Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» թեմայով սեմինարը

2018թ. մարտի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» խորագրով մոտիվացիոն բնույթի սեմինարը, որը կազմակերպել էին մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը և ուսանողական խորհուրդը:

Կայացավ «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» թեմայով սեմինարը

Ներկա էին բուհի դասախոսներ, աշխատակիցներ, ուսանողներ:

Սեմինարը վարեց ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ համակարգող Սլավիկ Ալավերդյանը, իսկ տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, քաղ. գիտ. թեկնածու Հովսեփ Մովսեսյանը հանդես եկավ պարզաբանումներով և ներկայացրեց օրինակներ:

Կայացավ «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» թեմայով սեմինարը

Սեմինարի ընթացքում ներկայացվեց 1989թ. լույս տեսած Սթիվեն Ռ. Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գիրքը, որը հայերեն հրատարակվել է 2018թ. մարտին «Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից:

Գիրքը 1990 թվականից շարունակում է մնալ բեսթսելլեր բիզնես ոլորտում՝ 40 լեզուներով ավելի քան 30 միլիոն վաճառված օրինակով: Գիրքը 2011թ. “Time” ամսագրի կողմից ընդգրկել է «Բիզնեսի կառավարման վրա ամենամեծ ներգործությունն ունեցող 25 գրքեր»-ի ցանկում: 

Կայացավ «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» թեմայով սեմինարը

Ս.Ալավերդյանը նախ ներկայացրեց, որ մարդիկ աշխարհին նայում են՝ ելնելով իրենց հարացույցներից (հուն.՝ պարադիգմա), և հարացույցի փոփոխությունն ունի մեծ ուժ: Այդ նպատակով նա իրականացրեց սոցիալական փորձ. ներկաներին բաժանեց 2 խմբի և ցուցադրեց տարբեր նկարներ: Այնուհետև նրանց ցույց տվեց այլ նկար, որը համադրում էր նախորդ երկու նկարները, և նույն հարցն ուղղեց բոլորին: Ներկաները տվեցին իրար հակասող պատասխաններ՝ ելնելով նրանից, թե որ նկարն էին տեսել մինչ այդ:

Կայացավ «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» թեմայով սեմինարը

Ապա ներկայացվեց գրքում տեղ գտած ամենահուզիչ պատմություններից երկուսը («Մի կիրակի առավոտ Նյու Յորքի մետրոյում», «Երկու գծանավ փոթորկուն ծովում»): Նշվեց, որ ամեն մի քայլ կարևոր է, և ամեն մի քայլի համար ժամանակ է պահանջվում: Ոչ մի քայլ բաց թողնել չի կարելի, և հանրային հաղթանակներին պետք է նախորդեն անձնական հաղթանակները:

Կայացավ «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» թեմայով սեմինարը

Սեմինարավարը սովորույթը սահմանեց որպես գիտելիքի, հմտության և ցանկության տրամախաչում, տվեց 7 սովորույթների դասակարգումը և հիմնական մտքերից մեկը՝ «Արդյունավետությունը հավասարակշռության մեջ է»: Ներկայացվեց «Ոսկե ձվերի և սագի» առակը, ձևակերպվեց «Արտադրություն (Ա) /Արտադրական կարողություն (ԱԿ)» հավասարակշռությունը:

Այնուհետև ներկայացվեցին 7 սովորույթները.

  1. Պրոակտիվ եղիր:
  2. Մտովի վերջի՛ց սկսիր (սկսիր՝ պատկերացնելով վերջը):
  3. Առաջնային հերթին առաջնայի՛նը դասիր:
  4. Փոխշահավետ մտածիր (Հաղթանակ-Հաղթանակ կամ Շահ-Շահ սկզբունք):
  5. Նախ ձգտիր հասկանալ, ապա նոր միայն հասկացվել:
  6. Սիներգիա ստեղծիր:
  7. Սրիր սղոցը:

Կայացավ «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» թեմայով սեմինարը

Նշվեց, որ գրքի հրատարակությունից հետո Ս.Քովին տարբերակել և առանձին գրքով հրատարկել է 8-րդ սովորույթը, այն է՝ «Արդյունավետությունից դեպի մեծություն» (սովորույթների մասին առավել մանրամասն տե՛ս հետևյալ հղումով:

Վերջում ելույթ ունեցավ քաղ. գիտ. թեկնածու, ասիստենտ Հ.Մովսեսյանը, շնորհակալություն հայտնեց ուսանողական կառույցներին նմանատիպ սեմինարներ կազմակերպելու և իրեն ներգրավելու համար, նշեց, որ շատ կարևոր է մոտիվացիոն բնույթի գրքեր կարդալը և հատկապես խորհուրդները կիրառելը:

Կայացավ «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» թեմայով սեմինարը

Կայացավ հայ մեծ գործարարներին նվիրված միջոցառում

2018թ. մարտի 21-ին Տնտեսագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված հայ մեծ գործարարներին:

22-03-2018-3

Միջոցառումը կազմակերպել էր Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոս Ա.Ալեքսանյանը, իսկ ելույթներով հանդես եկան «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները:

Կայացավ հայ մեծ գործարարներին նվիրված միջոցառում

Նրանք ելույթներ ունեցան հայ գործարարների, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի, Քըրք Քըրքորյանի, Ռոբերտ Թատեոսիանի, Էդուարդո Էռնեկյանի և այլ մեծ գործարարների մասին:

Կայացավ հայ մեծ գործարարներին նվիրված միջոցառում

Ելույթների ավարտից հետո ներկա գտնվող դասախոսներից արտահայտվեցին՝ ողջունելով նախաձեռնությունը:

Կայացավ հայ մեծ գործարարներին նվիրված միջոցառում

 

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ներկայացուցիչների հետ հանդիպման հրավեր

 «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի  ներկայացուցիչների հետ հանդիպման հրավեր

2018թ. մարտի 28-ին՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի №50 լսարանում տեղի կունենա «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ներկայացուցիչների հետ հանդիպում, որին կարող են մասնակցել ԵՊՀ ԻՄ-ի ավարտական կուրսերի ուսանողները և շրջանավարտները:

Հանդիպումը կազմակերպում են «Դասավանդի՛ր, Հայաստան» ՀԿ-ն ու ԵՊՀ  ԻՄ-ի շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:  

Հանդիպման ընթացքում կքննարկվեն ծրագրի առաքելությունը, դիմելու կարգը, ծրագրի ներկայացուցիչները կպատասխանեն մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի առաքելությունն է բարելավել Հայաստանի բոլոր երեխաների կրթության որակը՝ ներգրավելով և որպես ուսուցիչներ վերապատրաստելով համալսարանների շրջանավարտների, ապա 2 տարով նրանց գործուղելով Հայաստանի մարզային դպրոցներ, որտեղ կա տվյալ մասնագիտությամբ ուսուցչի կարիք։ Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ դիմելու համար մանկավարժի որակավորում ունենալը պարտադիր չէ:

Այժմ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ներկայացված է Հայաստանի 6 մարզի 52 գործընկեր դպրոցում: Ծրագիրն ունի մասնակիցների երեք սերունդ, որոնցից առաջինը՝ 14 մասնակիցներ, արդեն ավարտել են երկամյա ծրագիրը և գտել են իրենց մասնագիտական ուղին, իսկ երկրորդ և երրորդ սերնդի մասնակիցները   71-ն են, որոնք աշխատում են շուրջ 5000 երեխայի հետ:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը http://www.teachforarmenia.org/ կայքում:

Դիմելու վերջնաժամկետը ապրիլի 30-ն է:

Պոեզիայի համաշխարհային օրվան նվիրված ցերեկույթ մասնաճյուղում

2018թ. մարտի 21-ին Հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ Պոեզիայի համաշխարհային օրվան նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ, որը նախաձեռնել էր ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը:

Պոեզիայի համաշխարհային օրվան նվիրված ցերեկույթ մասնաճյուղում

Ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դասախոսներ և ուսանողներ:

Պոեզիայի համաշխարհային օրվան նվիրված ցերեկույթ մասնաճյուղում

Միջոցառման սկզբում ներկայացվեց, որ այդ օրն առաջին անգամ նշվել է 1999 թվականին, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ վեհաժողովում որոշում ընդունվեց մարտի 21-ը նշել որպես Պոեզիայի միջազգային օր:

Պոեզիայի համաշխարհային օրվան նվիրված ցերեկույթ մասնաճյուղում

Միջոցառման ընթացքում ուսանողներն արտասանեցին հայ և օտարազգի մեծանուն պոետների  բանաստեղծական գոհարներից:

Պոեզիայի համաշխարհային օրվան նվիրված ցերեկույթ մասնաճյուղում

«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Արմիդա Բաղիյանը ներկայացրեց հայ և ռուս խոշոր բանաստեղծներ Համո Սահյանի և Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործություններից:

Պոեզիայի համաշխարհային օրվան նվիրված ցերեկույթ մասնաճյուղում

Նույն կուրսի ուսանողուհի Աստղիկ Ղազարյանը  ներկայացրեց ճապոնական պոեզիան, մասնավորապես անդրադարձավ հոքուներին և թանկաներին, որոնք հնգատող և եռատող բանաստեղծություններ են:

Պոեզիայի համաշխարհային օրվան նվիրված ցերեկույթ մասնաճյուղում

Լուսինե Հակոբյանն արտասանեց  Իրանի փառքը կազմող 4 բանաստեղծներից մեկի` Օմար Խայամի ստեղծագործություններից:

Պոեզիայի համաշխարհային օրվան նվիրված ցերեկույթ մասնաճյուղում

Ապա ելույթ ունեցան «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության 2-րդ կուրսի  ուսանողուհիներ Վանուհի Հարությունյանը, Մարինե Մարտիրոսյանը, Արինա Ալավերդյանը, Ասյա Սարիբեկյանը, Աշխեն Վիրաբյանը՝ ներկայացնելով Ավետիք Իսահակյանի, Պարույր Սևակի, Հովհաննես Թումանյանի, Հովհաննես Շիրազի,  Ժակ Պրևերի  բանաստեղծություններից:

Պոեզիայի համաշխարհային օրվան նվիրված ցերեկույթ մասնաճյուղում

Ասյա Սարիբեկյանն արտասանեց հեղինակային բանաստեղծություն, որը կոչվում էր «Լռություն»:

Պոեզիայի համաշխարհային օրվան նվիրված ցերեկույթ մասնաճյուղում

Երաժշտական կատարմամբ հանդես եկան «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհիներ Նինա Հարությունյանը և Լիանա Յարալյանը, «Պատմություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Դիանա Յարալյանը, «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության 2-րդ կուրսի  ուսանողուհի Մարինե Մարտիրոսյանը:

Պոեզիայի համաշխարհային օրվան նվիրված ցերեկույթ մասնաճյուղում

Վերջում բանաստեղծական գեղեցիկ պատառիկներով պոեզիայի տոնը ծաղկեցրին Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսներ, բ.գ.թ., դոցենտ Աիդա Սարհատյանը և բ.գ.թ., ասիստենտ Ալիսա Հասանյանը:

Պոեզիայի համաշխարհային օրվան նվիրված ցերեկույթ մասնաճյուղում

ՎՐՈՑԼԱՎԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

ՎՐՈՑԼԱՎԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

Վրոցլավի համալսարանը (Լեհաստան) կազմակերպում է ամառային դպրոց «Shifting Ground:The Politics of Fiction and Reality Today» խորագրով, որը տեղի կունենա 2018 թ.-ի հուլիսի 6-22-ը:

Տրամադրվում են մասնակի կրթաթոշակներ:

Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետը ս.թ. ապրիլի 2-ն է:

Աղբյուրը՝ http://ysu.am