Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Պրակտիկայի շրջանակներում մեր ուսանողներն այցելեցին Վայոց ձորի մարզ և Ենոքավան

 2018թ. հունիսի 26-ին և 30-ին պրակտիկայի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի «Զբոսաշրջություն» 1-ին, «Սերվիս» 2-րդ (ուսումնական պրակտիկա) և 3-րդ (արտադրական պրակտիկա) կուրսերի ուսանողներն այցելեցին Վայոց ձորի մարզ և Ենոքավան:

2

Ուսանողներին ուղեկցում էին պրակտիկաների ղեկավարներ և պատասխանատուներ Պ.Ասիլբեկյանը, Հ.Ազիզյանը, Լ.Բեգինյանը և Ա.Ուլիխանյանը:

2

Հունիսի 26-ին մեր ուսանողներն այցելեցին Վայոց ձորի մարզ՝ ուսումնասիրելու տարածաշրջանի զբոսաշրջային ռեսուրսներն ու ենթակառուցվածքները:  

Նրանք նախապես տեղեկություններ էին հավաքել տարածաշրջանի պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ, իսկ տեղում ծանոթացան նաև բնության հուշարձաններին:  

 

4

Նախ խումբն այցելեց Նորավանք, որտեղ կատարվեց պատմական էքսկուրս. ուսանողները երեք լեզվով ներկայացրին վանքի պատմությունը:

Նորավանքի զբոսաշրջային գրավչությունն ու հնարավորություններն ուսումնասիրելուց հետո նրանք այցելեցին Վայոց ձորի մյուս կարևոր կենտրոն՝ Ջերմուկ, որի հրաշալիքների բացահայտման ողջ ընթացքում խմբին ուղեկցեց փորձառու էքսկուրսավար Վանիկը:

5

Ջերմուկում ուսանողները եղան «Արմենիա» առողջարանում, ծանոթացան մատուցվող ծառայություններին և դրանց գներին, այնուհետև նրանք այցելեցին հանքային ջրերի ըմպելասրահ և փորձեցին տարբեր ջերմության ջրեր։

3

Հունիսի 30-ին  մեր ուսանողներն այցելեցին Ենոքավան  և մասնակցեցին «Հայ բույս 2018» փառատոնին, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ճանաչելու Հայաստանում աճող բույսերի նշանակությունն ու կիրառությունը, հիանալու ծաղկարվեստի վարպետների աշխատանքներով, մասնակցելու տարբեր ուսուցողական խաղերի, մշակութային ու ժամանցային միջոցառումների և այլն:

3

Ենոքավանում մեր պրակտիկանտ-ուսանողները ծանոթացան իրադարձային զբոսաշրջության ընձեռնած հիմնական հնարավորություններին, ուսումնասիրեցին մատուցվող ծառայությունները, գնային քաղաքականությունը և սպասարկման որակը։

1

Այս այցելությունները ուսանողներին հնարավորություն տվեցին ամրապնդելու ստացած գիտելիքները, տեսնելու դրանց կիրառական նշանակությունը, միաժամանակ համեմատելու տարբեր տարածաշրջանների զբոսաշրջային հնարավորություններն ու կատարելու եզրահանգումներ:

4

Տեղի կունենա ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի ընդլայնված նիստ

Նիստ

2018թ. հուլիսի 10-ին՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի նիստերի դահլիճում տեղի կունենա Գիտական խորհրդի ընդլայնված նիստ՝ հետևյալ օրակարգով.

1. ԵՊՀ ԻՄ-ի ՄԿՈԱ բաժնի՝ 2017-2018 ուստարվա գործունեության մասին:
(Զեկուցող՝ Մ. Ճաղարյան)

2. ԵՊՀ ԻՄ-ի՝ 2017-2018 ուստարվա ամփոփիչ ատեստավորման արդյունքների  ամփոփում:(Զեկուցող՝ Ա. Դավթյան)

3. ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության
գնահատման 2018թ. հարցման արդյունքների մասին: (Զեկուցող՝ Մ. Ճաղարյան)

4. ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019թ. ընդունելության մասնագիտությունների ցանկի քննարկում:(Զեկուցող՝ Ա. Ցուցուլյան)

5. Ընթացիկ հարցեր.

5.1. ԵՊՀ ԻՄ-ի ուսումնական աշխատանքային նորմերի մասին:(Զեկուցող՝ Ա. Դավթյան)


5.2. ԵՊՀ ԻՄ-ի կառուցվածքային փոփոխությունների մասին: (Զեկուցող՝ Ա. Ցուցուլյան)


5.3. Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի աշխատողներին
աշխատանքի որոշ տեսակների կատարման համար վճարվող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը հաստատելու մասին: (Զեկուցող Ա. Ցուցուլյան)

«Կյանքի հմտությունններ» ԴԱՍԸՆԹԱՑ ՕԳՈՍՏՈՍԻՆ

 IAB International Academy of Business‎

IAB Բիզնեսի Միջազգային Ակադեմիան Տավուշի մարզի 18-30 տարեկան երիտասարդներին հրավիրում է մասնակցելու «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության «Երիտասարդների զարգացում» եռամյա ծրագրի շրջանակում կազմակերպվող «Կյանքի հմտություններ» անվճար դասընթացին, որը տեղի կունենա 2018թ. օգոստոսի 10-ին՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Հանդիսությունների դահլիճում:

Ծրագիրը նախատեսում է մինչև 2020թ.-ը վերապատրաստել շուրջ 8000 երիտասարդ «Կյանքի հմտություններ» և «Բիզնեսի հմտություններ» դասընթացներով։

Տավուշի մարզում այս տարի նախատեսված է վերապատրաստել 100 երիտասարդի։

«Կյանքի հմտություններ» դասընթացի տևողությունը 8 ժամ է և ներառում է հետևյալ թեմաները՝

  • Ինքնաճանաչում և ինքնազարգացում,
  • Մասնագիտական կապերի ստեղծում և ամրապնդում,
  • Հետադարձ կապի հմտություններ,
  • Ես՝ որպես հաղորդակցվող:

Դասընթացի ընթացքում յուրաքանչյուր 10 մասնակցի հետ կաշխատի մեկ ՄԵՆԹՈՐ։ 

Մենթոր կարող են լինել դասախոսները, գործատուները, մարդկային ռեսուրսների, մարքեթինգի, վաճառքի, հաղորդակցման և հարակից ոլորտներում որոշակի փորձառություն ունեցող անձինք: Մենթորները հետագայում հնարավորություն կունենան մասնակցելու IAB Բիզնեսի Միջազգային Ակադեմիայի կողմից իրականացվող այլ ծրագրերին:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. հուլիսի 31-ը լրացնել համապատասխան հայտը.

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ համար՝ https://goo.gl/oRf48T
ՄԵՆԹՈՐՆԵՐԻ համար՝ https://goo.gl/qE9X3W 

Հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ համակարգող Սլավիկ Ալավերդյանին, կամ զանգահարել 098-398-311 հեռախոսահամարով:

Հրավիրում ենք 2018թ. առկա և հեռակա ուսուցման շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը

Հրավիրում ենք դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը

Սիրելի՛ համալսարանականներ՝ ուսանողներ, շրջանավարտներ, դասախոսներ, աշխատակիցներ, 2018թ. հուլիսի 10-ին՝ ժամը 13:30-ին, հրավիրում ենք ձեզ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ:

Ժամը 14:00-ին բոլոր համալսարանականները ԵՊՀ ԻՄ-ի բակից քայլերթով կշարժվեն Իջևանի շատրվանների հրապարակ, որտեղ տեղի կունենա մասնաճյուղի՝ 2018թ. առկա և հեռակա ուսուցման շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Սիրով հրավիրում ենք:

«Մաթևոսյան» կրթաթոշակ ՀՀ բուհերի առաջին կուրսի ուսանողների համար 2018-2019

 

«Մաթևոսյան կրթավճար» առաջին կուրս ընդունվածների համար, ՀՕՖ

Հայ Օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Եվրասիա միջազգային համալսարան և նրանց մասնաճյուղերն ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր՝

ա) ընդունվել են

ԵՊՀ- Մաթեմատիկայի և մեխանիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, միջազգային հարաբերությունների /քաղաքագիտություն, հանրային կառավարում/, սոցիոլոգիայի /սոցիալական աշխատանք/, փիլիսոփայության և հոգեբանության /հոգեբանություն/, հայ բանասիրության, աշխարհագրություն և երկրաբանություն/միայն սերվիս բաժինը/ և ժուռնալիստիկայի ֆակուլտետները:

ՀՊՏՀ- Ֆինանսական, ինֆորմատիկայի և վիճակագրության, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետները:

ՀԱՊՀ- Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի, կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի, ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետները:

ՀԱԱՀ- Ագրոբիզնեսի և շուկայաբանության, տնտեսագիտական, անասնաբուժական և անասնաբուժական բժշկագիտության, ագրոնոմիկայի ֆակուլտետներ:

ԵՄՀ- ֆարմացիա ֆակուլտետը։

բ)  ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, միասնական և ԲՈՒՀ-ի քննությունները հանձնել են գերազանց կամ բարձր գնահատականներով և ընդունվել վճարովի ուսուցման համակարգ,

գ)  սոցիալապես անապահով ընտանիքներից են,

դ) պարտավորվում են ուսման ավարտից հետո նվազագույնը 4 տարի ապրել և աշխատել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում:

Վերոհիշյալ պայմաններին համապատասխանող ուսանողները պետք է քննությունների ավարտից հետո 2018թ. հուլիսի 15-ից օգոստոսի 1-ը ներառյալ ք. Երևան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • Դիմում  

  • անձնագրի պատճեն,

  • 1 լուսանկար (3×4 սմ չափսի),

  • միջնակարգ կրթության վկայականի պատճեն,

  • միասնական և բուհում հանձնած քննությունների գնահատականների մասին տեղեկանք,

  • ՀՀ ԿԳ նախարարության բուհերի ընդունելության քննությունների հաշվիչ կենտրոնի, ԲՈՒՀ-ի տեղեկանքը համապատասխան ֆակուլտետ ընդունվելու վերաբերյալ, կամ ԲՈՒՀ ընդունվելու մասին ընդունող հանձնաժողովի կողմից հաստատված ցուցակի պատճեն,

  • ընտանիքի անապահովության միավորի մասին տեղեկանք (առկայության դեպքում),

  • տեղեկանք ծնողների աշխատավայրից՝ նրանց աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ,եթե չեն աշխատում՝ տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճեն,

  • հակիրճ ինքնակենսագրություն՝ նշելով, թե ինչու եք դիմել տվյալ ծրագրին:

Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև տեղեկանքներ բնակության վայրից, համայնքի սոցիալական ծառայությունից և այլն:

Թերի փաստաթղթերը չեն դիտարկվի:

Շահառուների ընտրությունը տեղի է ունենալու 3 փուլով.

  1. Ներկայացված փաստաթղթերի հիման վրա կատարած ընտրություն,

  2. Առաջին փուլն անցած ուսանողների տուն կատարած այցերի արդյունքների ամփոփում,

  3. Անհրաժեշտության դեպքում հարցազրույցի անցկացում:

Ծրագրում ուսանողի ընդգրկման վերջնական որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել   060526660 հեռախոսահամարով: