Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում ընթանում է «Մարզային երիտասարդների գործազրկության հաղթահարումն անհատական զարգացման միջոցով» դասընթացը

2018թ. ապրիլի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մեկնարկեց «Մարզային երիտասարդների գործազրկության հաղթահարումն անհատական զարգացման միջոցով» դասընթացը:

Մասնաճյուղում ընթանում է «Մարզային երիտասարդների գործազրկության հաղթահարումն անհատական զարգացման միջոցով» դասընթացը

Ապրիլի 18-ին Իջևանը պաշտոնապես ճանաչվեց 2018 թվականի երիտասարդական մայրաքաղաք: Այս դասընթացը երիտասարդական մայրաքաղաքում իրականացվող առաջին ծրագիրն է, որը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կազմակերպել է «Հայկական գիտական միավորում» ՀԿ-ն:

Մասնաճյուղում ընթանում է «Մարզային երիտասարդների գործազրկության հաղթահարումն անհատական զարգացման միջոցով» դասընթացը

 Ծրագրի պատասխանատուն է ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ համակարգող Սլավիկ Ալավերդյանը, աջակիցներն են Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը (ի դեմս՝ Արփինե Եգանյանի), Ուսանողական խորհուրդը (ի դեմս՝ Իսկուհի Շաղբաթյանի):

Մասնաճյուղում ընթանում է «Մարզային երիտասարդների գործազրկության հաղթահարումն անհատական զարգացման միջոցով» դասընթացը

Դասընթացին մասնակցելու համար մեկ ամիս շարունակ դիմել էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներ, շրջանավարտներ, Իջևան քաղաքի ու հարակից համայնքների 18-30 տարեկան երիտասարդներ: Մասնակցության համար ընտրվել էին 50 երիտասադներ:

Մասնաճյուղում ընթանում է «Մարզային երիտասարդների գործազրկության հաղթահարումն անհատական զարգացման միջոցով» դասընթացը

Դասըթնացի բացման խոսքով հանդես եկավ ծրագրի պատասխանատու Սլավիկ Ալավերդյանը: Նա համառոտ ներկայացրեց «Հայկական գիտական միավորում» ՀԿ-ի գործունեությունը, ծրագրի կառուցվածքը, ժամանակացույցը, սեմինարավարներին և կոչ արեց սեմինարների ընթացքում լինել ակտիվ:

Մասնաճյուղում ընթանում է «Մարզային երիտասարդների գործազրկության հաղթահարումն անհատական զարգացման միջոցով» դասընթացը

1-ին սեմինարը վարեց Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Վահան Աղաբաբյանը: Նա ներկայացրեց CV-ի և ռեզյումեի դերը աշխատանք փնտրողի և գործատուի համար, CV-ի կառուցվածքը, գրագետ CV կազմելու քայլերը, այն կետերը, ինչին ավելի շատ են ուշադրություն դարձնում գործատուները և CV կազմելիս տարածված սխալները:

Մասնաճյուղում ընթանում է «Մարզային երիտասարդների գործազրկության հաղթահարումն անհատական զարգացման միջոցով» դասընթացը

Ապրիլի 26-ին տեղի ուենցավ 2-րդ սեմինարը, որը վարեց Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Աստղիկ Սիմոնյանը: Նա համառոտ ներկայացրեց CV-ի կառուցվածքը, ցանկալի տեսքը և ծավալը, բերեց տարբեր CV-ների օրինակներ, այնուհետև մասնակիցները բաժանվեցին թիմերի և պատրաստեցին CV-ներ: Յուրաքանչյուր թիմ ներկայացրեց իր CV-ն, մասնակիցները տվեցին հարցեր, սեմինարավարը նշեց թերությունները, իսկ վերջում մասնակիցները գնահատեցին թիմերի աշխատանքը:

Մասնաճյուղում ընթանում է «Մարզային երիտասարդների գործազրկության հաղթահարումն անհատական զարգացման միջոցով» դասընթացը

Դասընթացի շրջանակներում մինչև մայիսի 1-ը կկայանա ևս 3 սեմինար՝ էլեկտրոնային նամակագրություն վարելու, գործատուին ճիշտ ներկայանալու, աշխատանքային օրենսդրության հիմնական դրույթների և գործատու-աշխատող իրավահարաբերությունների կանոնակարգման առանձնահատկությունների վերաբերյալ:

Մասնաճյուղում ընթանում է «Մարզային երիտասարդների գործազրկության հաղթահարումն անհատական զարգացման միջոցով» դասընթացը

Դասընթացի վերջում բոլոր մասնակիցներին կտրվեն մասնակցության վկայականներ։

 

 

Ֆրանսիայում մեր ուսանողների և դասախոսների վերապատրաստման դասընթացներն ավարտվեցին

Ֆրանսիայում մեր ուսանողների և դասախոսների  վերապատրաստման դասընթացներն ավարտվեցին

2018թ. ապրիլի 24-ին ավարտվեցին ուսանողների փոխանակման ծրագրով  կազմակերպված՝ մեր ուսանողների (4-րդ կուրսի ուսանողուհիներ Մերի Գասպարյան, Անուշ Փաշինյան, Սերինե Մատինյան և 3-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Եգանյան) և դասախոսների (Աիդա Մարդանյան, Աշխեն Քարտաշյան) վերապատրաստման դասընթացները Ֆրանսիայում:

Ֆրանսիայում մեր ուսանողների և դասախոսների  վերապատրաստման դասընթացներն ավարտվեցին

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները 3 շաբաթ մասնակցեցին Իջևանի քույր քաղաք Վալանսի “Maestris” բարձրագույն դպրոցի դասընթացներին՝ արժանանալով   վերապատրաստման կազմակերպիչների բարձր գնահատանքին և ստանալով մասնակցության հավաստագրեր:

Ֆրանսիայում մեր ուսանողների և դասախոսների  վերապատրաստման դասընթացներն ավարտվեցին

 

Մասնաճյուղի պատվիրակության անդամներն իրենց շնորհակալությունն են հայտնում այն բոլոր մարդկանց ու կազմակերպություններին, որոնք նպաստել են այցի կազմակերպմանը՝ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենությանը, ՀՀ արտգործնախարարի՝ Ֆրանկոֆոնիայի գծով խորհրդական Վահագն Աթաբեկյանին, ում ջանքերի շնորհիվ ուսանողներն իրագործեցին իրենց կյանքի մեծագույն երազանքը:

Ֆրանսիայում մեր ուսանողների և դասախոսների  վերապատրաստման դասընթացներն ավարտվեցին

Մեր ուսանողներն ու դասախոսներն իրենց երախտագիտությունն են արտահայտում Ֆրանսիայում բնակվող, հայանպաստ գործունեություն ծավալող Նուբար Քեշիշյանին, Գոհար Համզյանին, Սիլվի Քոչյանին, Վալանսի Հայ բարեգործական ընդհանուր միությանը, «Հայկական մշակույթի ժառանգության բարեկամներ» կազմակերպությանը, Վալանսի քաղաքապետարանին, “France bleu”  ռադիոընկերությանը, “Dauphine Libere” թերթի լրագրող Կլարիս Աբատյուին, բոլոր հյուրընկալող ընտանիքներին (Գոհար Համզյան, Սիլվի Քոչյան, Հերմինե Քեշիշյան, Գայանե և Կեվին  Մարգարյաններ), մասնաճյուղի նախկին դասախոս Լուսինե Դարբինյանին և իր ընտանիքին, իրենց հատուկ շնորհակալությունն են հայտնում “Maestris”-ի տնօրեն Ֆ.Կարտիեին, փոխտնօրեն Հ.Տանին, բոլոր դասախոսներին և ուսանողներին:

Ֆրանսիայում մեր ուսանողների և դասախոսների  վերապատրաստման դասընթացներն ավարտվեցին

Այս բոլոր մարդկանց շնորհիվ մեր պատվիրակությունը Ֆրանսիայից վերադարձավ ջերմ տպավորություններով ու հուշերով և մոտ ապագայում ֆրանսիական պատվիրակության՝ Հայաստան այցի պայմանավորվածությամբ: 

Ֆրանսիայում մեր ուսանողների և դասախոսների  վերապատրաստման դասընթացներն ավարտվեցին

Վալանսի Մաեստրիս համալսարանի տնօրեն Ֆիլիպ Կարտիենի նամակը ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Սամվել Առաքելյանին

2018թ. ապրիլի 1-24-ը Վալանսի «Հայ մշակութային ժառանգության կենտրոնի բարեկամներ» ասոցիացիայի և ՀԲԸՄ Վալանսի մասնաճյուղի հրավերով ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները («ՖԼԳ» 4-րդ կուրսի ուսանողուհիներ Անուշ Փաշինյանը, Մերի Գասպարյանը, Սերինե Մատինյանը և 3-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Եգանյանը)՝ Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, ասիստենտ Աիդա Մարդանյանի ղեկավարությամբ և դասախոս Աշխեն Քարտաշյանի ուղեկցությամբ, Ֆրանսիայի Վալանս քաղաքի Մաեստրիս համալսարանում անցնում էին վերապատրաստման դասընթացներ:

09-04-2018-5

Այդ կապակցությամբ ապրիլի 18-ին Ֆրանսիայի Վալանս քաղաքի Մաեստրիս համալսարանի (դպրոցի) տնօրեն Ֆիլիպ Կարտիեն նամակ հղեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանին.

Samvel-Araqelyan

Պարոն տնօրեն,

Ձեր համալսարանի ուսանողների այցը բարեհաջող սկսված է, և հույս ունենք, որ այն համապատասխանում է նրանց սպասումներին:

Մենք գործի ենք դրել մեր բոլոր հնարավորությունները, որպեսզի նրանց այցը հագեցած լինի և՛ կրթական և՛ մշակութային ասպեկտներով:

Մենք նրանց ինտեգրել ենք տարբեր բաժիններում և տարբեր մակարդակների խմբերում, որպեսզի նրանք կարողանան գնահատել մեր դասավանդման մեթոդները:

09-04-2018-4

Վալանսի և նրա շրջակայքի մշակութային ժառանգությունը ճանաչելու նպատակով մենք նրանց համար բազմաթիվ միջոցառումներ և այցելություններ ենք կազմակերպել:

Մենք իսկապես գնահատում ենք ձեր ուսանողներին և դասախոսներին, որոնք հետաքրքրված են, ըմբռնող և խանդավառված: Այս փոխանակությունը փոխադարձաբար դրական էր:

09-04-2018-1

Ես անկեղծորեն հույս ունեմ, որ մենք կկարողանանք շարունակել փոխանակությունները հետագա տարիներին:

Բարեհաճեցեք ընդունել մեր հարգալից ողջույնները` ապագայում հանդիպելու  ակնկալիքներով:

 

Ֆիլիպ Կարտիե

Վալանսի Մաեստրիս համալսարանի (դպրոցի) տնօրեն

 

18.04.2018

 

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին

2018թ. ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին, ԵՊՀ ԻՄ-ի վարչական, պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ՝ տնօրեն Սամվել Առաքելյանի գլխավորությամբ, մարզի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ և քաղաքացիներ շարժվեցին դեպի Իջևանում տեղադրված` Հայոց ցեղասպության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին

Համալսարանականները ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին հուշարձանին՝ մասնակցելով հուշահամալիրի մոտ մարզի հոգևոր դասի ներկայացուցիչների կողմից կատարվող ոգեկոչման արարողությանը:

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին

Ապա նրանք այցելեցին Իջևանի պատմաերկրագիտական թանգարան և ականատես եղան Հայոց մեծ եղեռնի թեմայով կազմակերպված ցուցադրությանը:

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցինՀայոց ցեղասպանության սկիզբը պայմանականորեն համարվում է 1915թ. ապրիլի 24-ը. այդ օրը Կոստանդնուպոլսում ձերբակալվեց մտավորականության սերուցքը ՝ 600 հայազգի մտավորականներ, որոնք հետագայում սպանվեցին աքսորի ճանապարհին. Գրիգոր Զոհրապ, Դանիել Վարուժան, Ռուբեն Զարդարյան, Սիամանթո, Ռուբեն Սևակ, Երվանդ Սըրմաքեշխանլյան, Ատոմ Յարճանյան, Հովհաննես Հարությունյան և ուրիշներ: Սակայն հայ պատմագիտության մեջ որպես Հայոց ցեղասպանության տարեթվեր ընդունված է համարել 1892-1923թթ. որպես Թուրքիայի կառավարող շրջանների՝ Համիդյան Թուրքիայի, ապա Երիտթուրքերի կառավարության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի հետևանքով զանգվածային տեղահանության ենթարկվեց և բնաջնջվեց Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։ Ծիծեռնակաբերդի հուշարձանի 12 քարակոթողները` խորհրդանշում են կորցրած 12 գավառները, որոնք այժմ գտնվում են ժամանակակից Թուրքիայի կազմում:

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին

Երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է՝ հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծում, որը, տարածվելով մինչև Չինաստան, իր մեջ կներառեր Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում և երազելի «Մեծ Թուրանի»-ի ստեղծում՝ Բոսֆորից մինչև Ալթայ։ Այս համատեքստում Արևմտյան Հայաստանի բնիկ հայ ժողովուրդը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին, իսկ չկային հայերը՝ չկար նաև Հայկական հարցը։ Երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը: Ծրագրի հեղինակներն էին Թալեաթը (ներքին գործերի նախարար), էնվերը (ռազմական գործերի նախարար), Ջեմալը (Պաղեստինյան ճակատի հրամանատար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ:

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին

Հայոց ցեղասպանությունը նախատեսված էր իրականացնել երեք փուլով, որի առաջին փուլը ապրիլի 24-ն էր, իսկ երկրորդ փուլը՝ շուրջ 60.000 հայ տղամարդկանց զորակոչը թուրքական բանակ: Բանակ զորակոչված 15-45 տարեկան բոլոր հայ տղամարդիկ ավելի ուշ զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից: Երրորդ փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը՝ գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին։ Կազմակերպվեց մասսայական բռնագաղթ, աքսոր և ջարդ։ Հայերին կա՛մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՛մ սպանում էին, կա՛մ ստիպում բռնել գաղթի ուղին։ Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթեցին Միջագետքի անապատներ, հիմնականում՝ Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին:

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին

Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից դատապարտվել է տարբեր մակարդակներով. այն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը՝ 1998, 2001թթ., Եվրամիությունը՝ Եվրախորհրդարանի բանաձևերով, Հայոց ցեղասպանությունը դատապարտել են 1987, 1998, 2000, 2001, 2002, և 2005թթ. ՄԱԿի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն։ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևեր և որոշումներ ունեն Շվեդիայի խորհրդարանը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, Չիլիի և Արգենտինայի Սենատները, Լիտվայի Ասամբլեան, Եվրապառլամենտը, Վենեսուելայի Ազգային Ասամբլեան, Լեհաստանի և Նիդերլանդների խորհրդարանները, Կանադայի համայնքների, Իտալիայի դեպուտատների պալատը և այլն: Ֆրանսիայում, Ուրուգվայում, Կիպրոսում օրենքների տեսքով, իսկ Շվեյցարիայում՝ նաև այն ժխտելը դատապարտվում է քրեորեն:

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին

Սակայն մինչև այսօր ոճրագործի` Թուրքիայի կողմից պետական մակարդակով անամոթաբար ժխտվում է ցեղասպանությունոճիրն այն «տրամաբանությամբ», որ քանի դեռ աշխարհն ամբողջովին չի ճանաչել ու դատապարտել իր գործած ոճիրը, ուրեմն` չկա ոճիր, ուստի չկա նաև պատիժ:

Մինչդեռ հայն ապրում է՝ հիշելով իր դարավոր ահռելի ցավը, տագնապն ու սարսափը, հիշում է` պահանջելով Հայոց ցեղասպանության արդարացի ճանաչում ու հատուցում: Հայը «հիշում է և պահանջում»:

Մասնաճյուղի ներկայացուցիչները ԵՊՀ ՈՒԳԸ 5-րդ միջազգային գիտաժողովում

2018թ. ապրիլի 16-20-ը կայացավ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության  5-րդ միջազգային ուսանողական գիտաժողովը, որը նվիրված էր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակին: Գիտաժողովին մասնակցում էին աշխարհի ավելի քան մեկ տասնյակ երկրների շուրջ 50 գիտաուսումնական հաստատությունների գրեթե 400 ներկայացուցիչներ:

Գիտաժողովի հանդիսավոր բացմանը ներկա էին ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Մհեր Հակոբյանը, դասախոսներ, ՈՒԳԸ անդամներ, գիտաժողովի մասնակիցներ:

2.Բացում 2

Մհեր Հակոբյանը հանդես եկավ ողջույնի խոսքով: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին՝ ցուցաբերած հետաքրքրության համար, ՈՒԳԸ ողջ թիմին՝ կատարված աշխատանքի համար, ԵՊՀ ղեկավարությանը՝ ցուցաբերած աջակցության համար:

1.Բացում 1

Ռուբեն Մարկոսյանն իր ելույթում նշեց, որ ՈՒԳԸ միջոցառումներն աչքի են ընկնում կազմակերպվածության բարձր մակարդակով և փորձում են ապահովել համապատասխան գիտական մակարդակ:

Գիտաժողովի աշխատանքներն ընթացան մասնագիտական 20 բաժանմուքներում, որոնք շարունակվեցին մինչև ապրիլի 20-ը ներառյալ:

Փակման արարողության ժամանակ Մհեր Հակոբյանը նշեց. «Այս գիտաժողովը տարբերվում է նախորդից: Մենք կարող ենք արձանագրել, որ մեկ քայլ առաջ ենք գնացել ու կատարելագործել մեր ամենակարևոր միջոցառումը: Այս տարի գիտաժողովի և՛ մասնակիցների թիվն էր շատ, և՛ կազմակերպչական աշխատանքներում ներգրավված մարդկանց: ԵՊՀ ՈՒԳԸ ամենամյա գիտաժողովն աշխարհում երիտասարդական կարևոր միջոցառումներից մեկն է դառնում»:

3.Փակում

 Գիտաժողովին մասնակցում էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 6 ներկայացուցիչներ:

Ապրիլի 18-ին Լեզվաբանության բաժանմունքում “The Old English Vocabulary and Word-Formation” թեմայով գիտական զեկուցում կարդաց «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Սյուզաննա Արտաշեսի Շահնազարյանը:

4. Սյուզաննա

Մյուս ներկայացուցիչները գիտաժողովին մասնակցեցին ապրիլի 19-ին:

Աշխարհագրության և երկրաբանության բաժանմունքում ելույթ ունեցավ «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Հակոբ Սամվելի Դավթյանը: Նա ներկայացրեց «Տավուշի մարզի Սևքար գյուղի և հարակից տարածքների զբոսաշրջային ռեսուրսների վերհանում, հաշվառում և քարտեզագրում» թեմայով գիտական զեկուցում:

Պատմության բաժանմունքում «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Իրինա Արսենի Սաֆարյանը ներկայացրեց Ջոն Քենեդու դերը Կարիբյան ճգնաժամում:

 

8.Իրինա 1Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Սլավիկ Սամվելի Ալավերդյանը ելույթ ունեցավ Մանկավարժության բաժանմունքում: Նա ներկայացրեց «Շախմատի դերը աշակերտի մոտ մաթեմատիկակական հասկացությունների վերաբերյալ պատկերացումների զարգացման գործում»:

Մասնաճյուղի ներկայացուցիչները ԵՊՀ ՈՒԳԸ 5-րդ միջազգային գիտաժողովում

«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհիներ Աստղիկ Արթուրի Ղազարյանը և Ռոզա Արմենի Մելքումյանը մասնակցեցին Հայ ևարտասահմանյան գրականության բաժանմունքի աշխատանքներին:

16-20-04-2018-3

Աստղիկ Արթուրի Ղազարյանը ներկայացրեց «Առասպելաբանական և վիպական մոտիվները Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպում» թեմայով գիտական զեկուցում:

16-20-04-2018-2

Ռոզա Արմենի Մելքումյանը կարդաց «Ամպրոպային հերոսի գործառույթների հայտնաբերումը Երուանդի և Երուազի` երկվորյակ եղբայրների անուններում» թեմայով զեկուցում:

16-20-04-2018-1

Բոլոր բաժանմունքների նախագահները և ներկաները բարձր գնահատեցին մասնաճյուղի ներկայացուցիչների աշխատանքների որակը, ողջունեցին հատկապես 2-րդ կուրսեցիների մասնակցությունը միջազգային գիտաժողովին:

Գիտաժողովից հետո ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչներն այցելեցին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան:

16-20-04-2018-4

Գրախոսության փուլը հաջողությամբ հաղթահարած աշխատանքները հետագայում կտպագրվեն «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուում»: