Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Աբեղյանական ընթերցումներ» հանրապետական գիտական նստաշրջանի հրավեր

Manuk-Abeghyan-1Հարգելի՛ դասախոսներ, 2018թ. նոյեմբերի 25-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ԵՊՀ հայոց լեզվի պատմության և հայոց լեզվի ամբիոնները համատեղ կազմակերպում են «Աբեղյանական ընթերցումներ» հանրապետական գիտական ամենամյա նստաշրջանը։ Թեզիսներն ընդունվում են hlpambion@mail.ru էլեկտրոնային հասցեով մինչև նոյեմբերի 1-ը (նախապատվությունը կտրվի Մ.Աբեղյանին վերաբերող հոդվածներին)։

Հոդվածի ձևավորման չափանիշները

  1. Հոդվածի սկզբում գրվում է հեղինակի անուն, ազգանունը (մեծատառերով), աշխատանքի վայրը, հաջորդ տողում՝ էլ. հասցեն, մյուսում՝ հոդվածի վերնագիրը (մեծատառերով),
  2. հայերեն շարվածքի տառատեսակը՝ Sylfaen,
  3. անգլերեն շարվածքի տառատեսակը՝ Times New Roman,
  4. ռուսերեն շարվածքի տառատեսակը՝ Times New Roman,
  5. հիմնական տառաչափը՝ 12,
  6. միջտողային հեռավորությունը՝ 1.5,
  7.  տեքստի լուսանցքները – վերև՝ 25 մմ, ներքև՝ 25 մմ, աջ՝ 25 մմ, ձախ՝ 20 մմ,
  8.  հղումները տրվում են տողատակում, տառաչափը՝ 10, նշվում է աղբյուրի հեղինակը, վերնագիրը, հատորը, հրատարակության տեղը, տարեթիվը, էջը,
  9. հոդվածը պետք է ունենա ամփոփում անգլերեն և ռուսերեն, 10 բանալի բառեր՝ անգլերեն, հայերեն և ռուսերեն։

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ

Տեղի կունենա Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված նիստ

meeting2018թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14:10-ին, №28 լսարանում տեղի կունենա Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված նիստ՝ հետևյալ օրակարգով.

  • Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի մի շարք ներկայացուցիչներին գիտական կոչում ստանալու և պաշտոնների տեղակալման համար սահմանված գործընթացներին մասնակցելուն երաշխավորելու հարցը:

Կայացավ վոլեյբոլի մասնաճյուղային առաջնությունը՝ նվիրված ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին

DSCN37182018թ. սեպտեմբերի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի ունեցավ վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն, որը կազմակերպել էր Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնը (ի դեմս ամբիոնի վարիչի ԺՊ Ա.Վանեսյանի, դասախոսներ Պ.Կարապետյանի, Վ.Պողոսյանի և Ն.Ղարիբյանի):

Առաջնությունը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին:

Նախ հանդիպեցին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Քարտեզագրություն և կադաստրային գործ» և Կիրառական արվեստի ֆակուլտետի  «Դիզայն» մասնագիտությունների թիմերը: 

Վոլեյբոլի առաջնությունը կայացավ  խաղափուլերով:

   DSCN3717 

Եզրափակիչ դուրս եկան «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության և Կիրառական արվեստի ֆակուլտետի հավաքական թիմերը:

Համառ պայքարից հետո  2։1 հաշվով հաղթող ճանաչվեց Բնական գիտությունների ֆակուլտետի «ՔԿԳ» հավաքական թիմը:

IMG-8a06eb1f170093f437898d5e4e8aeb4d-V

I և II տեղերը գրաված թիմերը տնօրենության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով:

«Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագիր

vivacell

Հարգելի՛ ուսանողներ, ցանկանում ենք տեղեկացնել ՎիվաՍել-ՄՏՍ-ում «Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագրի մասին, որի մեկնարկը կտրվի 2018թ. նոյեմբերի 1-ին:

Ծրագրի նպատակն է զարգացնել ուսանողների վաճառքի և սպասարկման հմտությունները՝ հնարավորություն ընձեռելով ոչ միայն տեսական, այլ նաև կիրառական մակարդակով յուրացնելու կարևոր հմտություններ: Ծրագրի ընթացքում հնարավորություն կունենաք կիրառել Ձեր գիտելիքները վաճառքի, միջանձնային հաղորդակցման ուղղությամբ, ինչպես նաև ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ հեռահաղորդակցության, հաճախորդների սպասարկման և ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտներում:

Ծրագիրը ներառելու է երկօրյա դասընթաց, այնուհետև պրակտիկա /առնվազն կես օրվա ներգրավվածությամբ/ անցնելու հնարավորություն Երևան քաղաքի և ՀՀ որոշ մարզերի ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում մինչև ս. թ. դեկտեմբերի 28-ը: Ծրագրի ավարտին կտրվեն հավաստագրեր և բարձր կատարողական ցուցաբերած ուսանողները կընդգրկվեն ընկերության տվյալների բազայում՝ հետագայում թափուր պաշտոններ զբաղեցնելու նպատակով:

Ծրագրի մասնակից դառնալու համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ որակավորումները.

1.Բարձր առաջադիմություն, տեխնիկական կամ բնագիտական մասնագիտացում, օտար լեզուների իմացություն:

  1. Հաղորդակցման գերազանց հմտություններ:
  2. Դրական մոտեցում/էնտուզիազմ:
  3. Տեղեկատվությունն արագ ընկալելու և ներկայացնելու կարողություն:
  4. Քաղաքավարության կանոնների/էթիկայի նորմերի պահպանում:

Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել CV/ինքնակենսագրական և մոտիվացիոն գրություն, որի մեջ պետք է նշվի, թե ինչու եք ցանկանում մասնակցել տվյալ ծրագրին, ինչ սպասելիքներ ունեք ծրագրից և ինչու պետք է Ձեզ ընտրենք: Պարտադիր է նշել նաև Ձեր բնակության վայրը և նախընտրած մարզի 2-3 համայնք, որտեղ կարող եք մասնակցել մեր ծրագրին:

Իրականացվելու է ուսանողների ընտրության գործընթաց`ըստ վերը նշված պահանջների: Ծրագրին կարող են դիմել ԲՈՒՀ-ի 3-րդ և 4-րդ, ինչպես նաև մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսում սովորող ուսանողները:

Խնդրում ենք մինչև ս.թ. հոկտեմբերի 12-ը Ձեր դիմումներն ուղարկել VivaStart@mts.am էլեկտրոնային հասցեին` կից ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը: Դուք կարող եք դիմել նաև www.mts.am և www.staff.am կայքերով:

Շնորհակալություն հետաքրքրության համար:

ՎիվաՍել-ՄՏՍ