Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հրապարակվել են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 2018թ. առկա ուսուցման ընդունելության արդյունքները

Հրապարակվել է

Հարգելի՛ դիմորդներ, ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջի  «Դիմորդ» բաժնի «Առկա ուսուցում» ենթաբաժնի «ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ» էջում տեղադրվել են  2018թ. առկա ուսուցման ընդունելության մրցույթի արդյունքները

 

Մասնաճյուղում ընթանում են անգլերենի ամառային դասընթացներ

2018թ. հուլիսի 2-20-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ընթանում են անգլերենի ամառային դասընթացներ, որոնք կազմակերպվել են Դեթրոյթից ժամանած անգլերենի դասավանդողների խմբի ու ԵՊՀ ԻՄ-ի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի համատեղ ջանքերով:

2

Անգլերենի դասընթացները վարում են Բարբարա Հարությունյանը, Ալիս Արգնյանը և Զաբել Բելյանը, ովքեր նախորդ տարի ևս դասընթացներ են իրականացրել կրթօջախում:

1

Դասընթացին մասնակցում են ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցներ, ուսանողներ, շրջանավարտներ, Իջևանի և հարակից համայնքների դպրոցների աշակերտներ:

3

Մասնակիցները, ըստ անգլերենի իմացության մակարդակի, բաշխված են 9 խմբերի՝ յուրաքանչյուր դասախոսի մոտ 3-ական:

Սկսնակները սովորում են անգլերենի հնչյունները ճիշտ արտասանել և այլ տարրական գիտելիքներ:

4

Ավելի բարձր խմբերում դասընթացն իրականացվում է տարբեր թեմատիկ քննարկումների, անգլերենի դարձվածքների ուսումնասիրության ձևով:

5

Մասնաճյուղում բացվեց Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոն

2018թ. հուլիսի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցում էին Հայաստանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի (ԳՄՌԿ) տնօրեն Սերգեյ Ռիբինսկին, Տավուշի մարզպետի խորհրդական Աղաբեկ Գալստյանը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Արտակ Ցուցուլյանը, Միջազգային կապերի բաժնի վարիչ Գևորգ Մելքոնյանը, ԳՄՌԿ երիտասարդության և միջտարածաշրջանային համագործակցության բաժնի պետ Սոսե Մարտիրոսյանը, Ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի անդամները, ԶԼՄ-ների, կենտրոնի և բուհի այլ ներկայացուցիչներ:

7

Գ.Մելքոնյանի խոսքով՝ 2017-2018 ուստարվա 2-րդ կիսամյակում ԵՊՀ ԻՄ-ի միջազգային կապերի բաժնի նախաձեռնությամբ Հայաստանում ռուսաց լեզվի և մշակույթի զարգացման նպատակով իրականացված ստարտափի միջոցներով գնվել են լինգոֆոնային լսարանի համար համապատասխան սարքավորումներ, որոնք հատկացվել են  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնի բացման համար:  

1

Մասնաճյուղում կենտրոնի բացմանը ելույթ ունեցան Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Արտակ Ցուցուլյանը:

Պարոն Ռիբինսկին շնորհավորեց համալսարանականներին՝ Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնի բացման առթիվ, ընդգծեց նման նախաձեռնությունների կարևորությունը հայ-ռուսական փոխհարաբերությունների զարգացման, համագործակցության խորացման առումներով:

3

Պարոն Ցուցուլյանը ներկայացրեց մասնաճյուղում Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնի բացման նպատակը և առաքելությունը, կենտրոնի բացմանն աջակցելու համար շնորհակալություն հայտնեց Հայաստանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնին՝ ի դեմս Սերգեյ Ռիբինսկու:

2

Այնուհետև ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի ունեցավ փոքրիկ քննարկում, որի ընթացքում հյուրերը բուհին նվիրեցին իրենց հետ բերած ռուսալեզու գրքերն ու սկավառակները, փոխանակեցին մտքեր բուհական կրթության, գիտության և մշակույթի ոլորտում հայ-ռուսական համագործակցության վերաբերյալ: 

6

Մասնաճյուղի ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի ասիստենտ, բ.գ.թ. Մ.Զուրաբյանն էլ պարոն  Ռիբինսկուն նվիրեց իր հեղինակած գիրքը (“Отражение образно-стилевого своеобразия романа М. Булгакова “Мастер и Маргарита” в армянском переводе” (2006) – «Մ.Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպի պատկերաոճային առանձնահատկությունների արտացոլումը հայերեն թարգմանության մեջ»):

4

Քննարկումը շարունակվեց ԵՊՀ ԻՄ-ի խորհրդակցությունների սենյակում, որտեղ ներկայացվեցին ուսանողների փոխանակման ծրագրեր իրականացնելու վերաբերյալ առաջարկներ, ուրվագծվեցին երկկողմ համագործակցության եզրերն ու հեռանկարները:

5

 

 

Կայացավ մասնաճյուղի՝ 2017-18 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

2018թ. հուլիսի 10-ին կայացավ «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի՝ 2017-18 ուստարվա առկա և հեռակա ուսուցման 271 շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

9

Միջոցառմանը նախորդեց Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստը, որին մասնակցում էին Գիտխորհրդի անդամները, բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչներ:

6

Գիտական խորհրդի նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի ՄԿՈԱ բաժնի՝ 2017-2018 ուստարվա գործունեությանը, ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019թ. ընդունելության մասնագիտությունների ցանկին, ԵՊՀ ԻՄ-ի ուսումնական աշխատանքային նորմերին, ԵՊՀ ԻՄ-ի կառուցվածքային փոփոխություններին, աշխատողներին 
աշխատանքի որոշ տեսակների կատարման համար վճարվող լրավճարների հաշվարկման և վճարման կարգին վերաբերող մի շարք հարցեր:

5

Նիստի ընթացքում ամփոփվեցին  ԵՊՀ ԻՄ-ի՝ 2017-2018 ուստարվա ամփոփիչ ատեստավորման և ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության գնահատման 2018թ. հարցման արդյունքները:

3

Գիտխորհրդի նիստից հետո ԵՊՀ ԻՄ-ի բակում հավաքված համալսարանականները (ուսանողներ, շրջանավարտներ, դասախոսներ, աշխատակիցներ) քայլերթով շարժվեցին Իջևանի շատրվանների հրապարակ:

23

Քաղաքի սրտում էլ տեղի ունեցավ մասնաճյուղի՝ 2018թ. առկա և հեռակա ուսուցման շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը. շրջանավարտների համար ամենասպասված և ամենանշանավոր օրը դարձավ համաքաղաքային տոն:

11

Տոնական միջոցառումն ուղեկցվում էր ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի շրջանավարտների գունեղ աշխատանքների ցուցահանդեսով  և ԵՊՀ մշակույթի կենտրոնի (տնօրեն՝ Կարինե Դավթյան) կողմից կազմակերպված գեղեցիկ համերգային ծրագրով:

10

Հանդիսավոր արարողությունը բացվեց աղոթքով ու օրհներգով:

Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի անունից օրհնության խոսքով ու աղոթքով հանդես եկավ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը՝ շնորհավորելով ԵՊՀ ԻՄ-ի՝ 2018թ. շրջանավարտներին:

12

ՀՀ օրհներգը կատարեց ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբը (գեղ.  ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարեն Սարգսյան, խմբավար՝ Ռուբեն Կարասեֆերյան):

14

Նաիրյան վեհ նազանքով, ԵՊՀ մշակույթի կենտրոնի աղջիկների պարային համույթի (գեղ. ղեկավար՝ Անի Հարոյան) կատարմամբ քաղաքային բեմահարթակի վրա ալիքվեց «Հայկական պար»-ը:

17

Շրջանավարտներին շնորհավորեց ու բարեմաղթանքներ հղեց մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը՝ իր շնորհավորական ուղերձում մասնավորապես նշելով.

15

«Սիրելի՛ ուսանողներ, շրջանավարտներ, աշխատակիցներ, ծնողներ, իջևանցիներ, հյուրեր, մեծ է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ներդրումը տարածաշրջանի գիտական, մշակութային և հասարակական կյանքի կազմակերպման գործում: Զգալի է մասնաճյուղի ներկայությունը մարզում և հանրապետությունում, որովհետև նրա շրջանավարտները ևս ստացել են այն անհրաժեշտ գիտելիքները, ունեն պրակտիկ մասնագիտական որակավորումներին համապատասխան այն որակները, որոնցով պատրաստ են մրցակցելու այսօրվա տնտեսության, կրթության, քաղաքականության և մշակույթի ասպարեզներում:

Շնորհավորում եմ ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ, ցանկանում, որ դուք շարունակեք բարձր պահել ԵՊՀ-ի բարձր անունը, որը դուք կրելու եք հետագայում: Մենք ձեզ ընդամենը սովորեցրել ենք սովորել և կցանկանանք, որ դուք ամբողջ կյանքի ընթացքում շարունակեք ինքնազարգանալ և հիշել, որ ձեր հարազատ օջախը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն է, որտեղ ձեզ միշտ ուրախ են դիմավորելու, խորհուրդներ տալու  և, ինչու չէ, նաև խորհուրդներ ու առաջարկություններ ստանալու: Շնորհակալություն»:

«Հայաստան» երգով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Մերի Պետրոսյանը:

16

Ապա տեղի ունեցավ դիպլոմների հանդիսավոր հանձնումը:

Նախ գերազանց առաջադիմությամբ շրջանավարտներին պարոն Ցուցուլյանը հանձնեց կարմիր դիպլոմները, ապա, ըստ ֆակուլտետների և մասնագիտությունների, դիպլոմները տրվեցին շրջանավարտներին:

20

Շնորհավորական խոսքով հանդես եկավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 2018թ. շրջանավարտ, Ուսանողական խորհրդի նախկին նախագահ Իսկուհի Շաղբաթյանը:

Մասնաճյուղի շրջանավարտներին իրենց երաժշտական ու պարային կատարումներով շնորհավորեցին՝

  • ԵՊՀ Մշակույթի կենտրոնի մեներգիչներ Արծրուն Խանգելդյանը, Արևիկ Պռազյանը, Տաթև Թիլիքյանը, Անի Քոչարյանը («Համալսարա՛ն, դու մեր տունն ես»),
  • ԵՊՀ Մշակույթի կենտրոնի մեներգչուհի Մանա Ասիկյանը («Հայաստան»),
  • Իջևանի մշակույթի պալատի սան Ջուլիա Մեյրոյանը («Միշտ ժպտա»),
  • Իջևանի մշակույթի պալատի սան Գոռ Հարությունյանը («Ջամայկա»),
  • ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբը (“Let my people go”),
  • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Զինա Ոսկանյանը («Իմ մոլորակ»),
  • Իջևանի արվեստի դպրոցի պարային համույթը (գեղ. ղեկավար՝ Ֆլորա Ասոյան, «Քոչարի»),
  • ԵՊՀ Մշակույթի կենտրոնի մեներգչուհի Անի Քոչարյանը («Արև»),
  • ԵՊՀ Մշակույթի կենտրոնի մեներգիչ Արծրուն Խանգելդյանը («Ով սիրուն սիրուն»),
  • ԵՊՀ մշակույթի կենտրոնի աղջիկների պարային համույթը («Սայաթ-Նովա»),
  • ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբը (մենակատարներ՝ Անուշիկ Մարոզյան և Վահե Մովսեսյան, կոմպոզիտոր՝ Արամ Սաթյան – «Հայրենիք իմ սուրբ»):

21

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2018թ. շրջանավարտներին նվիրված համաքաղաքային միջոցառումը բարձր մակարդակով վարեցին ԵՊՀ Մշակույթի կենտրոնի «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաներ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Կարինե Սիմոնյանը և Միջազգային հարաբերությունների ֆակուլետի 2-րդ կուրսի ուսանող Գառնիկ Առաքելյանը:

13

Տոնական օրը եզրափակվեց Տավուշի գողտրիկ բնության գրկում՝ Ենոքավանի «Ապագա տուր» հյուրանոցային համալիրի տարածքում կազմակերպված երաժշտական-պարային երեկույթով:

Ամառային հանգիստն անցկացնելու հրավեր ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցների համար

EPH-baza

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հարգելի՛ աշխատակիցներ, ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունն առաջարկում է ձեզ անցկացնել ձեր ամառային հանգիստը Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական բազայում:

Տեղերը սահմանափակ են, ուստի ցանկացողները մանրամասների և գրանցվելու համար շտապեն դիմել ԵՊՀ ԻՄ-ի արհբյուրոյի նախագահ Ա.Մարգարյանին (հեռ.՝ 093 20 65 05): 

ԵՊՀ ԻՄ-ի արհբյուրո

 

Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական բազա

EPH-baza-1

EPH-baza-2 EPH-baza-3

EPH-baza-6

EPH-baza-4 EPH-baza-5