Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հովհաննես Քաջազնունի՝ մարդը, քաղաքացին, գործիչը․ կանգառ Իջևանում, փետրվարի 15-ին, ժամը 15-ին

Հովհաննես Քաջազնունի՝ մարդը, քաղաքացին, գործիչը․ կանգառ Իջևանում, փետրվարի 15-ին, ժամը 15-ին

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին, հինգշաբթի օրը, Իջևանում կազմակերպում է ձեռնարկ, նվիրված Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու ծննդյան 150 և Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին։

Միջոցառումը տեղի կունենա Իջևանի քաղաքացիական-երիտասարդական կենտրոնում՝ Վալանսի փողոց 15-15/1, ցերեկվա ժամը 15․00-ին։ (Առավել մանրամասների համար կորող եք կապվել Արփինե Երիցյանի հետ 098 586878 կամ 055 586801 կամ Թաթուլ Հակոբյանի՝ 098 65 53 21, 091 42 64 35)

Լրագրող, Սիվիլիթաս հիմնադրամի վերլուծաբան և ԱՆԻ կենտրոնի համակարգող ԹաթուլՀակոբյանը կներկայացնի Քաջազնունի մարդուն, քաղաքացուն, պետական-կուսակցական գործչին, նրա վարչապետության շրջանում ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությունը, ապա կպատասխանի հարցերի։

Միջոցառման ընթացքում ներկաները կարող են ձեռք բերել Քաջազնունու գրքերից երկուսը, որոնք վերահրատարակել է ԱՆԻ կենտրոնը՝ «ՀՅԴաշնակցությունն անելիք չունիայլևս»«Ազգ և հայրենիք», ինչպես նաև ի պատասխան Քաջազնունու գրված մի քանի հատորները (Սիմոն Վրացյան, «Խարխափումներ», Վահան Նավասարդյան, «Դաշնակցության անելիքը», Արշակ Ջամալյան «Քաջազնունին և Դաշնակցությունը») և ԱՆԻ կենտրոնի մյուս հրատարակությունները։

Քաջազնունու ծննդյան 150-ամյակի առիթով ԱՆԻ կենտրոնը նմանօրինակ ձեռնարկներ կկազմակերպի նաև Հայաստանի այլ քաղաքներում, որոնց մասին կտեղեկացվի նախապես։ Արդեն ձեռնարկներ կազմակերպվել են Ստեփանակերտում և Վանաձորում։

Քաջազնունին ծնվել է 1868թ. փետրվարի 1-ին, նոր տոմարով՝ 14-ին, Ախալքալակում՝ Ջավախք, Վրաստան: Այսպիսով, 2018-ի փետրվարի 1-ից 14-ը կարելի է համարել առաջին վարչապետի ծննդյան 150-ամյա հոբելյանը։

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ 2019» ծրագիրը

Գերմանիայի Բունդեսթագի Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագիրը

Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրով հետաքրքրված անձանց Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես Գերմանիայի Բունդեսթագը, համագործակցելով Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլդտի համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ, առաջարկում է երիտասարդ, քաղաքականությամբ հետաքրքրվող, բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներին Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ Բեռլինում:

Ծրագիրը տևում է 2019թ. մարտի 1-ից մինչև հուլիսի 31-ը:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2018թ․ հունիսի 30-ն է։

Գերմանիայի Բունդեսթագի www.bundestag.de/ips համացանցային էջում զետեղված են ծրագրի վերաբերյալ կարևոր տեղեկություններ, այդ թվում մասնակցության նախադրյալներն ու մրցութային փաստաթղթերի ցանկը, գերմաներենի գիտելիքները հաստատող լրացման թերթիկը, ինչպես նաև մրցույթին վերաբերող հարցաթերթիկը։

Դեսպանության www.eriwan.diplo.de կայքում տեղադրված է համապատասխան հղում։ 

Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնը հավաքագրում է կամավորներ

Մասնաճյուղում կայացավ Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը

Վայրը՝  Իջևան, Հայաստան

Դիմելու վերջնաժամկետը՝   20. 02. 2018

Աշխատանքի ձևաչափը՝   կամավորություն

Օտար լեզուներ՝   Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն

Դուք երիտասա՞րդ եք,  հետաքրքրված եք Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացմամբ, ունեք նոր գաղափարներ, հետաքրքիր առաջարկներ, ապա շտապե՛ք միանալ Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնին (ՏՏԶՀ): Սկզբնական շրջանում երիտասարդները կանցնեն եռամսյա պրակտիկա, որից հետո լավագույնները կընտրվեն 6-ամսյա վճարովի պրակտիկայի համար և կստանան հնարավորություն աշխատելու կենտրոնում:

Ո՞վ կարող է որակավորվել որպես  Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի կամավոր:

Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնին կարող են միանալ 18-28  տարեկան, մոտիվացված և ստեղծարար գաղափարներով լի անձինք:

Միացի՛ր մեզ, եթե…

  • մտահոգված ես Տավուշի մարզում տուրիզմի զարգացմամբ,
  • ունես զբոսաշրջային բիզնես գաղափարներ,
  • համոզված ես, որ յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենա մարզի զարգացման գործում,
  • էնտուզիազմով լի ես,
  • ունես թիմում աշխատելու կարողություն և շփման հմտություններ:

Որո՞նք են ՏՏԶՀ կենտրոնի կամավորի գործառույթները.

  • Տավուշի մարզի գյուղերում նոր տուր պրոդուկտների մշակում:
  • Տուրիզմի զարգացմանն ուղղված նոր բիզնես գաղափարների զարգացում:
  • Մարզի մասին տեղեկատվության հավաքագրում, հետազոտություն:

 Ինչպե՞ս դիմել.

Պարզապես անցեք հետևյալ հղումով https://docs.google.com/forms և լրացրեք առցանց հայտը:

Հայտի հաստատման դեպքում կհրավիրվեք հարցազրույցի:

Հավելենք, որ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարության հետ համատեղ:

Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի (ՏՏԶՀԿ) նպատակն է ներգրավել մարզի երիտասարդ մասնագետներին գյուղական տուրիզմի զարգացմանն ուղղված նախաձեռնություններում, նրանց հնարավորություն տալ ձեռք բերված գիտելիքները կիրառել ի նպաստ գյուղական համայնքների զարգացմանը:

Մեկնարկել է Որակի ապահովման 4-րդ ֆորումի մասնակիցների գրանցումը

anqa-forum

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը 2018 թվականի փետրվարին  կազմակերպում է որակի ապահովման 4-րդ ֆորումը, որը նվիրված է հայաստանյան մասնագիտական կրթության ոլորտի  ներկայիս խնդիրներին և ապագա մարտահրավերներին:

 Ֆորումի նպատակն է․

  • քննարկել մասնագիտական կրթության որակի ապահովման ներկայիս զարգացումները, միտումներն ու մարտահրավերները,
  • վեր հանել լավագույն փորձը և նպաստել դրա տարածմանը,
  • շահակիցների քննարկումների միջոցով դուրս բերել արդիական խնդիրների լուծման համընդհանուր ընդունելի առաջարկներ,
  • նպաստել որակի ընդհանուր մշակույթի ամրապնդմանը կրթության բոլոր մակարդակներում։

Ֆորումին իրենց փորձը կներկայացնեն նաև հեղինակավոր միջազգային փորձագետներ:

Թեման

Ֆորումը, պլենար և սեկցիոն նիստերով, աշխատաժողովներով ու շահակիցների քննարկումներով  կանդրադառնա  հետևյալ թեմաներին․

  • Կամփոփվի ինստիտուցիոնալ հավատարմագրման առաջին շրջափուլը, հավատարմագրման արդյունքում տեղի ունեցած փոփոխությունները և դրանց ազդեցությունը կրթական գործընթացի և որակի վրա։
  • Կքննարկվեն ծրագրային հավատարմագրման սկզբունքները, ընթացակարգերը, կողմերը կներկայացնեն գործընթացի կազմակերպման վերաբերյալ իրենց մոտեցումները։
  • Կքննարկվեն քոլեջների հավատարմագրման գործընթացը, ընդհանուր ոլորտային խնդիրները և լուծման ուղիները։
  • Կներկայացվեն ՈԱԱԿ-ի կողմից մշակված բուհերի արդյունավետության ցուցանիշները, նման ցուցանիշների կիրառման միջազգային փորձը, Հայաստանում դրանց կիրառման մեթոդաբանությունը և ակնկալվող արդյունքները։
  • Կքննարկվեն բուհ-գործատու համագործակցության խնդիրները, կներկայացվի ՈԱԱԿ-ի կողմից մշակված և փորձարկված բուհ-գործատու համագործակցության մոդելը։
  • Անդրադարձ կկատարվի կրթական համակարգի արդյունավետության բարձրացման խնդիրներին և այդ ուղղությամբ  իրականացվող բարեփոխումներին։

Մասնակիցներ

Որակի ապահովան ֆորումը  քննարկումների, մասնագիտական զարգացման և փորձի փոխանակման հարթակ է մասնագիտական  կրթության որակի ապահովման շահակիցների համար: Համաժողովը հատկապես կհետաքրքրի ՄՈՒՀ-երի ռեկտորներին, պրոռեկտորներին, դեկաններին, կրթական ծրագրերի ղեկավարներին, դասախոսներին, որակի ապահովման պատասխանատուներին, ուսանողներին, հետազոտողներին, որակի ապահովման գործակալությունների աշխատակիցներին և բոլոր նրանց, ովքեր աշխատում են մասնագիտական  ուսումնական հաստատություններում և որակի ապահովման բնագավառում:

Աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը։

Մասնակցություն

Որակի ապահովման 4-րդ ֆորումին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել  մինչև  2018թ․ փետրվարի 28-ը՝  գրելով info@anqa.am էլ․ փոստին կամ զանգահարելով  010 22 91 45 հեռախոսահամարով։ Մեկ անձի մասնակցության արժեքն է 25 000  ՀՀ դրամ։

Հրավիրում ենք «Ինչպե՞ս  և  ինչու՞ մասնակցել գիտաժողովների» խորագրով սեմինարին

Հրավիրում ենք «Ինչպե՞ս  և  ինչու՞ մասնակցել գիտաժողովների» խորագրով սեմինարին

 Հարգելի՛ համալսարանականներ, 2018թ. փետրվարի 13-ին՝ ժամը 13:30-ին, ԵՊՀ ԻՄ-ի անգլերենի ռեսուրս կենտրոնում (Տնտեսագիտության ֆակուլտետ, 1-ին հարկ, թիվ 12 լսարանի հարևանությամբ) տեղի կունենա «Ինչպե՞ս և ինչու՞ մասնակցել գիտաժողովների» խորագրով սեմինար, որը կազմակերպել է ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ):

Սեմինարը կվարի ՈՒԳԸ համակարգող Սլավիկ Ալավերդյանը:

«Ինչպե՞ս  և  ինչու՞ մասնակցել գիտաժողովների» խորագրով սեմինարի ընթացքում կներկայացվեն գիտահետազոտական աշխատանք կատարելու ընդհանուր մեթոդաբանությունը, աշխատանքների տեսակները, աղբյուրներից օգտվելու և հղումներ կատարելու կարգը, վերջնարդյունքները ներկայացնելու ձևերը, ինչպես նաև համացանցում արդյունավետ որոնման նրբությունները և գիտական գրականություն պարունակող հիմնարար կայքերը:

Բոլոր ցանկացողները կարող են մասնակցել: