Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Շարունակվում է Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների շարքը

2018թ. մարտի 31-ին Տավուշի մարզային գրադարանի տնօրեն Անահիտ Ղուկասյանի հրավերով և ԵՊՀ ԻՄ-ի ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Սվետա Օհանյանի նախաձեռնությամբ Տավուշի մարզային գրադարանում կայացավ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում:

31-03-2018-1

Այն վարեցին «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները, ովքեր հանդես եկան ֆրանկոֆոնիային նվիրված ելույթներով և պրեզենտացիաներով:

Շարունակվում է Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների շարքը

Միջոցառման ընթացքում ուսանողները ներկայացրին ֆրանկոֆոնիայի դերն ու նշանակությունը ամբողջ աշխարհում:

Մասնավորապես նշվեց, որ ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը հիմնվել է 1970 թվականին: Կազմակերպությունն ընդգրկում է 57 լիիրավ, 3 ասոցացված և 20 դիտորդի կարգավիճակ ունեցող պետություն, որոնցից 32-ում ֆրանսերենն ունի պաշտոնական լեզվի կամ 2-րդ  պաշտոնական լեզվի կարգավիճակ: ՖՄԿ-ում ընդգրկված երկրների բնակչության ընդհանուր թիվը կազմում է 890 միլիոն, որից 220 միլիոնը ֆրանկոֆոններ են:

Շարունակվում է Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների շարքը

Ներկայացվեց նաև, որ 2004 թվականին Ռագադուգուի  (Բուրկինա Ֆասո) գագաթնաժողովում Հայաստանը ձեռք է բերել ՖՄԿ-ում դիտորդի կարգավիճակ, իսկ 2008թ. հոկտեմբերին Քվեբեկ-Կանադայի գագաթնաժողովում դարձել է ՖՄԿ ասոցացված անդամ, իսկ 2012 թվականի հոկտեմբերի 13, 14-ին Կինշասայում կայացած ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին Հայաստանը միաձայն կերպով դարձել է ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 54-րդ լիիրավ անդամ պետությունը: 

Այնուհետև ուսանողները ֆրանսերենը ներկայացրին որպես սիրո լեզու, հանդես եկան բանաստեղծություններով և երգերով:

Շարունակվում է Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների շարքը

Միջոցառման վերջում շնորհակալական խոսք ասաց Սպասարկման բաժնի վարիչ Կարինե Քեռյանը:

Շարունակվում է Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների շարքը

 

Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում մասնաճյուղում  

2018թ. մարտի 30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Մայրության և գեղեցկության տոնին նվիրված գրական-երաժշտական միջոցառում (ռուսերեն), որը կազմակերպել էր Ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի դասախոս Սվետլանա Եղիազարյանը:

Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում մասնաճյուղում   

Միջոցառմանը ներկա էին բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, մասնակցում էին տարբեր մասնագիտությունների առաջին և երկրորդ կուրսերի ուսանողներ:

Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում մասնաճյուղում   

Մասնակից ուսանողները հանդես եկան մորը նվիրված երախտագիտության խոսքերով, սրտահույզ բանաստեղծություններով, վարակիչ ու հուզառատ երգերով:

Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում մասնաճյուղում   

Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառման ընթացքում ընդգծվեց մոր կերպարը որպես հայրենիքի խտացում, մարդկային կյանքի ակունք, անսահման սիրո մարմնացում:

Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում մասնաճյուղում   

Արժևորվեց տղամարդու և կնոջ դաշնությունը՝ որպես լիարժեք երջանկության նախապայման:

Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում մասնաճյուղում   

Ռուսաց լեզվով կազմակերպված գեղեցիկ միջոցառումը ներկաներին պարգևեց գեղագիտական հաճույք, գարնանային տրամադրություն և համակեց բարոյադաստիարակչական լիցքերով:

 

Մասնաճյուղում կայացավ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ներկայացուցիչների հերթական հանդիպումը ուսանողների հետ

2018թ. մարտի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ էին այցելել «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի հավաքագրման համակարգող Տաթևիկ Հովհաննիսյանը և հավաքագրման մասնագետ, ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ Քնարիկ Մանուկյանը:

Մասնաճյուղում կայացավ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի  ներկայացուցիչների հերթական հանդիպումը ուսանողների հետ

Հանդիպումը կազմակերպել էին «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամն ու ԵՊՀ  ԻՄ-ի շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:  

Ներկա էին մասնաճյուղի շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Արփինե Եգանյանը, ՈՒԳԸ համակարգող Սլավիկ Ալավերդյանը, 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողներ:

Քնարիկ Մանուկյանը ներկայացրեց  ծրագրի առաքելությունը, մանրամասները, դիմելու կարգը, այնուհետև ծրագրի ներկայացուցիչները պատասխանեցին մասնակիցներին հետաքրքրող հարցերին։

Մասնաճյուղում կայացավ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի  ներկայացուցիչների հերթական հանդիպումը ուսանողների հետ

Հանդիպման սկզբում նշվեց, որ շատ գյուղերում ուսուցիչների պակաս կա, ինչի հետևանքով ոչ մասնագետը դասավանդում է մի քանի առարկա կամ տևական ժամանակ աշակերտները չեն ունենում որևէ առարկայի ուսուցիչ:

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի առաքելությունն է բարելավել Հայաստանի բոլոր երեխաների կրթության որակը՝ ներգրավելով և որպես ուսուցիչներ վերապատրաստելով համալսարանների շրջանավարտների, ապա 2 տարով նրանց գործուղելով Հայաստանի մարզային դպրոցներ, որտեղ կա տվյալ մասնագիտությամբ ուսուցչի կարիք։

Ծրագրի մասնակիցներն անդամակցում են Երկամյա առաջնորդության զարգացման ծրագրին, որի ընթացքում ձեռք են բերում աշակերտների նվաճումներն ու առաջնորդության ջիղը դասարանում բարելավելու գիտելիքներ, հմտություններ և նոր աշխարհայացք` միաժամանակ իրականացնելով համայնքային զարգացման նախաձեռնություններ:

Մասնաճյուղում կայացավ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի  ներկայացուցիչների հերթական հանդիպումը ուսանողների հետ

Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ դիմելու համար մանկավարժի որակավորում ունենալը պարտադիր չէ, միայն հարկավոր է դասավանդելու և Հայաստանի զարգացմանը նպաստելու ցանկություն, մյուս խնդիրները, ինչպիսիք են՝ վերապատրաստումը, աշխատանքի տեղավորումը մարզային դպրոցներում, վարձատրությունը, կլուծի ծրագիրը։

Ծրագրին կարող է դիմել 2018թ. հուլիսի դրությամբ բակալավրի կրթական աստիճան ունեցող ցանկացած ոք, այդ թվում` հանրակրթական դպրոցներում դասավանդվող առարկաներին մոտ մասնագիտություն ունեցող անձը:

Ծրագրի մասնակիցները ստանում են.

  1. Մասնագիտական աճի հնարավորություն (գործընկեր կազմակերպություններում մասնագիտական և մշակութային զարգացման հնարավորություններ, վերապատրաստող մասնագետի շարունակական աջակցություն),
  2. Դրամական աջակցություն (աշխատավարձ և կրթաթոշակ),
  3. Մանկավարժի որակավորում (դասավանդման վկայականի կամ մանկավարժության մագիստրոսի աստիճանի ձեռքբերման համար ուսումնական վարձի վճարում),
  4. Առաջնորդական հմտությունների զարգացման հնարավորություն,
  5. Կարիերայի զարգացման հնարավորություն («Դասավանդի՛ր, Հայաստան» և «Կրթություն բոլորի համար» ծրագրերի շրջանավարտի կարգավիճակ),
  6. Գաղափարակից մարդկանց հետ կապերի հաստատում,
  7. Նորարար մտքերը և նախագծերն իրականացնելու հարթակ,
  8. Մարզային համայնքների զարգացմանը նպաստելու հնարավորություն:

Դիմելու վերջնաժամկետը ապրիլի 30-ն է:

Մասնաճյուղում կայացավ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի  ներկայացուցիչների հերթական հանդիպումը ուսանողների հետ

Մայիսի ընթացքում տեղի կունենան հանդիպումներ երկրորդ փուլ անցած դիմորդների հետ, որոնցից հետո կընտրվեն ծրագրի մասնակիցները, ովքեր կմասնակցեն ամառային ինստիտուտին և այն հաջողությամբ ավարտելուց հետո 2018թ. սեպտեմբերի   1-ից աշխատանքի կանցնեն դպրոցներում:

Պատասխանելով ուսանողների հարցերին՝ Տաթևիկ Հովհաննիսյանը նշեց, որ մասնակիցները ծրագրի ընթացքում պետք է բնակվեն իրենց դասավանդման համայնքներում, իրականացնեն լրացուցիչ պարապմունքներ աշակերտների հետ և աջակցեն նաև համայնքի զարգացմանը: Ուսանողների այն հարցին, թե  արդյոք մասնակիցները պիտի դասավանդեն ոչ իրենց մարզում, ծրագրի ներկայացուցիչները նշեցին, որ նման պահանջ չկա, համայնքի ընտրությունը կախված է դպրոցում տվյալ մասնագետի պահանջարկից և համաձայնեցվում է մասնակիցների հետ:

Մասնաճյուղում կայացավ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի  ներկայացուցիչների հերթական հանդիպումը ուսանողների հետ

Նշվեց, որ այժմ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ներկայացված է Հայաստանի 6 մարզի 52 գործընկեր դպրոցում: Ծրագիրն ունի մասնակիցների երեք սերունդ, որոնցից առաջինը՝ 14 մասնակիցներ, արդեն ավարտել են երկամյա ծրագիրը և գտել են իրենց մասնագիտական ուղին ՀՀ առաջատար կազմակերպություններում, իսկ երկրորդ և երրորդ սերնդի մասնակիցները 71-ն են, որոնք աշխատում են շուրջ 5000 երեխայի հետ:

28-03-18-2

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ն անկախ ծրագիր է, որը համագործակցում է ՀՀ կառավարության, մարզպետարանների, դպրոցների, համալսարանների, տեղական և արտասահմանյան կազմակերպությունների և անհատների հետ: Մոդելը, որի հիման վրա ստեղծվել է ծրագիրը, 25 տարվա պատմություն ունի։ Այն սոցիալական փոփոխության հասնելու հաջողված ծրագիր է, որը կիրառվել է աշխարհի շուրջ 46 երկրում, որոնք համախմբվել են “Teach For All” միջազգային ցանցի ներքո:

Հանդիպման վերջում ելույթ ունեցավ ՈՒԳԸ համակարգող Սլավիկ Ալավերդյանը, մասնաճյուղի ղեկավարության և ուսանողության անունից շնորհակալություն հայտնեց այցելության համար:

Մասնաճյուղում կայացավ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի  ներկայացուցիչների հերթական հանդիպումը ուսանողների հետ

Նա նշեց, որ ինքը 2015թ. եղել է ծրագրի առաջին դիմորդներից, հետևում է ծրագրի մասնակիցների գործունեությանը և համոզվել է նրանց օգտակարության, երեխաներին ոգեշնչելու մեջ: Ս.Ալավերդյանը ևս ուսանողներին կոչ արեց անպայման դիմել ծրագրին, օգտագործել եզակի հնարավորությունը, ինչպես նաև ծրագրի մասին պատմել ընկերներին:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://arm.teachforarmenia.org/2018-form-arm:

   Հայտադիմումների և ընդունելության հետ կապված հարցերի դեպքում կարելի է զանգահարել Հավաքագրման համակարգող Տաթևիկ Հովհաննիսյանին՝ (041)530154 հեռախոսահամարով կամ գրել tatev.hovhannisyan@teachforarmenia.org էլեկտրոնային հասցեին:

Ծրագրի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարելի է այցելել պաշտոնական կայք՝ http://www.teachforarmenia.org/:

Ծրագրի մասնակիցների հաջողությունների մասին կարելի է կարդալ՝ անցնելով հետևյալ հղումով՝ http://www.mediamax.am/am/news/tfa/:

Կայացավ «Հայերը համաշխարհային կերպարվեստում» խորագրով միջոցառումը

2018թ. մարտի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում  կայացավ «Հայերը համաշխարհային կերպարվեստում» խորագրով միջոցառումը (ռուսերեն), որը կազմակերպել էին Կիրառական արվեստի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն և ՈՒԽ-ն՝ Ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի պատասխանատու բ.գ.,թ., ասիստենտ Անժելա Այդինյանի աջակցությամբ:

Կայացավ «Հայերը համաշխարհային կերպարվեստում» խորագրով միջոցառումը

Միջոցառմանը ներկա էին Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանը, դասախոսներ, տարբեր ֆակուլտետների ուսանողներ, մասնակցում էին «Դիզայն» մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողները:

Կայացավ «Հայերը համաշխարհային կերպարվեստում» խորագրով միջոցառումը

Այն յուրատեսակ տուրք էր մեր մշակույթի նվիրյալներին և նպատակ ուներ հայ արվեստը ներկայացնել ոչ միայն հայերենով, այլև ռուսաց լեզվով:

«Հայերը համաշխարհային կերպարվեստում» խորագրով միջոցառումն ուներ հագեցած ծրագիր:

Կայացավ «Հայերը համաշխարհային կերպարվեստում» խորագրով միջոցառումը

Ողջույնի խոսքով հանդես եկավ Ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի պատասխանատու բ.գ.,թ., ասիստենտ Անժելա Այդինյանը՝ մասնավորապես նշելով, որ մշակույթն ու արվեստն են ձևավորում մարդու և սերունդների ինքնագիտակցությունը: Արվեստի զարգացումն ազդում է երիտասարդների կրթության ու գեղագիտական դաստիարակության վրա, խթանում ստեղծագործ ոգին ու պրպտուն միտքը: Արվեստը մարդկային կյանքի մեծագույն արժեքն է, նրա մեջ բյուրեղանում է ամեն ինչ: Արվեստագետների շնորհիվ մարդիկ հնարավորություն են ունենում հաղորդակցվել գեղանկարչությանը, քանդակագործությանը, ճաշակել լավ երաժշտություն, հիանալ դրամատիկական և պարային արվեստով:

Կայացավ «Հայերը համաշխարհային կերպարվեստում» խորագրով միջոցառումը

Այնուհետև «Դիզայն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Կարինե Ալավերդյանն ազդարարեց վիկտորինայի մեկնարկը:

Կայացավ «Հայերը համաշխարհային կերպարվեստում» խորագրով միջոցառումը

Հաղթող ճանաչվեց Տնտեսագիտության ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության թիմը և պարգևատրվեց հուշանվերով:

Կայացավ «Հայերը համաշխարհային կերպարվեստում» խորագրով միջոցառումը

Ապա մասնակիցները ներկայացրին հայ մեծանուն նկարիչների կյանքն ու գործունեությունը:

1-ին կուրսի ուսանողուհիներ Նոննա Ալավերդյանը և Իրինա Փիրումյանը  ներկայացրին Գևորգ Բաշինջաղյանին և Մարտիրոս Սարյանին, իսկ 2-րդ կուրսի ուսանողուհի Դոնարա Սարգսյանը՝ Հովհաննես Այվազովսկուն:

Կայացավ «Հայերը համաշխարհային կերպարվեստում» խորագրով միջոցառումը

Ելույթներն ուղեկցվեցին բուռն քննարկումներով:

Վերջում  ելույթ ունեցավ Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ալեքսան Մարգարյանը՝ շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին, ընդգծելով նմանատիպ միջոցառումների կարևորությունը:

Կայացավ «Հայերը համաշխարհային կերպարվեստում» խորագրով միջոցառումը

«Հայերը համաշխարհային կերպարվեստում» խորագրով միջոցառումը մեծ բավականություն պատճառեց ներկաներին:

Տիեզերագնացության զարգացման աշխատաժողովի հրավեր Բնական գիտությունների և Տնտեսագիտության ֆակուլտետների ուսանողների համար

Տիեզերագնացության զարգացման աշխատաժողովի հրավեր  Բնական գիտությունների և Տնտեսագիտության ֆակուլտետների ուսանողների համար

Սիրելի՛ ուսանողներ, հրավիրում ենք մասնակցելու Մոսկվայում 2018թ. հուլիսի 18-29-ը կայանալիք Տիեզերագնացության զարգացման աշխատաժողովին։ 

Ուսանողներին հնարավորություն  կտրվի լինել  Բաումանի հետազոտական համալսարանում, Յուրի Գագարինի և այլ  տիեզերագնացների պատրաստման հետազոտական կենտրոններում, շփվել տիեզերագնացների (նաև նախկին տիեզերագնաց, ռուսական տիեզերագնացության գլխավոր տնօրեն Ս․Կ․Կրիկալևի) հետ, կառուցել և թողարկել փոքրիկ հրթիռ:

Աշխատաժողովին մասնակցելու պայմաններն են.

  • Սնունդը, կացությունը, տրանսպորտը (օդանավակայանից սկսած) և մշակութային հարուստ ծրագրերն անվճար են:
  • Ուսանողները միայն պիտի կարողանան ինքնաֆինանսավորել /կամ ֆոնդ հայթայթել/ Հայաստանից–Մոսկվա–Հայաստան ավիատոմսի համար։
  • Նախնական 2 ազատ տեղ կտրամադրվի Հայաստանին, գուցե նախընտրական փուլից՝ ապրիլի 11-ից հետո, հնարավոր լինի ավելացնել ևս 2 տեղ, ուստի նախընտրական փուլում կընտրվեն 4 ուսանողներ:

Պահանջներն են.

Մասնակցել կարող են միայն այն ուսանողները, ովքեր հետաքրքրություն են ցուցաբերում տիեզերագնացության նկատմամբ, ունեն տեխնիկական կրթություն և անգլերենի իմացություն (Բնական գիտությունների և Տնտեսագիտության ֆակուլտետների ուսանողները):

 Կգործեն հետևյալ խմբերը.

  • Տիեզերական նախագծման խումբ (նախագծման մշակում),
  • Բալիստիկայի և աերոդինամիկայի խումբ (հետագծի զարգացում, հրավիրող անձի խումբ),
  • Ռոբոտաշինության խումբ,
  • Էներգիայի մատակարարման խումբ (էներգիայի հաշվարկ. արևային վահանակներ և մարտկոցներ),
  • Ջերմային կառավարման խումբ (ջերմաստիճանի հաշվարկ),
  • Նավիգացիոն խումբ:

Աշխատաժողովը կլինի շարունակական և համագործակցության արդյունքում մի խումբ տիեզերագնացներ կամ դասընթացավարներ հետագայում կայցելեն Հայաստան, հենց ընտրված թեկնածուների բուհ:

Ցանկացողները մինչև ապրիլի 12-ը կարող են դիմել Բնական գիտությունների ֆակուլտետ՝ Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոն:

Կից ներկայացվում է նաև օրակարգը: