Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Մարզային երիտասարդների գործազրկության հաղթահարումն անհատական զարգացման միջոցով» դասընթացի հրավեր

«Մարզային երիտասարդների գործազրկության հաղթահարումն անհատական զարգացման միջոցով» դասընթացի հրավեր

2018թ. ապրիլի 25-27-ին, 30-ին և մայիսի 1-ին՝ ժամը 13։40-ից 15։40-ը «Հայկական գիտական միավորում» ՀԿ-ն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կազմակերպում է ուսուցողական դասընթաց՝ գրագետ CV կազմելու, էլեկտրոնային նամակագրություն վարելու, գործատուին ճիշտ ներկայանալու, աշխատանքային փոխհարաբերություններում ճիշտ կողմնորոշվելու, ինչպես նաև աշխատանքային օրենսդրության հիմնական դրույթների և գործատու-աշխատող իրավահարաբերությունների կանոնակարգման առանձնահատկությունների վերաբերյալ:

Ծրագրի աջակիցներն են ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների և կարիերայի կենտրոնը, ուսանողական խորհուրդը։

Դասընթացին կարող են մասնակցել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները, շրջանավարտները, Իջևան քաղաքի ու հարակից համայնքների 18-30 տարեկան երիտասարդները:

Դասընթացը բաղկացած է 2 ժամ տևողությամբ 5 սեմինարներից, որոնք տեղի կունենան մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի 51 լսարանում։

Դիմելու վերջնաժամկետը 2018թ. ապրիլի 10-ն է:

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացրել առցանց մասնակցության հայտը։

Ստացված հայտերը կքննարկվեն և մասնակցության համար կընտրվեն 50 երիտասարդներ։ Արդյունքների մասին հայտատուները կտեղեկացվեն մինչև ապրիլի 20-ը։

Բոլոր մասնակիցներին կտրվեն մասնակցության վկայականներ։

 

 

«1918Թ. ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

ԵՊՀԻՄ

2018թ. մայիսի 11-12-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետը կազմակերպում է «1918թ. Մայիսյան հերոսամարտերը և Հայաստանի առաջին հանրապետության արարման գործընթացը» խորագրով հանրապետական գիտաժողովը՝ նվիրված Առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակին:

Գիտաժողովը կիրականացվի հետևյալ ուղղություններով.

  • պատմական գիտություններ,
  • բանասիրական գիտություններ,
  • իրավաբանական գիտություններ,
  • քաղաքական գիտություններ,
  • տնտեսագիտություն,
  • մանկավարժական գիտություններ,
  • հոգեբանական գիտություններ,
  • արվեստագիտություն:

Զեկուցումների թեմատիկան ազատ է:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 10-ը զեկուցումների թեմաները և ամփոփ նկարագրերը (1 էջի սահմանում) ուղարկել  vahanagha@yandex.ru էլեկտրոնային հասցեին, մանրամասն տեղեկության համար զանգահարել  096 987 654 հեռախոսահամարով՝ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, բ.գ.թ., դոցենտ Վահան Աղաբաբյանին: 

Սիրով շնորհավորում ենք…

 

Խուդավերդյան Նելլի

      ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենությունը և ամբողջ անձնակազմը սիրով շնորհավորում են Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Նելլի Խուդավերդյանի ծննդյան տարեդարձը՝ մաղթելով երջանկություն, քաջառողջություն, անսպառ եռանդ, անձնական և ուսումնագիտական նորանոր հաջողություններ, ամենայն բարիք:

Մասնաճյուղում կայացավ Վահագն Աթաբեկյանի հետ հերթական հանդիպումը

2018թ. մարտի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ ՀՀ արտգործնախարարի` ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական Վահագն Աթաբեկյանի հետ հերթական հանդիպումը:

Մասնաճյուղում կայացավ Վահագն Աթաբեկյանի հետ հերթական հանդիպումը

Ներկա էին Ֆրանսերեն լեզվի և գրականության, Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնների դասախոսներ, համապատասխան մասնագիտությունների ուսանողներ:

Հանդիպման նպատակն էր ընդգծել առաջիկայում Երևանում կայանալիք Ֆրանկֆոոնիայի գագաթնաժողովի կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար, մասնակիցներին հանգամանորեն ներկայացնել դրա ընթացակարգը:

Մասնաճյուղում կայացավ Վահագն Աթաբեկյանի հետ հերթական հանդիպումը

Նախ պարոն Աթաբեկյանը ջերմորեն շնորհավորեց ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին՝ Ֆրանկոֆոնիայի միջբուհական մրցույթում պատվավոր տեղեր գրավելու համար, ողջունեց այն փաստը, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը զիջել է  միայն Բրյուսովի անվան համալսարանին և առաջ է անցել անգամ Ֆրանսիական համալսարանից։ 

Մասնաճյուղում կայացավ Վահագն Աթաբեկյանի հետ հերթական հանդիպումը

Հանդիպման ընթացքում ՀՀ արտգործնախարարի խորհրդականը մանրամասն ներկայացրեց կամավորական սկզբունքով Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու պայմաններն ու դրույթները: 

Մասնաճյուղում կայացավ Վահագն Աթաբեկյանի հետ հերթական հանդիպումը

Վերջում ուսանողները պարոն Աթաբեկյանին ուղղեցին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի և ֆրանսիական մշակույթի վերաբերյալ մի շարք հարցեր՝ ստանալով սպառիչ պատասխաններ:

Կայացավ «Օսկարակիր ֆիլմեր» թեմայով բաց դասը

2018թ. մարտի 24-ին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Օտար լեզուներ» մասնագիտության I կուրսում կայացավ «Օսկարակիր ֆիլմեր» թեմայով գործնական բաց դաս (անգլերեն), որը կազմակերպել էր Անգլերեն լեզվի և գրականության  ամբիոնը:

Բաց դասի ընթացքում ուսանողները ներկայացրին տարբեր տարիների ընթացքում «Օսկար» մրցանակի արժանացած մի շարք ֆիլմեր («Տիտանիկ», «Ավատար», «Տրոյա», «Դյունքերք», «Անգլիական պացիենտը», «Ջրի ձևը»):

Կայացավ «Օսկարակիր ֆիլմեր» թեմայով բաց դասը

Մասնավորապես նշվեց, որ «Տիտանիկը» նկարահանվել է Ջեյմս Քեմերոնի կողմից 1997 թվականին: Ֆիլմում նկարագրվում է Տիտանիկ նավի կործանումը: Գլխավոր դերակատարներն են Քեյթ Ուինսլեթը և Լեոնարդո դի Կապրիոն: ԱՄՆ-ում ֆիլմի առաջին ցուցադրությունը կայացել է 1997 թվականի դեկտեմբերի 19-ին: Ֆիլմի բյուջեն կազմել է 200 միլիոն դոլար, որը ժամանակին ռեկորդային էր: «Տիտանիկը» ներկայացվել է «Օսկար» մրցանակի 14 անվանակարգում և ստացել 11 «Օսկար», այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ»:

Ներկայացվեց, որ «Ավատար» ֆիլմի ռեժիսորը նույնպես Ջեյմս Քեմերոնն է: Ֆիլմը նկարահանվել է 2009 թվականին,  և առաջին ցուցադրությունը կայացել է դեկտեմբերի 18-ին: Գլխավոր դերակատարներն են Սեմ Ուորթինգտոնը, Քոուի Սալդանան և Սիգուրնի Ուիվերը: Ֆիլմի բյուջեն կազմել է 237 միլիոն դոլար:  «Ավատարը» ներկայացվել է «Օսկար» մրցանակի 9 անվանակարգում և ստացել 3 «Օսկար»:

Կայացավ «Օսկարակիր ֆիլմեր» թեմայով բաց դասը

 

«Տրոյա» պատմական ֆիլմի վերաբերյալ նշվեց, որ այն նկարահանվել է 2004 թվականին ռեժիսոր Վոլֆգանգ Պետերսենի կողմից: Գլխավոր դերակատարներն են Բրեդ Փիթը և Էրիկ Բանան: Ֆիլմի բյուջեն 175 միլիոն դոլար է կազմել: Ֆիլմը ստացել է «Օսկար»՝ լավագույն հանդերձանքի համար:

«Դյունքերք» ֆիլմի մասին նշվեց, որ այն նկարահանվել է 2017 թվականին Քրիստոֆեր Նոլանի կողմից: Ֆիլմը ներկայացվել է «Օսկար» մրցանակի 8 անվանակարգում և ստացել է 3 «Օսկար»: Գլխավոր դերակատարներն են Թոմ Հարդին և Քիլիան Մերֆին: Ֆիլմի բյուջեն կազմել է 100 միլիոն դոլար: 

Կայացավ «Օսկարակիր ֆիլմեր» թեմայով բաց դասը

«Անգլիական պացիենտ» ֆիլմի կապակցությամբ ներկայացվեց, որ այն նկարահանվել է 1996 թվականին Էնթոնի Մինգելլայի կողմից:  Ֆիլմը ներկայացվել է «Օսկար» մրցանակի 12 անվանակարգում և ստացել է 9 «Օսկար»: Գլխավոր դերակատարներն են Ռեյֆ Ֆայնսը և Ժուկիետ Բինոշը: Ֆիլմի առաջին ցուցադրությունը կայացել է 1996 թվականի նոյեմբերի 6-ին Լոս Անջելեսում: Ֆիլմի բյուջեն կազմել է ընդամենը 27 միլիոն դոլար: 

«Ջրի ձևը» ֆիլմի վերաբերյալ նշվեց, որ այն նկարահանվել է 2017 թվականին Գիլյերմո դել Տորոյի կողմից: Ֆիլմի առաջին ցուցադրությունը կայացել է 2017 թվականի օգոստոսի 31-ին: Այն ներկայացվել է «Օսկար» մրցանակի 13 անվանակարգում և ստացել է  4 «Օսկար», այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ»: Գլխավոր դերակատարներն են Սալլի Հոքինսը, Մայքլ Շեննոնը և Օկտավիա Սպենսերը: Ֆիլմի բյուջեն կազմել է 19,5 միլիոն դոլար:

Ֆիլմերի ներկայացումից հետո տեղի ունեցավ քննարկում:

Կայացավ «Օսկարակիր ֆիլմեր» թեմայով բաց դասը