Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների ճանաչողական այցը Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ

2018թ. ապրիլի 20-ին Կիրառական արվեստի ֆակուլտետի «Դիզայն» մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսի ուսանողները՝ ՀՀ նկարիչների միության անդամ, գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի ասիստենտ Սերգեյ Հովհաննիսյանի ղեկավարությամբ, ճանաչողական այց կատարեցին Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ:
Այցը կազմակերպել էր ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը՝ դեկան Ա.Մարգարյանի հետ համատեղ:

Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների ճանաչողական այցը Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահՈւսանողները պատկերասրահում ուսումնասիրեցին հայ և օտարազգի նկարիչների՝ տարբեր ժամանակաշրջանները ներկայացնող (Վերածննդի դարաշրջանից մինչ մեր օրերը) գեղարվեստական գործեր (գեղանկարներ, գրաֆիկաներ՝ լիտոգրաֆիա, օֆորտ, լինոգրավյուրա և այլն), որոնք ուղեկցվեցին գիդ-աշխատակցի մեկնաբանություններով:

Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների ճանաչողական այցը Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահՆերկայացվեց նաև նկարիչների կյանքը, ստեղծագործական ոգեշնչումը և ժամանակաշրջանի պատմությունը:

Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների ճանաչողական այցը Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահԱյնուհետև ուսանողներն այցելեցին Երկրագիտական թանգարան, որտեղ ուսումնասիրեցին 2-րդ հազարամյակի կավե սափորներ և կանացի ձեռագործ ժանյակներ, որոնց մեջ նկատելի են նորաստեղծ պարզագույն օռլամենտները, Բորիս Պիատրովսկու կողմից Դիլիջանի տարածաշրջանում կատարված պեղումները Ուրարտական ժամանակաշրջանի վերաբերյալ, ինչպես նաև 12-13-րդ դարերի խաչքարեր, որոնք պեղվել են Դիլիջանի տարածաշրջանից:

Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների ճանաչողական այցը Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ

Այնուհետև աշխատակիցը ներկայացրեց 19-20-րդ դդ. ձեռագործ կարպետներ և գորգեր, որոնք հիմք դարձան ուսանողների համար ուսումնասիրելու այս տարածաշրջանին հատուկ զարդանախշերը:

Նաև ներկայացվեց հին Դիլիջանի ճարտարապետական և առօրյա կյանքի պատմությունը:

Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների ճանաչողական այցը Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահԱյցի վերջում մեր պատվիրակությունը խորին շնորհակալություն հայտնեց Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահի ղեկավարությանը՝ ջերմ ընդունելության համար:

Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների ճանաչողական այցը Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ

 

Իջեւանը պաշտոնապես դարձավ Հայաստանի 2018 թ.-ի երիտասարդական մայրաքաղաք

Իջեւան քաղաքի մշակույթի տանը տեղի ունեցավ 2018 թվականի երիտասարդական մայրաքաղաքի հռչակման պաշտոնական արարողությունը:
 
Ijevan

Սիսիան, Ստեփանավան, Գյումրի, Չարենցավան… Սրանք նախորդ չորս տարիներին Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք դարձած համայնքներն են։ Բաղձալի հերթը հասավ նաեւ Տավուշի մարզկենտրոն Իջեւանին, որը պաշտոնապես դարձավ Հայաստանի 2018 թ.-ի երիտասարդական մայրաքաղաք։

Երիտասարդական մայրաքաղաքի հռչակման պաշտոնական արարողությանը ելույթի խոսք ասաց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը: Նա շնորհավորեց Իջեւան քաղաքին, համայնքապետարանին ու հասարակական կազմակերպությունների ակտիվ երիտասարդներին։

«Դուք ջանք չխնայեցիք, որ Իջեւանը դառնա այս տարվա երիտասարդական մայրաքաղաք։ Արդեն հինգերորդ տարին է, որ մենք ունենք Հայաստանի տարվա երիտասարդական մայրաքաղաք։ Երիտասարդներին ու հասարակական կազմակերպություններին մաղթում եմ մեծ նախաձեռնություններ, քանի որ այս ծրագիրը հնարավորություններ է տալիս։ Ցանկությունս մեկն է՝ այն ծրագրերը, որոնք նախարարությունը նախատեսում է իրականացնել Իջեւանում, լինեն մասնակցային»,- նշեց Թամարա Թորոսյանը։

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցչի կողմից շնորհակալագրեր տրվեցին համահայտատու կազմակերպություններին՝ «Տավուշի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ին՝ որպես առաջին համահայտատու կազմակերպություն, «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Իջեւանի մասնաճյուղին՝ որպես երկրորդ համահայտատու կազմակերպություն, եւ Իջեւանի համայնքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Լիլիթ Ղալումյանին՝ որպես հայտի պատրաստման պատասխանատուի։ Վերջինս եւս հանդես եկավ ելույթով։

 

«Իջեւանի՝ այս տարվա երիտասարդական մայրաքաղաք հռչակումը հրաշալի հնարավորություն է մեր քաղաքի, ինչպես նաեւ երիտասարդության համար։ Մենք ունենք ակտիվ ու նախաձեռնող երիտասարդներ, գաղափարներ ունեցող եւ դրանք կյանքի կոչել ցանկացող մարդիկ։ Մայրաքաղաք Երեւանից հեռու ծրագրերի իրականացման գլխավոր կենտրոնը դառնում է Իջեւանը։ Մեզ այդպիսի մեծ հնարավորություն է ընձեռվել»,- ասաց Լիլիթ Ղալումյանը։

Իջեւանի համայնքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետը կարճ ներկայացրեց, թե ինչի արդյունքում Իջեւանը դարձավ երիտասարդական մայրաքաղաք. «Դա համայնքապետարանի եւ երիտասարդական կազմակերպությունների ակտիվ ու համատեղ աշխատանքի արդյունք էր։ Հանձնաժողովին հնարավոր եղավ համոզել, ցույց տալ մեր քաղաքի բոլոր հնարավորությունները եւ զարգացման նախագծերը, ինչն էլ դարձավ հաղթանակի գրավականը»։

Միջոցառման մասնակիցներին Լիլիթ Ղալումյանը հավաստիացրեց, որ տարեվերջին, երբ կհավաքվեն՝ ամփոփելու արդյունքները, բոլորը կարձանագրեն, թե ինչպիսի առաջընթաց է գրանցել Իջեւանը՝ որպես երիտասարդական մայրաքաղաք. «Արդեն համագործակցության մի քանի հուշագրեր են ստորագրվել, ինչը հույս է ներշնչում, որ միջոցառումների պակաս չի զգա երիտասարդական մայրաքաղաքը։ Կյանքի կկոչվեն բազում ծրագրեր՝ նվիրված երիտասարդների առողջ ապրելակերպին, բնապահպանական խնդիրներին, ռազմահայրենասիրական դաստիարակությանը»։

Միջոցառման պաշտոնական մասին հաջորդեց համերգային ծրագիրը, որին մասնակցում էին տեղի պարային ու երաժշտական համույթները։

Հ.Գ.։ 2017 թվականի սեպտեմբերի 4 ին «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեն փորձագիտական գնահատման եւ sms հաղորդագրության արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության 2018 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակեց Տավուշի մարզի Իջեւան քաղաքը: 

«Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվում է 2013 թվականից, որի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության մարզերի համաչափ զարգացմանը, երիտասարդական նախաձեռնողականության, երիտասարդական քաղաքականության ոլորտում քաղաքների միջեւ բարեխիղճ ու գործընկերային հարաբերությունների ակտիվացմանն ինչպես տեղական եւ հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակում։

Պատկերասրահ՝ Իջևանն ազդարարվեց 2018 թ.-ի տարվա երիտասարդական մայրաքաղաք

Աղբյուրը՝ http://www.erit.am

Ֆրանսիայի Պոլ Վալերի համալսարանի դասախոսների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2018թ. ապրիլի 20-ին Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին  Ֆրանսիայի  Պոլ Վալերի  համալսարանի դասախոսներ Ֆրանսուա Ռուդոն, Ժերար Սիարին և Նիկոլա Թաթեսյանը:

Ֆրանսիայի Պոլ Վալերի համալսարանի դասախոսների այցը  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Այցի նպտակն էր ուսանողներին  ծանոթացնել  համեմատական  գրականության  առանձնահատկություններին և ևս մեկ անգամ ամրապնդել  հայ-ֆրանսիական հարաբերությունները:

Ֆրանսիայից ժամանած հյուրերին նախ դիմավորեցին ԵՊՀ ԻՄ-ի ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոսները՝ Մանե Աղբալյանի գլխավորությամբ:

Ֆրանսիայի Պոլ Վալերի համալսարանի դասախոսների այցը  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Ապա ֆրանսիացի դասախոսները հանդիպեցին առաջին, երկրորդ և երրորդ կուրսերի ուսանողների հետ և նրանց համար կարդացին դասախոսություններ:

Ֆրանսուա Ռուդոն ներկայացրեց 16-րդ դարի ֆրանսիացի հայտնի բանաստեղծ  Ժոաշիմ դյու Բելլեի ստեղծագործությունների գաղափարական և գեղարվեստական առանձնահատկությունները, մասնավորապես՝ դրանց հանգավորման սկզբունքները:

Ֆրանսիայի Պոլ Վալերի համալսարանի դասախոսների այցը  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Ժերար Սիարին  անդրադարձավ ֆրանսիացի գրող Լուի Արագոնի և  թուրք բանաստեղծ Նազիմ  Հիքմեթի ստեղծագործություններին: Իր դասախոսության ընթացքում նա վերհանեց համեմատական գրականության վերլուծության  առանձնահատկությունները և կարևոր դրույթները:

Ֆրանսիայի Պոլ Վալերի համալսարանի դասախոսների այցը  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Ուսանողները մեծ ուշադրությամբ հետևեցին դասախոսություններին և ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Ֆրանսիայի Պոլ Վալերի համալսարանի դասախոսների այցը  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Դասախոսություններից հետո ֆրանսիացի հյուրերը ջերմ ընդունելության արժանացան  ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանի կողմից: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-ֆրանսաիական հարաբերությունների  ամրապնդմանը, խոսվեց միջհամալսարանական  փոխանակման ծրագրերի մասին:

Առաջարկներ եղան կապեր հաստատելու նաև Մոնպելիեի համալսարանի հետ, իրականացնելու վիդեո-կոնֆերանսներ, դասախոսություններ:

 

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Բագրատաշեն» սահմանային վերահսկողության բաժնում աշխատելու մասին քննարկում

2018թ. ապրիլի 20-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ ուսանողների հետ ՀՀ ԱԱԾ մի քանի ներկայացուցիչների հանդիպումը, որին ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը, Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի համակարգող Ա.Եգանյանը, ՈՒԳԸ համակարգող Ս.Ալավերդյանը, հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատու Հ.Վանյանը:

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Բագրատաշեն»  սահմանային վերահսկողության բաժնում աշխատելու մասին քննարկում

Նախ մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը ուսանողներին ներկայացրեց հանդիպման բուն նպատակը, այն է՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Բագրատաշեն» սահմանային վերահսկողության բաժնում աշխատանքի հնարավորության մասին իրազեկումը մեր ուսանողներին ու շրջանավարտներին, քննարկվելիք հարցերը:

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Բագրատաշեն»  սահմանային վերահսկողության բաժնում աշխատելու մասին քննարկում

Այնուհետև ԱԱԾ աշխատակիցները ներկայացրին ազգային անվտանգության ծառայության համակարգի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն, աշխատանքի բնույթը, գործառույթները, դիմելու կարգը, պատասխանեցին ուսանողների հարցերին։

Ընդգծվեց, որ ՀՀ ԱԾ սահմանապահ զորքերում ծառայության անցնելու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության՝ մինչև 30 տարեկան արական և իգական սեռի այն քաղաքացիները, ովքեր՝

  1. անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների),
  2. ունեն բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
  3. տիրապետում են հայերեն և որևէ օտար լեզվի,
  4. ֆիզիկական պատրաստականությամբ, մասնագիտական որակներով, առողջական վիճակով, գործնական, անձնական և բարոյական հատկանիշներով համապատասխանում են ազգային անվտանգության ծառայողին ներկայացվող պահանջներին:

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Բագրատաշեն»  սահմանային վերահսկողության բաժնում աշխատելու մասին քննարկում

Հանդիպման ընթացքում ուսանողները ստացան իրենց հետաքրքող հարցերի պատասխանները:

Վերջում մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը շնորհակալություն հայտնեց աշխատանքի լավ առաջարկությամբ մասնաճյուղ այցելած ԱԱԾ ներկայացուցիչներին, ևս մեկ անգամ խոսեց առաջարկվող աշխատանքի պատվաբեր լինելու և մեծ պատասխանատվության մասին՝ ընդգծելով, որ մեր անվտանգության երաշխավորն է սահմանում կանգնած մարդը:

Ներկայացվեց, որ մասնաճյուղի առկա և հեռակա ուսուցման համակարգերի այն ուսանողներն ու  շրջանավարտները, ովքեր ցանկություն ունեն աշխատանքի անցնելու ԱԱԾ սահմանապահ զորքերի «Բագրատաշեն» սահմանային վերահսկողության բաժնում, կարող են դիմել ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների և կարիերայի կենտրոնի համակարգող Արփինե Եգանյանին  (հեռ.՝ 077 03 10 65, էլ.հասցե՝ yeganyanarpine@gmail.com):

 

Մեր դասախոսները մասնակցեցին «Ֆրանսերենը միջմշակութային հաղորդակցության համտեքստում» թեմայով միջազգային գիտաժողովին

2018թ.  ապրիլի 19-ին՝  Ֆրանկոֆոն  պետությունների  և  կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի   միջոցառումներին ընդառաջ, ԵՊՀ  ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ֆրանսիական  բանասիրության ամբիոնը կազմակերպել էր «Ֆրանսերենը  միջմշակութային հաղորդակցության համտեքստում» թեմայով միջազգային գիտաժողով։ 

Մեր դասախոսները մասնակցեցին «Ֆրանսերենը միջմշակութային հաղորդակցության համտեքստում» թեմայով միջազգային գիտաժողովին

Գիտաժողովին մասնակցում էին  մի շարք գիտական հաստատությունների  ներկայացուցիչներ Հայաստանից, Ֆրանսիայից և Վրաստանից։ 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից գիտաժողովին մասնակցում էին Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոսներ Մանե Աղբալյանը և Թինա Ամիրաղյանը:

Մեր դասախոսները մասնակցեցին «Ֆրանսերենը միջմշակութային հաղորդակցության համտեքստում» թեմայով միջազգային գիտաժողովին

Մանե Աղբալյանը հանդես եկավ «Միջմշակութային գործոնի դերը օտար լեզվի դասավանդման մեջ» թեմայով զեկուցմամբ:

Մեր դասախոսները մասնակցեցին «Ֆրանսերենը միջմշակութային հաղորդակցության համտեքստում» թեմայով միջազգային գիտաժողովին

Թինա Ամիրաղյանը ներկայացրեց «Մեղմասացությունների  զուգորդական դաշտերը ֆրանսերենում և հայերենում» թեմայով զեկուցում:

Միջազգային գիտաժողովի մասնակիցներն  իրենց զեկուցումներով  փորձեցին լուսաբանել   ֆրանսերենի դերը  միջմշակութային համտեքստում։

Մեր դասախոսները մասնակցեցին «Ֆրանսերենը միջմշակութային հաղորդակցության համտեքստում» թեմայով միջազգային գիտաժողովին

 

 

Գիտաժողովին ներկայացված զեկուցումների թեմաները բավականին  հետաքրքիր էին և արդիական:

Ծավալվեց ակտիվ քննարկում, որի ընթացքում գիտաժողովի բոլոր մասնակիցները զեկուցողներից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, արտահայտեցին իրենց տեսակետները:

Մեր դասախոսները մասնակցեցին «Ֆրանսերենը միջմշակութային հաղորդակցության համտեքստում» թեմայով միջազգային գիտաժողովին

Վերջում ԵՊՀ ռոմանագերմանական  բանասիրության  ֆակուլտետի  ֆրանսիական բանասիրության ամբիոնի կողմից մասնակիցներին տրվեցին հավաստագրեր, հյուրերին նաև նվերներ:

Մեր դասախոսները մասնակցեցին «Ֆրանսերենը միջմշակութային հաղորդակցության համտեքստում» թեմայով միջազգային գիտաժողովին