Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

 Կայացավ «Երիտասարդության հայ-ռուսական միություն» ՀԿ ներկայացուցիչների և Տավուշի մարզի երիտասարդների միջև հանդիպում

2018թ. օգոստոսի 4-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տարածքում գործող Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում «Երիտասարդության հայ-ռուսական միություն» հասարակական կազմակերպության  ներկայացուցիչների և Տավուշի մարզի երիտասարդների միջև:

04-08-2018-2

 

Հանդիպմանը ներկա էին միության համանախագահ Ռաֆայել Պողոսյանը, միության անդամներ, Տավուշի մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանը, մարզպետարանի աշխատակիցներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Ցուցուլյանը, բուհի աշխատակիցներ, ռուսաց լեզվի և գրականության դասախոսներ, ուսանողներ, ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի, Տավուշի մարզում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և ակտիվ անդամներ, աշակերտներ:

04-08-2018-6

Հանդիպման սկզբում Ռաֆայել Պողոսյանը պրեզենտացիայի և տեսանյութերի միջոցով ներկայացրեցԵրիտասարդության հայ-ռուսական միության ստեղծման պատմությունը, նպատակը և ծավալած գործունեությունը: Նանշեց, որ կազմակերպությունը համագործակցում է ՌԴ երկու տասնյակ երիտասարդական, պետական և հասարակականկազմակերպությունների հետ, համախմբում և կապեր է ստեղծում հատկապես ՀՀ մարզերի և ՌԴ շրջաններիերիտասարդների միջև, նպաստում հայ երիտասարդների մասնակցությանը տարբեր միջազգային ծրագրերի:

04-08-2018-7

Ընդգծվեց, որ միությունը մասնավորապես կազմակերպում է Հայրենական մեծ պատերազմին և տարբեր հիշարժան տարեթվերին նվիրված մեծամաշստաբ միջոցառումներ, հայ-ռուսական երիտասարդական համաժողովներ:

04-08-2018-4

Այնուհետև Ռ.Պողոսյանը, պատասխանելով ներկաների հարցերին, նշեց, որ կազմակերպությունըաշխատում է ամբողջովին հասարակական հիմունքներով, պարբերաբար ներգրավում է նոր կամավորներ, նպաստում նրանցզարգացմանը, և այժմ կազմակերպության բազմաթիվ անդամներ աշխատում են տարբեր պատասխանատու պաշտոններում:

04-08-2018-5

Երիտասարդության հայ-ռուսական միության համանախագահը նաև նշեց, որ Տավուշի մարզում պլանավորվում է կազմակերպել մեծ միջոցառումներ ՌԴ մի շարքմարզերի երիտասարդական կազմակերպությունների հետ: Շուտով մարզում կստեղծվի նաև միության մասնաճյուղ կամներկայացուցչություն, որի միջոցով Տավուշի երիտասարդներն անմիջապես հնարավորություն կունենան տեղեկանալտարբեր միջազգային ծրագրերի մասին և կապ հաստատել արտերկրի երիտասարդների հետ:

04-08-2018-3

Ա. Վ. Ցուցուլյանն ընդգծեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները պետք է ներգրավված լինեն Տավուշիմարզում տեղի ունեցող երիտասարդական ծրագրերում և կոչ արեց ակտիվ համագործակցել միության հետ:

04-08-2018-1

Վերջում ներկաները շնորհակալություն հայտնեցին միության ներկայացուցիչներին՝ Տավուշի մարզը ուշադրության կենտրոնում պահելու համար, մաղթեցին արդյունավետ համագործակցություն:

04-08-2018-8

 

Կրթաթոշակներ ստացան «ՖԼԳ» մասնագիտութան ուսանողները

2018թ. հուլիսի 30-ին տեղի ունեցավ «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության ներկայացուցիչների հերթական այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ:

30-07-2018-10

Բուհում հյուրընկալվել էին միության անդամներ Մարտին և Դոմինիկ Պետիժանները, հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի ԺՊ Արտակ Ցուցուլյանը, Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի պատասխանատու Աիդա Մարդանյանը, մասնաճյուղի մի խումբ աշխատակիցներ և ուսանողներ:

 

Մասնաճյուղի և միության համագործակցությունը բավականին երկար պատմություն ունի: Միության նախագահ տիկին Պոլետ Կուտանի արյան կանչը նրան բերել է Հայաստան՝ Իջևան, և այդպիսով հիմք է դրվել միության ու ԵՊՀ ԻՄ-ի ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոսների, տվյալ մասնագիտության ուսանողների համագործակցությանը:

Ըստ համաձայնագրի՝ յուրաքանչյուր ուսումնական տարում վճարովի համակարգում սովորող ուսանողներին տրվում է կրթաթոշակ, որը նպատակ ունի զարգացնելու Ֆրանկոֆոնիան և աջակցելու սահմանամերձ մարզում ապրող ընտանիքներին:

30-07-2018-1

 

2017-2018 ուստարում «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության չորրորդ կուրսի վճարովի համակարգում սովորող ուսանողուհիները ներգրավվեցին «Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի» աշխատանքներում և Անժելա Վանեսյանի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնի գործունեության մեջ: Ծավալելով ակտիվ գործունեություն Իջևանում և Տավուշի մարզում՝ ուսանողուհիներն իրենց ներդրումն ունեցան մարզի զբոսաշրջային զարգացման ծրագրում, մասնավորապես կենտրոնի աշխատակից Սյուզաննա Պետրոսյանի օգնությամբ պատրաստեցին Տավուշի մարզի մասին զբոսաշրջային բուկլետ աշնանը կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի համար:

Կրթաթոշակների առաջին փոխանցումը կատարվեց մարտ ամսվա վերջին, իսկ մյուս մասը հուլիսի 30-ին: Մասնաճյուղի ուսանողներին հանդիսավոր կերպով կրթաթոշակները հանձնեցին միության անդամներ Մարտին և Դոմինիկ Պետիժանները:

30-07-2018-4

Աիդա Մարդանյանը, ողջունելով ֆրանսիացի հյուրերին, ներկայացրեց «Հայ-Ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի համագործակցության պատմությունը և տիկին Պոլետ Կուտանի հայրենանվեր բարեգործությունները:

30-07-2018-2

Կրթաթոշակ հատկացվեց «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության 2018թ. շրջանավարտներ Անի և Արաքս Ամիրաղյաններին, Վարդուհի Առաքելյանին, Լիլիա Ավագյանին, Դիանա Մաիլյանին, Սոնա Ենգիբարյանին, Անի Չոբանյանին, Լուսինե Սահակյանին և Կարոլինա-Մարիամ Ասատրյանին:

30-07-2018-3

Կրթաթոշակներից բացի՝ ֆրանսիացի հյուրերը ներկաներին հանձնեցին նաև նվերներ:

30-07-2018-5

Միջոցառմանը ներկա էր նաև Սյուզաննա Պետրոսյանին հյուրընկակած ֆրանսուհի Էդիթ Պաժոն, ով հանդես եկավ երաժշտական համարներով:

30-07-2018-9

Պարոն Ա. Վ. Ցուցուլյանը ողջունեց միության և ԵՊՀ ԻՄ-ի համագործակցությունը, նշեց, որ վերջինս մեծապես նպաստում է տարածաշրջանում ֆրանսերենի տարածմանը և զարգացմանը:

30-07-2018-6

Տնօրենի պաշտոնակատարն իր խոսքում ընդգծեց, որ հարուստ է ոչ թե նա, ով շատ ունի, այլ նա, ով պատրաստ է կիսվել իր ունեցածով, շնորհակալություն հայտնեց միությանը՝ մեր ուսանողներին ֆինանսապես աջակցելու և խրախուսելու համար:

30-07-2018-7

Վերջում նա հյուրերին հանձնեց շնորհակալագիր:

30-07-2018-8

 

Վերապատրաստման հնարավորություն ԵՊՀ դասախոսների համար

ԵՊՀ

ՀԱՐԳԵԼԻ՛ ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍ,

Երևանի պետական համալսարանը համակարգում է ERASMUS+ PRINTEL «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԼՍԱՐԱՆՈՒՄ. ՆՈՐԱ­ՐԱ­ՐԱԿԱՆ ԴԱՍԱՎԱՆԴ­ՄԱՆ և ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՕԺԱՆ­ԴԱԿՈՒՄ՝ ԱՐևԵԼՅԱՆ ԳՈՐԾ­ԸՆԿԵ­ՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՈՒՍԱ­ՆՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՐՁԱ­ՌՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ» նախագիծը, որի շրջանակներում 2018թ-ի նոյեմ­բեր-դեկտեմբեր ամիսներին նախատեսվում է իրականացնել ԵՊՀ դասախոսների 5-օրյա ինտենսիվ (արագացված) վերապատրաստում նախագծի գործընկեր եվրոպական համալսարաններում (Լյովենի կաթոլիկ, Բարսելոնայի, Պորտոյի, Լինշոպինգի և Գրացի Կիրառական գիտությունների համալսարաններ)։

Ծրագրի նպատակն է պատրաստել վերապատրաստողներ, ովքեր կտիրապետեն ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ և ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ և ՏԵԽՆՈԼՈԳԻԱ­ՊԵՍ ՀԱԳԵՑԱԾ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴՆԵՐԻՆ` ձեռք բերած փորձը հետագայում ԵՊՀ-ում տարածելու նպատակով։ Նախատեսվում է վերապատրաստել թվով 16 այդպիսի վերապատրաս­տող։  Մինչ այժմ ստացվել է 46 դիմում-հայտ։

Թեկնածուների ընտրությունն առավել թափանցիկ և հիմնավորված անցկացնելու նպատակով մշակվել են  մրցութային չափանիշներ:

Թեկնածուների ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքով` համա­պա­տասխան հանձնաժողովի կողմից։ Վերապատրաստման և գործուղման բոլոր ծախսերը փոխ­հատուցվելու են  PRINTEL նախագծի միջոցներից։

Մրցույթով անցած հավակնորդները նախագծի ղեկա­վարության հետ կկնքեն համապատասխան համաձայնագիր:

Դիմում-հայտերը կարող եք ներկայացնել էլեկտրոնային կամ թղթային տարբե­րակով` ԵՊՀ որակի ապահովման կնետրոն (կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 402 սենյակ կամ printel@ysu.am էլեկտրոնային հասցեով)` ս.թ. ՀՈՒԼԻՍԻ 4-ԻՑ ՄԻՆՉև ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ը ՆԵՐԱՌՅԱԼ։

Մրցույթը կկայանա ս.թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-5-Ը, իսկ ար­դյունք­ները կհրապարակվեն ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ։

 

Վեբկայք`www.printel.am