեմայով միջոցառում

2018թ. փետրվարի 22-ին Հումանիտար գիտությունների ֆակուլտետում կայացավ «Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը և նրանց սովորույթները» թեմայով դաս-միջոցառում, որը կազմակերպել էր Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Ն.Գասպարյանը:

22-02-18-

Միջոցառմանը մասնակցում էին «Անգլերեն լեզու և գրականութուն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները:

Միջոցառման մասնակիցները, ներկայացնելով Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը, բերեցին հետաքրքիր փաստեր Բուքինգիեմյան պալատի (Buckingham Palace) մասին, որը Լոնդոնի թագավորական ընտանիքի նստավայրն է, տեղակայված է Վեստմիստերում և մշտապես գտնվում է պետական միջոցառումների ու արքունական հյուրընկալությունների կենտրոնում:

Կայացավ «Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը և նրանց սովորույթները» թեմայով միջոցառում

Ուսանողները խոսեցին Անգլիայում և ամբողջ աշխարհում ժամանակի ամենահայտնի դեմքերից մեկի՝ արքայադուստր Դիանայի, նրա կյանքի և ողբերգական ավտովթարի մասին:

Կայացավ «Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը և նրանց սովորույթները» թեմայով միջոցառում

Նրանք անդրադարձան Էլիզաբեթ 2-րդին, ով ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլև Ազգերի Բրիտանական Համագործակցության 15 երկրների թագուհին է, Անգլիական եկեղեցու գլուխը, Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գերագույն  հրամանատար և գնդապետ:

Կայացավ «Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը և նրանց սովորույթները» թեմայով միջոցառում

Այնուհետև ներկայացվեցին Էլիզաբեթ II թագուհու նախորդներն ու հետնորդները: Հետնորդներից անդրադարձ կատարվեց նրա այժմյան ընտանիքին, արքայազն Չարլզին, նրա կրթությանը, ընտանեկան հարաբերություններին։ Խոսվեց արքայազն Չարլզի որդի արքայազն Վիլյամի՝ Մեծ Բրիտանիայի ապագա թագավորի մասին, ցուցադրվեց նրա ամուսնությանը վերաբերող փոքրիկ տեսահոլովակ:

Կայացավ «Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը և նրանց սովորույթները» թեմայով միջոցառում

 

Այնուհետև ուսանողները ներկայացրին արքայազն Վիլյամի եղբորը` արքայազն Հարրին, ով նշանադրվել է վերջերս և պատրաստվում է ամուսնանալ մայիս ամսին: Անդրադարձ կատարվեց նաև արքայազն Վիլյամի որդուն` արքայազն  Ջորջին և դստերը` արքայադուստր Շարլոտին:

Թագավորական ընտանիքի մասին պրեզենտացիաներն ամփոփվեցին թագավորական սովորույթների, խոհանոցի մասին հետաքրքրիր փաստերով:

Կայացավ «Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը և նրանց սովորույթները» թեմայով միջոցառում

 

Կայացավ “Հաջողությունը մեր մեջ է” թեմայով սեմինարը

Փետրվարի  24-ին ԵՊՀ ԻՄ-ի  Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների կողմից կազմակերպվեց “Հաջողությունը մեր մեջ է” թեմայով սեմինար, որի հատուկ հյուրն էր բիզնես խորհրդատու, մոտիվացիոն բլոգեր Մուշեղ Ավետիսյանը:

Կայացավ "Հաջողությունը մեր մեջ է" թեմայով սեմինարը

Սեմինարին ներկա էին ինչպես ուսանողներ, այնպես էլ դասախոսներ և աշակերտներ:

Կայացավ "Հաջողությունը մեր մեջ է" թեմայով սեմինարը

Միջոցառման նպատակը ներկաներին՝ հատկապես երիտասարդներին մոտիվացնելն էր, նրանց սեփական ուժերի նկատմամբ հավատ ներշնչելը և ի վերջո ցույց տալը, որ հաջողությունը հենց մեր մեջ է, ինչին կարող ենք հասնել հստակ նպատակադրման, պլանավորման, նպատակասլցության, աշխատասիրության և ուժեղ կամքի շնորհիվ:

Կայացավ "Հաջողությունը մեր մեջ է" թեմայով սեմինարը

Սեմինարն ինտերակտիվ բնույթի էր. Ներկաները կիսվեցին իրենց նպատակներով, բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը, որոնց պատասխանները ստացան փորձառու սեմինարավարից:

Կայացավ "Հաջողությունը մեր մեջ է" թեմայով սեմինարը

Հարցազրույց «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի և ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի միջև համագործակցության մասին

2017-2018 ուստարվա II կիսամյակում «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ−ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն համագործակցության վերաբերյալ հարցազրույց ունեցանք ԿԲ դրամավարկային և ֆինանսական վիճակագրության  բաժնի պետ, ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոս Արթուր Ղալթախչյանի հետ.

Հարցազրույց «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի և ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի միջև համագործակցության մասին

-Պարո՛ն Ղալթախչյան, խնդրում եմ` մի քանի խոսքով ներկայացնեք ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի գործունեության, իր ձևավորած ենթակառուցվածքներով տարածաշրջանի ուսումնական, հասարակական և մշակութային կյանքի վրա ունեցած բարերար ազդեցության մասին:

-2014թ. ՀՀ կենտրոնական բանկի Հետազոտական, Դրամավարկային քաղաքականության և Վիճակագրության վարչությունները տեղափոխվեցին Դիլիջան քաղաքում կառուցված ՀՀ կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոն: Ավելի քան 100 աշխատակիցներ Երևանից Դիլիջան տեղափոխվեցին աշխատելու: Քաղաքը սկսեց ապրել նոր շնչով և նոր ռիթմով: Կենտրոնական բանկի կողմից ստեղծված հարակից ենթակառուցվածքները նպաստեցին ոչ միայն դիլիջանցու, այլև ամբողջ մարզի բնակչության հասանելիությանը այնպիսի կարևոր կրթական կառույցների, ինչպիսիք են «ԱՅԲ» դպրոցը և «ԹՈՒՄՈ» ստեղծարար կենտրոնը: «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնում սկսեց գործել գրադարան` հարմարավետ պայմաններով և հարուստ գրադարանային ֆոնդով: Նույն շենքում՝ տեխնիկական բոլոր պարագաններով հագեցված սենյակներում, Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համագործակցության շրջանակներում սկսեցին դասընթացներ: Համագործակցության շրջանակներում Հայաստանի ամերիկյան համալսարանի մագիստրոսական ծրագրերից մեկը նույնպես տեղափոխվեց Դիլիջան՝ նոր հնարավորություններ ընձեռելով Տավուշի և հարակից մարզերի երիտասարդությանը: Բնականաբար, հիշյալ հասարակական և կրթական ծրագրերից չէր կարող անմասն մնալ Տավուշի մարզի ամենահեղինակավոր բուհը՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը:

-Ե՞րբ և ինչպե՞ս ձեռնարկվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի միջև համագործակցության առաջին քայլերը:

-Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի և ԵՊՀ ԻՄ-ի միջև համագործակցության քայլերն արվեցին դեռևս 2015 թվականից, երբ մասնաճյուղ հրավիրվեցին Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի աշխատակիցներ՝ «Մակրոէկոնոմիկա», «Միկրոէկոնոմիկա», «Էկոնոմետրիկա», «Բանկային գործ» և «Պետական ֆինանսական համակարգ» առարկաների դասավանդման նպատակով: ՀՀ կենտրոնական բանկի Հետազոտական, Վիճակագրության և Դրամավարկային քաղաքականության վարչությունների փորձառու և որակավորված մասնագետները, տեսական հարուստ գիտելիքները զուգորդելով պրակտիկ աշխատանքային փորձի հետ, կարողացան հետաքրքիր և բազմաբովանդակ միջավայր ստեղծել լսարանում և արժանանալ ուսանողների ու գործընկերների բարձր գնահատականին:

-Պարո՛ն Ղալթախչյան, ի՞նչ ընթացք ունեցավ բուհ-կենտրոն համագործակցության զարգացումը, Ձեր կարծիքով` որո՞նք են գլխավոր ձեռքբերումները, և համագործակցության խորացման ուղղությամբ ի՞նչ ծրագրեր ու հեռանկարներ կան:

-Բուհում Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի աշխատակիցների ձեռք բերած բարձր հեղինակությունը խթան հանդիսացավ ուսումնական պրոցեսներում նոր մասնագետների ընդգրկման, ինչպես որպես դասախոս, այնպես էլ կարճաժամկետ դասախոսությունների կազմակերպման, ուսանող-մասնագետ հանդիպումների կազմակերպման համար: Համագործակցության ձեռքբերումներից կարելի է համարել 2017թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից հայտարարված «Իսահակ Իսահակյանի անվան» կրթաթոշակի համար հայտարարված մրցույթում ԵՊՀ ԻՄ-ի ուսանողուհու հաղթանակը:

Հարկ է նշել նաև, որ 2017 թվականից համագործակցության շրջանակներում կազմակերպվել են ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի ավագ կուրսերի ուսանողների ճանաչողական այցերը Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն և նրանց հանդիպումները ՀՀ կենտրոնական բանկի Հետազոտական և Վիճակագրության վարչությունների պետերի հետ:

Հարցազրույց «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի և ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի միջև համագործակցության մասին

Կազմակերպվում են նախադիպլոմային պրակտիկաները համապատասխան ստորաբաժանումներում: Իսկ «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնի ղեկավարության այցը ԵՊՀ ԻՄ և հանդիպումը տնօրենի հետ՝ համագործակցությունը խորացնելու և նոր թափ հաղորդելու նախապայման հանդիսացավ: Նախատեսվում է ԵՊՀ ԻՄ-ի և ՀՀ կենտրոնական բանկի համագործակցության ավելի լայն հնարավորության քննարկում և արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում:

-Պարո՛ն Ղալթախչյան, մասնաճյուղի տնօրենության անունից խորին շնորհակալություն ենք հայտնում «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ – ՀՀ  կենտրոնական բանկ համագործակցության զարգացմանը նպաստելու և այս հարցազրույցին մասնակցելու համար:

 

Հարցազրույց «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի և ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի միջև համագործակցության մասին

Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄ-ի հասարակայնության հետ

կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը:

 

Մասնաճյուղում կայացավ «Ուսանողական ակտիվության հեռանկարները» թեմայով քննարկում

2018թ. փետրվարի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Ուսանողական ակտիվության հեռանկարները» թեմայով քննարկում, որը կազմակերպել էին մասնաճյուղի ուսանողական խորհուրդը և ուսանողական գիտական ընկերությունը:

Մասնաճյուղում կայացավ «Ուսանողական ակտիվության հեռանկարները»  թեմայով քննարկում

Միջոցառմանը ներկա էին տարբեր ֆակուլտետների ուսանողներ և մասնաճյուղի շրջանավարտ աշխատակիցներ:

Մասնաճյուղում կայացավ «Ուսանողական ակտիվության հեռանկարները»  թեմայով քննարկում

Ուսանողական խորհրդի նախագահ Իսկուհի Շաղբաթյանը ողջունեց ներկաներին, նշեց, որ ուսանողների հասարակական ակտիվության և կարիերայի հնարավորությունների միջև կա մեծ կապ: Նա ներկայացրեց այն աշխատանքային ունակությունները և հնարավորությունները, որոնք կարող են զարգանալ ակտիվ լինելու դեպքում.

  1. շփման ազատություն, անկաշկանդվածություն, ինքնավստահություն,
  2. պատասխանատվություն, ճշտապահություն,
  3. հետաքրքրասիրություն, փնտրելու ունակություն,
  4. առաջնորդություն,
  5. թիմում աշխատելու հմտություններ,
  6. գործարար կապեր, ճանաչում:

Մասնաճյուղում կայացավ «Ուսանողական ակտիվության հեռանկարները»  թեմայով քննարկում

Այնուհետև ՈՒԳԸ համակարգող Սլավիկ Ալավերդյանը ներկայացրեց հասարակական ակտիվության տեսակները.

  1. գիտական ակտիվություն՝ գիտաժողովներ, քննարկումներ, սեմինարներ, դասընթացներ, զեկուցումներ, օլիմպիադաներ, ինտելեկտուալ խաղեր,
  2. մշակութային ակտիվություն՝ ցուցահանդես, հանդիսավոր միջոցառում, ստեղծագործական աշխատանք,
  3. սպորտային ակտիվություն և մրցույթներ,
  4. կազմակերպչական աշխատանքներ,
  5. այլ ակտիվություններ՝ ֆլեշմոբ, շաբաթօրյակ, բարեգործական և կամավորական ծրագրեր,
  6. կուրսի/խմբի ավագի պարտականություններ, հանձնաժողովներ, ակումբներ/խմբակներ:

Մասնաճյուղում կայացավ «Ուսանողական ակտիվության հեռանկարները»  թեմայով քննարկում

Ս.Ալավերդյանը և Ի.Շաղբաթյանը օրինակ բերեցին մասնաճյուղի ուսանողական կառույցների մի շարք նախկին նախագահների (Վահագն Չոբանյան, Էդիտա Սիմոնյան, Կարեն Իսկանդարյան, Նարեկ Սահակյան, Թաթուլ Թամրազյան, Ռազմիկ Հովսեփյան), ովքեր այսօր աշխատում են տարբեր ոլորտներում, և իրենց կարիերայի հարցում մեծ դեր է ունեցել ուսանողական ակտիվությունը:

Ի.Շաղբաթյանը նշեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի աշխատակիցներից 57-ը մասնաճյուղի շրջանավարտներ են: Նրանցից ավելի քան 40-ը  պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ են, և նրանց զգալի մասը ուսանողական տարիներին եղել է այս կամ այն չափով ակտիվ:

Ելույթ ունեցավ նաև Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի երիտասարդ դասախոս Մերի Ամիրզյանը, ով ներկայացրեց, որ ուսանողական տարիներին ակտիվորեն ներգրավված է եղել ուսանողական կառույցների աշխատանքներում, մասնակցել է մի քանի գիտաժողովների, տպագրել է 1 գիտական հոդված, պարային համարներով հանդես է եկել բազմաթիվ մշակութային միջոցառումների ժամանակ: Նա նշեց, որ եթե տարիներ առաջ նմանատիպ միջոցառման ժամանակ իրեն ասեին, որ պետք է ելույթ ունենա, գուցե կաշկանդվեր, բայց տարբեր միջոցառումների մասնակցելով՝ իր մեջ զարգացել են մի շարք հատկանիշներ, որոնք այսօր օգնում են առօրյա կյանքում և դասախոսական աշխատանքում:

Մասնաճյուղում կայացավ «Ուսանողական ակտիվության հեռանկարները»  թեմայով քննարկում

Վերջում Ի.Շաղբաթյանը բոլորին շնորհակալություն հայտնեց քննարկմանը մասնակցելու համար և կոչ արեց լինել ակտիվ:

Տնօրենը  հանդիպեց Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների հետ

2018թ. փետրվարի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը հանդիպեց Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների հետ:

Տնօրենը  հանդիպեց Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների հետ

Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի դասերի նախապատրաստական աշխատանքներին, ուսումնական գործընթացի շարունակական բարելավմանը, կարգապահական նորմերի պահպանմանը վերաբերող մի շարք հարցեր:

Տնօրենը կարևորեց ընդհանրապես ուսումնական պրոցեսի որակի ապահովմանը և մասնավորապես ուսանողների կարգապահությանը, հաճախումներին, բաժնի գործավարությանը վերաբերող հարցերը:

Տնօրենը  հանդիպեց Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների հետ

Շեշտվեց ոչ միայն համապատասխան ամբիոնների և առկա ուսուցման մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուների հետ ակտիվ համագործակցելու անհրաժեշտության, այլև առաջիկայում հեռակա ուսուցման համակարգում ևս կրթական ծրագրերի պատասխանատուներ նշանակելու հնարավորության մասին:   

Նախապատրաստական աշխատանքների հետ կապված՝ Հեռակա ուսուցման բաժնի վարիչ Մ.Զուրաբյանը ներկայացրեց, որ բոլոր մասնագիտությունների գծով արդեն կազմվել են դասացուցակները, հստակեցվել է լսարանային ֆոնդը: Նշվեց, որ բաժնի աշխատակիցներին հանձնարարվել է, որ հետևողական լինեն 2017-18 ուստարվա II կիսամյակի ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպման, ուսանողական զեղչերի դիմումների, ուսանողների շարժի, հարցաշարերի,  դասընթացների ծրագրերի հարցերում: