Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ընթացքի մեջ է «ՏՄՄ» 2-րդ կուրսի անընդհատ (շարունակական) պրակտիկան

2018թ. փետրվարի 8-ից հունիսի 7-ը ընթանում է ԵՊՀ ԻՄ-ի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողների անընդհատ (շարունակական) պրակտիկան:

Ընթացքի մեջ է «ՏՄՄ» 2-րդ կուրսի անընդհատ (շարունակական) պրակտիկան
Ծրագրով նախատեսված է մանկավարժական պրակտիկան իրականացնել շարունակականության և հաջորդականության սկզբունքներով, մասնագիտական կոմպետենտության աստիճանական զարգացման մեխանիզմով, երեք շրջափուլերով (տեսակներով).
• 1-ին փուլ՝ «Ուսումնաճանաչողական կամ հոգեբանամանկավարժական պրակտիկա»,
• 2-րդ փուլ` «Մանկավարժական (աջակցող) փորձի (կիրառական-վերլուծական) պրակտիկա»,
• 3-րդ փուլ` «Ամփոփիչ-գնահատող պրակտիկա»:

Այն իրականացվում է բակալավրի կրթական ծրագրի մանկավարժական բոլոր մասնագիտությունների գծով: Պրակտիկայի նպատակը ուսումնաճանաչողական է և կրում է հոգեբանամանկավարժական բնույթ:

Ընթացքի մեջ է «ՏՄՄ» 2-րդ կուրսի անընդհատ (շարունակական) պրակտիկան

Անընդհատ (շարունակական) պրակտիկայի ընթացքում ուսանողը պետք է`

 կազմի պրակտիկայի հանձնարարությունների անհատական օրացուցային պլան,

 մտապահի և գրանցի պրակտիկայի ընթացքում իր կողմից դիտարկված փաստերը,

 ծանոթանա ուսումնական հաստատությանը, դրա կառուցվածքին, գործունեության պայմաններին և համապատասխանությանը ներառական կրթության պահանջներին, գործառույթներին, աշխատանքային ռեժիմին, ուսումնադաստիարակչական աշխատանքների և միջոցառումների համալիր և հեռանկարային պլաններին, տարբեր ստորաբաժանումների գործառույթներին ու աշխատանքային ծրագրերին, պլաններին, ուսուցման գործընթացի կազմակերպման սկզբունքներին, ուսումնամեթոդական աշխատանքների իրականացման ընթացակարգերին, դպրոցի փաստաթղթավարման և մատենավարության հիմունքներին,

Ընթացքի մեջ է «ՏՄՄ» 2-րդ կուրսի անընդհատ (շարունակական) պրակտիկան

 իրականացնի մանկավարժական գործընթացների տարբեր տեսակների, մանկավարժների և աշակերտների գործունեության, աշակերտների անատոմիական և ֆիզիոլոգիական փոփոխությունների, հոգեկան և մտավոր զարգացման գործընթացների, վարքի, դասարանի և դպրոցի հոգեբանական մթնոլորտների, ուսուցման գործընթացի պայմանների դիտումներ,

 իրականացնի առանձին աշակերտների անձի, դասարանների հոգեբանական մթնոլորտի շուրջ հոգեբանամանկավարժական տվյալների նախնական հավաքագրում,

 պլանավորի և իրականացնի աշակերտների հետ նպատակաուղղված ման-կավարժական հաղորդակցում,

 ճանաչի, վեր հանի և մեկնաբանի հոգեբանամանկավարժական տեղեկությունները,

 ուսումնասիրությունների արդյունքներով կազմի առանձին աշակերտների անձի, դասարանների հոգեբանական մթնոլորտի հոգեբանամանկավարժական բնուԸնթացքի մեջ է «ՏՄՄ» 2-րդ կուրսի անընդհատ (շարունակական) պրակտիկան

 իրականացնի դասավանդման և դաստիարակչական գործընթացների կազմակերպման օրինաչափությունների և առանձնահատկությունների, աշակերտների ճանաչողական հետաքրքրությունների զարգացման և դրդապատճառների շուրջ հոգեբանամանկավարժական տվյալների հավաքագրում,

 համագործակցի դասղեկի, ֆիզղեկի և ռազմագիտության գծով պատասխանատուի առարկայական ուսուցչների հետ արտադպրոցական, արտադասարանական միջոցառումների և էքսկուրսիաների կազմակերպման ու անցկացման ժամանակ,

Ընթացքի մեջ է «ՏՄՄ» 2-րդ կուրսի անընդհատ (շարունակական) պրակտիկան

 վարի պրակտիկայի ուսանողական թղթապանակ, կատարի ընդհանրացումներ պրակտիկայի այս փուլի համար և ձևակերպի արդյունքները,

 ներկայացնի հաշվետվություն՝ կցելով մեկ աշակերտի, դասարանի հոգեբանական մթնոլորտի հոգեբանամանկավարժական բնութագրեր` որակապես արժևորված հոգեբան-մանկավարժի, իր կողմից իրականացված արտադասարանական կամ արտադպրոցական աշխատանքի պլան` որակապես արժևորված պրակտիկայի խմբի ղեկավար-մեթոդիստի կողմից:

«ՏՄՄ» 2-րդ կուրսի պրակտիկան իրականացվում է Իջևանի №1 հիմնական դպրոցում՝ պրակտիկայի ղեկավար և պատասխանատու, Հոգեբանության և մանկավարժության ամբիոնի դասախոս Է.Սիմոնյանի վերահսկողությամբ:

Ընթացքի մեջ է «ՏՄՄ» 2-րդ կուրսի անընդհատ (շարունակական) պրակտիկան

Նախքան դպրոց գնալը հանդիպումներ են տեղի ունեցել պրակտիկայի ղեկավար, պատասխանատու Է.Սիմոնյանի և ուսանողների միջև՝ կապված պրակտիկայի նպատակների, հետագա անելիքների, ինչպես նաև դպրոցում կարգուկանոնի, վարվեցողության նորմերի պահպանման հետ:
Ուսանողներն իրականացրել են նախնական գնահատում (վերլուծություն):
Հետագայում հանդիպումներ են կայացել դպրոցի տնօրեն Ա.Փաշինյանի, ապա Ուսումնական գծով փոխտնօրեն Ա.Պետրոսյանի հետ, ով ուսանողներին ծանոթացրել է դպրոցի կարգուկանոնին, մատենավարությանը, դպրոցում գործող խորհուրդներին, աշխատակազմին և նրանց գործառույթներին:

Ընթացքի մեջ է «ՏՄՄ» 2-րդ կուրսի անընդհատ (շարունակական) պրակտիկան

Ուսանողները դպրոցի աշխատակիցների ուղեկցությամբ շրջայց են կատարել դպրոցի ողջ տարածքով, ուսումնասիրել դասարանները (կահավորանքը), համակարգչային սրահը, գրադարանը, հատուկ կարիքով երեխաների համար նախատեսված դասասենյակը, մարզադահլիճը, ճաշարանը և այլն:
Հանդիպումներ են տեղի ունեցել նաև դպրոցի դասվարների հետ, ովքեր իրենց բազմամյա փորձով կիսվել են ուսանողների հետ:

Ընթացքի մեջ է «ՏՄՄ» 2-րդ կուրսի անընդհատ (շարունակական) պրակտիկան

Վերջում ուսանողները կպատրաստեն անհատական փաթեթներ, որոնց մեջ ներառված կլինի պրակտիկայի ընթացքում իրենց կատարած աշխատանքը, որի հիման վրա էլ կիրականացվի գնահատում:

Ընթացքի մեջ է «ՏՄՄ» 2-րդ կուրսի անընդհատ (շարունակական) պրակտիկան

Դասընթացներ մարզաբնակ երիտասարդների համար

23-05-18
«Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ-ն Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում բնակվող երիտասարդների համար կազմակերպում է ««Հասարակական կազմակերպության մասին» օրենքի փոփոխություններն ու ձեռնարկատիրությամբ զբաղվելու նոր հնարավորությունները» անվճար 4-օրյա դասընթացներ:
 
Դասընթացների արդյունքում կստանան գիտելիքներ հետեւյալ թեմաների մասին. 
1.ՀԿ մասին օրենսդրական նոր փոփոխություններ 
2. Ձեռնարկատիրությամբ զբաղվելու նոր հնարավորությունները
3. Ի՞նչ է սոցիալական ձեռնարկատիրությունը 
4. ՀԿ գործունեության ոլորտում առկա սոցիալական խնդիրների բացահայտում դրանց լուծմանն ուղղված ձեռնարկատիրական գաղափարների գեներացում 
5. Հայաստանում գործող ՍՁ օրինակներ
6. Սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում ներգրավված կազմակերպություններ
7. Ծրագրերի մշակում եւ կառավարում
8. Ֆոնդհայթայթում: 
9. Արտաքին հաղորդակցման մեխանիզմներ
10. Հաշվետվողականություն, հասարակայնության հետ կապեր եւ այլն:
Դասընթացները կանցկացվեն Աբովյան (հունիսի 1-20), Իջեւան (հունիսի 20-10 հուլիսի), Արմավիր (հուլիսի 10-հուլիսի 31) եւ Մարտունի (հուլիսի 20-15 օգոստոսի) քաղաքներում: Կոնկրետ օրերի մասին դիմորդները լրացուցիչ կտեղեկացվեն: Դասընթացի բոլոր օրերի մասնակիցներին կտրամադրվեն հավաստագրեր:

Հարցերի դեպքում կարող եք դիմել՝ 091909805 (Լուսինե Մանուկյան), 096757277 (Արման Ղազարյան) կամ գրել ayj.ngo@gmail.com:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում:

Դասընթացի մասնակցության առցանց հայտ

 
Աղբյուրը՝ http://www.erit.am

2018թ. դպրոցական օլիմպիադայի հաղթողները պարգևատրվեցին

ԵՊՀ-ի մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ ԵՊՀ-ում և ՀՀ բոլոր մարզերում կայացած ամենամյա 10-րդ «ԵՊՀ օլիմպիադա-2018»-ին մասնակցել էին Տավուշի մարզի 30 դպրոցների ավելի քան 300 աշակերտներ:

Նրանցից 45-ը հաղթահարել էր մարզային 1-ին փուլի փորձությունը և մասնակցել  2-րդ փուլին, որն անց էր կացվել ԵՊՀ-ում:

Կողբի դպրոց.

Ամփոփելով աշխատանքների արդյունքները՝ I կարգի դիպլոմների արժանացան՝

  1. Մոսինյան Սուսաննան (Այրումի միջն. դպրոցի 12-րդ դասարան) – գերմաներեն առարկայից,
  2. Զաքարյան Ինեսան (Դիլիջանի ավագ դպրոցի 11-րդ դասարան) – անգլերեն առարկայից,
  3. Դանիելյան Ինեսսան (Դիլիջանի ավագ դպրոցի 12-րդ դասարան) – հայոց լեզու և գրականություն առարկայից:

II կարգի դիպլոմների արժանացան՝

  1. Ստեփանյան Վալենտինան (Դիլիջանի ավագ դպրոցի 12-րդ դասարան) – հայոց լեզու և գրականություն առարկայից,
  2. Մուրադյան Լիլիթը (Կողբի թիվ 2 միջն. դպրոցի 12-րդ դասարան) – հայոց լեզու և գրականություն առարկայից,
  3. Խոջայան Շուշանը (Կողբի թիվ 1 միջն. դպրոցի 12-րդ դասարան) – հայոց լեզու և գրականություն առարկայից:

III կարգի դիպլոմների արժանացան՝

  1. Թամազյան Նարեն (Կողբի թիվ 2 միջն. դպրոցի 12-րդ դասարան) – հայոց լեզու և գրականություն առարկայից,
  2. Հարությունյան Մարիամը (Կողբի թիվ 2 միջն. դպրոցի 12-րդ դասարան) – հայոց լեզու և գրականություն առարկայից,
  3. Ենգիբարյան Իննան (Գետահովիտի միջն. դպրոցի 12-րդ դասարան) – հայոց լեզու և գրականություն առարկայից,
  4. Ուլիխանյան Լաուրան (Գետահովիտի միջն. դպրոցի 12-րդ դասարան) – հայոց լեզու և գրականություն առարկայից,
  5. Մնացականյան Էդիկը (Դիլիջանի թիվ 5 միջն. դպրոցի 12-րդ դասարան) – ֆիզիկա առարկայից:

 

Պատվոգրերի արժանացան տավուշցի հետևյալ դպրոցականները.

  1. Բաբինյան Շուշանիկը – (Հաղարծինի միջն. դպրոցի 10-րդ դասարան) – ստեղծագործական աշխատանք առարկայից,
  2. Խաչիկյան Նունեն (Նոյեմբերյանի ավագ դպրոցի 12-րդ դասարան) – աշխարհագրություն առարկայից,
  3. Ասատրյան Արծրունը (Դիլիջանի ավագ դպրոցի 12-րդ դասարան) – ֆիզիկա առարկայից,
  4. Բաբայան Շավարշը (Վերին Կարմիրաղբյուրի միջն. դպրոցի 12-րդ դասարան) – հայոց լեզու և գրականություն առարկայից,
  5. Ներսիսյան Ասթինեն (Բերդի ավագ դպրոցի 12-րդ դասարան) – հայոց լեզու և գրականություն առարկայից,
  6. Թիրաբյան Տիգրանը (Իջևանի ավագ դպրոցի 12-րդ դասարան) – մաթեմատիկա առարկայից,
  7. Մնացականյան Էլլան (Դիլիջանի ավագ դպրոցի 12-րդ դասարան) – կենսաբանություն առարկայից,
  8. Աբազյան Հասմիկը (Իջևանի ավագ դպրոցի 12-րդ դասարան)- կենսաբանություն առարկայից,
  9. Մելքոնյան Լևոնը (Բերդի ավագ դպրոցի 12-րդ դասարան) – քիմիա առարկայից,
  10. Փիլոսյան Անահիտը (Դիլիջանի ավագ դպրոցի 12-րդ դասարան) – ռուսերեն առարկայից:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի կողմից կազմակերպվեցին հանդիպումներ բոլոր այն դպրոցներում, որոնցում սովորող դպրոցականները հաջողությամբ էին մասնակցել օլիմպիադային և ցուցաբերել բարձր արդյունքներ: Հանդիպումների ընթացքում դիպլոմներ, արժեքավոր գրքեր և պատվոգրեր հանձնվեցին օլիմպիադայի ընթացքում բարձր միավորներ ստացած աշակերտներին:

Կողբի դպրոցի պարգևատրում

Լավագույն մասնակցության և բարձր առաջադիմության համար ԵՊՀ ռեկտորի կողմից հատուկ շնորհակալագրով պարգևատրվեցին Դիլիջանի ավագ, Կողբի թիվ 2 և Գետահովիտի միջնակարգ դպրոցները:

Կողբի դպրոց

 

ԵՊՀ ԻՄ-ում ընթանում է 2017-2018 ուստարվա ամփոփիչ ատեստավորումը

2018թ. մայիսի 12-30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ընթանում է 2017-2018 ուստարվա ամփոփիչ ատեստավորումը (առկա և հեռակա ուսուցման ավարտական աշխատանքների պաշտպանություններ)՝ 12 մասնագիտության գծով:

Ամփոփիիչ ատեստավորման գործընթացն անցկացվում է սահմանված կարգով, ըստ հաստատված ժամանակացույցների. ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների ներկայացուցիչները, ուսանողները և դասախոսները ավարտական աշխատանքների պաշտպանություններին մոտենում են ամենայն պատասխանատվությամբ:

9

2018թ. մայիսի 12-ին տեղի ունեցավ «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Վարդան Ռուբենի Հասրաթյանը:

Մայիսի 14-ին կայացավ «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

2

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական  համալսարանի մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, մանկ. գիտ. դոկտոր Հայկ Հմայակի Պետրոսյանը:

1

Մայիսի 17-ին տեղի ունեցավ «Էկոլոգիական քիմիա» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի պետ Վահագն Վոլոդյայի Առաքելյանը:

Մայիսի 19-ին տեղի ունեցավ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

7

Հանձնաժողովը գլխավորում էր Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի անգլերեն լեզվի բառագիտության և ոճաբանության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Լիլիթ Ասատուրի Բադալյանը:

6

Նույն օրը՝ մայիսի 19-ին, կայացավ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

4

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի ՏՏ դեպարտամենտի ծառայության պետ,  ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Հարություն Վոլոդյայի Գասպարյանը:

3

Մայիսի 21-ին տեղի ունեցավ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բան. գիտ. դոկտոր Վարդան  Գևորգի Դևրիկյանը:

8

Մայիսի 25-ին կկայանա «Պատմություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը կգլխավորի «Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ թ. Ավետիս Հմայակի  Հարությունյանը:

Մայիսի 26-ին տեղի կունենա «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը կգլխավորի Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ֆրանսերեն լեզվի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Մելանյա Սմբատի Ղազարյանը:

Մայիսի 26-ին (առկա) և 27-ին (հեռակա) տեղի կունենան «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունները:

Հանձնաժողովը կգլխավորի ՀՀ Կենտրոնական բանկի դրամավարկային և ֆինանսական վիճակագրության բաժնի պետ Արթուր Արծրունի Ղալթախչյանը:

Մայիսի 27-ին կկայանա «Սերվիս»  մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը կգլխավորի ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Վեմիրի Ապրեսյանը:

Մայիսի 30-ին տեղի կունենան «Կիրառական արվեստ»  և «Դիզայն» մասնագիտությունների ավարտական աշխատանքների պաշտպանությունները:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովները կգլխավորի ՀՀ նկարիչների միության նախագահի տեղակալ-քարտուղար, պրոֆեսոր Խաչատուր Սուրենի Ազիզյանը:

Մեր ուսանողների այցը Տավուշի մարզային փրկարարական վարչություն

2018թ. մայիսի 21-ին «Արտակարգ իրավիճակների հոգեբանություն» դասընթացի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի «Հոգեբանություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները՝ Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ասիստենտ, հոգ. գիտ. թեկնածու Դիանա Սարգսյանի ուղեկցությամբ, ճանաչողական այց կատարեցին ԱԻՆ Տավուշի մարզային փրկարարական վարչություն:

Մեր ուսանողների այցը Տավուշի մարզային փրկարարական վարչություն

Մեր ուսանողները հանդիպեցին փրկարարների, համակարգի տարբեր բաժինների աշխատակիցների հետ:

Մեր ուսանողների այցը Տավուշի մարզային փրկարարական վարչություն

Նրանք ուսանողներին ներկայացրին իրենց գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, իրենց առօրյան համակարգում, ապա ցուցադրեցին փրկարարական անհրաժեշտ պարագաներն ու գործիքները, մեքենաներն ու հագուստը:

Մեր ուսանողների այցը Տավուշի մարզային փրկարարական վարչություն

Ներկայացվեց փրկարարական աշխատանքի բնույթը, հոգեբանական և ֆիզիկական առումներով դրա բարդությունը:

Մեր ուսանողների այցը Տավուշի մարզային փրկարարական վարչություն

Զրույցի ընթացքում հարցեր ծագեցին փրկարարների հոգեբանական վիճակների վերաբերյալ, թե արդյոք նրանք, տարբեր արտակարգ իրավիճակներում գործ ունենալով ամենատարբեր բացասական երևույթների ու դժբախտ դեպքերի, մինչև անգամ մահվան հետ (առանց տարիքային և սեռային սահմանափակման), կարողանում են հեշտությամբ հաղթահարել այդ ապրումները:

Մեր ուսանողների այցը Տավուշի մարզային փրկարարական վարչություն

Փրկարարները պատասխանեցին, որ իրավիճակի տարածք մեկնելուց առաջ քիչ թե շատ հոգեբանորեն պատրաստվում են ծայրագույնին: Նրանք ցանկություն հայտնեցին, որ լինի համագործակցություն հոգեբանների հետ, մասնագետների կողմից տրվի հոգեբանական խորհրդատվություն:

Մեր ուսանողների այցը Տավուշի մարզային փրկարարական վարչություն

Համալսարանականները սիրով իրենց պատրաստակամությունը հայտնեցին համագործակցության և փոխաջակցության հարցում՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր տեսական գիտելիք ամրապնդվում է փորձի և պրակտիկայի շնորհիվ:

Մեր ուսանողների այցը Տավուշի մարզային փրկարարական վարչություն

Ուսանողները երախտագիտություն արտահայտեցին Տավուշի մարզային փրկարարական վարչության անձնակազմին, իրենց դասախոսին և բոլոր կազմակերպիչներին՝ ճանաչողական բովանդակալից այցի համար:

Մեր ուսանողների այցը Տավուշի մարզային փրկարարական վարչություն