Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Դիզայն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողների ճանաչողական այցը Երևանի պատկերասրահներ ու արվեստանոցներ

2018թ. հոկտեմբերի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Դիզայն» մասնագիտության երկրորդ կուրսի յոթ լավագույն ուսանողները Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի ասիստենտ, ՀՀ նկարիչների միության անդամ Տիգրան Բագամյանի ղեկավարությամբ ճանաչողական այց կատարեցին Երևանի պատկերասրահներ ու արվեստանոցներ:

IMG-259bbfedbb068757fe93434eac761080-V

Այցելությունը կազմակերպվել էր Կիրառական արվեստի ֆակուլտետի ղեկավարության նախաձեռնությամբ և ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության աջակցությամբ:

IMG_20181023_104436

Ճանաչողական այցի ընթացքում ուսանողները եղան Հայաստանի ազգային պատկերասրահում, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում:        

IMG-758f2d085187c301d9f66746a0e28687-V

Համալսարանականներն այցելեցին քանդակագործներ Արմեն Վարդանյանի և Արմեն Աթանյանի արվեստանոցներ, ծանոթացան քանդակների ստեղծման առանձնահատկություններին:      

ԿԱՅԱՑԱՎ ՎՈԼԵՅԲՈԼԻ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

 2018թ. հոկտեմբերի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի ունեցավ վոլեյբոլի ընկերական հանդիպում, որը կազմակերպել էր Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնը (դասախոսներ Ա.Վանեսյանը և Պ.Կարապետյանը):

20181024_131239

Հանդիպեցին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության առաջին և երկրորդ կուրսերի թիմերը:

Վոլեյբոլի ընկերական հանդիպումը կայացավ 2 խաղափուլով:   
20181024_131319

Համառ պայքարից հետո 2:0 հաշվով հաղթեց «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության երկրորդ կուրսի թիմը:

Միջազգային գիտաժողով՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին. «Լեզու, մշակույթ, հաղորդակցություն»

ysu

 Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքում կազմակերպում է միջազգային գիտաժողով «Լեզու, մշակույթ, հաղորդակցություն» խորագրով:
Գիտաժողովի նպատակը լեզվի, մշակույթի և հաղորդակցության փոխհարաբերության տարբեր խնդիրների քննությունն է գիտական ուսումնասիրությունների արդի միջգիտակարգային հարացույցի համատեքստում:

Գիտաժողովի հիմնական թեմատիկ ուղղություններն են.

  1. հայագիտության արդի խնդիրները
  2. լեզուների ուսումնասիրության լեզվաճանաչողական մոտեցումներ
  3. հասկացույթ և հասկացական դաշտ
  4. միջմշակութային հաղորդակցություն
  5. քաղաքական և բիզնես հաղորդակցությունը
  6. մասնագիտական դիսկուրս. տեսություն և պրակտիկա
  7. լեզուների դասավանդման ժամանակակից զարգացումները
  8. միջլեզվական և ներլեզվական թարգմանություն
  9. գրականության ուսումնասիրության լեզվաճանաչողական հայեցակերպը:

Գիտաժողովի ընթացքում նախատեսվում է ստեղծել արդի լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության տարաբնույթ խնդիրների ազատ քննարկման և փորձի փոխանակման բաց հարթակ` միավորելով ինչպես գիտական մեծ վաստակ ունեցող գիտնականների, այնպես էլ ասպիրանտների ու մագիստրոսների:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն: Գիտական դասախոսությունների տևողությունը՝ 20 րոպե, զեկուցումների տևողությունը՝ 15 րոպե:
Մասնակցության հայտերն ու զեկուցման դրույթները (հայերեն, անգլերեն, ռուսերեն, մինչև 300 նիշ ծավալով, Sylfaen տառատեսակ, 11 տառաչափ) ուղարկել conflcc2019@ysu.am էլ-փոստին մինչև 2018թ. դեկտեմբերի 1-ը: Կազմկոմիտեի ընտրության արդյունքները Ձեզ կուղարկվեն մինչև 2018 թ. հունվարի  30-ը:
Մասնակցության վճարը՝ 5 հազար դրամ տեղական մասնակիցների համար:  Վճարումը կատարել թեզիսների ընտրությունից հետո մինչև 2019թ. մարտի  30-ը (գիտաժողովի կոնկրետ ամսաթվերի մասին և վճարման մանրամասներին կտեղեկացնենք լրացուցիչ):

Հեռակա մասնակցություն չի նախատեսվում:
Կից ներկայացվում է մասնակցության հայտի ձևը:

ԾՐԱԳՐԻ  ՊԱՏՎԱՎՈՐ  ՆԱԽԱԳԱՀՆԵՐ՝

Ա. Սիմոնյան, ԵՊՀ ռեկտոր, պ.գ.դ., պրոֆ., ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ

Ս. Տեր-Մինասովա, ՄՊՀ օտար լեզ. և տարածաշրջան. գիտ. ֆակ.-ի պրեզիդենտ, ՄՊՀ վաստակավոր պրոֆ., բ.գ.դ.


ԾՐԱԳՐԻ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Նախագահ՝

Ս. Գասպարյան, ԵՊՀ անգլ. բանաս. ամբ. վարիչ, բ.գ.դ., պրոֆ., ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ

Անդամներ՝

Ե. Երզնկյան, ԵՊՀ անգլ. լ. ամբ. վարիչ, բ.գ.դ., պրոֆ.

Շ. Պարոնյան, ԵՊՀ միջ մշ. հաղորդակց. անգլ.-ի ամբ. վարիչ, բ.գ.դ., պրոֆ .

Յու. Գաբրիելյան, ԵՊՀ գերմ.բանաս. ամբ. վարիչ, բ.գ.դ., պրոֆ.

Զ. Հարությունյան, ԵՊՀ ֆրանս. բանաս. ամբ. վարիչ, մ.գ.թ.,դոց.

Հ. Բաղդասարյան, ԵՊՀ ռոմ. բանաս. ամբ. վարիչ, բ.գ.թ., դոց.

Ռ. Ղազարյան, ԵՊՀ թարգմ. տես. և պրակտ. ամբ. վարիչ, բ.գ.թ., դոց.

Ա. Չուբարյան, ԵՊՀ անգլ. բանաս. ամբ. պրոֆ.,  բ.գ.թ.

Գ. Մուրադյան, ԵՊՀ անգլ. բանաս. ամբ. դոց.,բ.գ.դ.

ԿԱԶՄԿՈՄԻՏԵ

Ս. Աբրահամյան,  ԵՊՀ ռոմանագերմ. բանաս. ֆակ.-ի դեկան

Գ. Բարսեղյան,  ԵՊՀ ռոմանագերմ. բանաս. ֆակ.-ի դեկանի տեղակալ

Լ. Կարապետյան,  ԵՊՀ ռոմանագերմ. բանաս. ֆակ.-ի դեկանի տեղակալ

Մ. Ապրեսյան,  ԵՊՀ անգլ. լ. ամբ. վարիչ, բ.գ.թ., պրոֆ.

Կ. Քոչունց,  ԵՊՀ անգլ. բանաս. ամբ. դոց.,բ.գ.թ.

Տ. Կիրակոսյան, ԵՊՀ անգլ. բանաս. ամբ. ասիստ.,բ.գ.թ.

Ա. Խաչատրյան,  ԵՊՀ թարգմ. տես. և պրակտ.ամբ. դոց.,բ.գ.թ.

Գ. Գրիգորյան,  ԵՊՀ թարգմ. տես. և պրակտ.ամբ. դոց.

Լ. Կարապետյան, ԵՊՀ անգլ. բանաս. ամբ. ասիստենտ (գիտաժողովի քարտուղար)

Ն. Ներսիսյան,  ԵՊՀ անգլ. բանաս. ամբ. դաս.

Ս. Գուլյան,  ԵՊՀ անգլ. բանաս. ամբ. դաս.

Ն. Հարությունյան, ԵՊՀ ֆրանս. բանաս. ամբ. դասախոս

Լ. Հարությունյան, ԵՊՀ ֆրանս. բանաս. ամբ. դասախոս

Ս. Առաքելյան, ԵՊՀ գերմ. բանաս. ամբ. դոց.,բ.գ.թ.

Ն. Խանոյան,  ԵՊՀ գերմ. բանաս. ամբ. դասախոս

Լ. Մադոյան, ԵՊՀ միջմշ. հաղորդակց. անգլ.-ի ամբ.դասախոս

ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ
հեռ. +374 60 710 546 (545)

Աղբյուրը՝ ysu.am:

Հանդիպումներ Տավուշի մարզի դպրոցներում

2018թ. հոկ­տեմբերի 1-20-ը ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժինը հանդիպումներ է ունեցել Տավուշի մարզի (Իջևանի, Բերդի և Նոյեմբերյանի) թվով 31 հանրակրթական դպրոցների աշակերտների հետ:

20181016_121019

Հանդիպումներին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, ՈՒՄՎ ՄԿՊԿ բաժնի վարիչ Լ.Բեգինյանը, ՈՒՄՎ ՈՒԳՊՎ բաժնի աշխատակիցներ Ս.Ալավերդյանը և Ա.Մանուչարյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի փոխդեկան Վ.Աղաբաբյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Վ.Ավագյանը, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Գ.Սիմոնյանը, նույն ամբիոնի դասախոս Մ.Ամիրզյանը, շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Է.Ղարայանը, դպրոցների տնօ­րեն­ները և ուսուցիչները:

20181016_121343

Հանդիպումների նպատակն էր մաս­նագիտական կողմնորոշման աշխա­տանքներ իրակա­նացնել հանրա­կրթա­կան դպրոցներում, ավարտական դասարանի աշակերտներին իրազեկել մասնաճյուղի՝ 2019թ. ընդունելության մասնագիտությունների և կրթա­կան ծրագ­րերի վերաբերյալ:

IMG_7665

Համալսարանականները հանդիպումների ընթացքում դպրոցականներին ընդհանուր գծերով ներկայացրել են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պատմությունը, գործունեության հիմնական ուղղություններն ու ֆա­կուլ­տետները, բուհում գործող մասնագիտությունները, ընդու­նե­լության պայմաններն ու արտոնութ­յուն­ները:

20181017_114128

Քննարկվել են 2019թ. ընդունելության կրթական ծրագրերը, նոր առաջարկություններն ու հնարավորությունները (խոսքը վերաբերում է առկա ուսուցմամբ «Բնապահ­պանություն և բնօգտա­գործում», «Կիրառական արվեստ» և «Հոգեբա­նություն» կրթական ծրագրերին), քննա­կան առարկաները, ընդունելության քննութ­յուն­ներում կատարված փոփո­խությունները: Հատուկ ուշադրություն է հրավիրվել «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի վրա, որը կիրականացվի առաջին անգամ` հաշվի առնելով աշխատաշուկայի խնդիրները:

IMG_8869-22-10-18-08-53

Մասնաճյուղի և տարածաշրջանի հանրակրթական դպրոցների միջև մշտական շփում իրականացնելու, դպրոց-համալսարան կապն ամրապնդելու նպատակով առաջարկվել է պարբերաբար իրականացնել ճանաչողական այցեր, թեմատիկ և ակնարկային դասա­խոսություններ ու քննարկում­ներ, ինչպես նաև օգտվել հեռավար ուսուցման հնարավորություններից: Բերքաբերի և Գանձաքարի միջնակարգ դպրոցներում ամբիոնների վարիչներ Վ.Ավագյանը և Գ.Սիմոնյանը հանդես են եկել թեմատիկ քննարկումներով:

IMG_7655

Հանդիպումներն ընթացել են հարց ու պատասխանով: Աշակերտներին հետաքրքրում էին կրթական գործընթացին, ուսման վարձաչափերին, սահմանամերձ բնա­կավայրերի ուսումնառողների համար նախատեսված զեղչերին ու արտոնություններին, ընդունելության քննությունների՝ աստղանիշով առարկաներին վերաբերող տարբեր հարցեր:

IMG_7685

Դպրոցների ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են հայտնել համալսարանականներին և ակնկալել, որ համագործակցությունը կլինի շարունակական:

Խաշթառակի միջնակարգ դպրոցի աշակերտների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2018թ. հոկտեմբերի 20-ին Խաշթառակի միջնակարգ դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտները ճանաչողական այց կատարեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ:

DSCN4203

Այցելությունն իրականացվեց ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի նախաձեռնությամբ և մասնաճյուղի տնօրենության աջակցությամբ:

DSCN4174

Համալսարան այցի նպատակն էր ստանալու մասնագիտական կողմնորոշում, տեղում մոտիկից ծանոթանալու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործունեությանը և մասնագիտություններին:

1.DSCN4128

Աշակերտներին ուղեկցում էր Խաշթառակի միջնակարգ դպրոցի մասնագիտական կողմնորոշման դասընթացավար Արմինե Ղալթախչյանը: 

DSCN4125

Խաշթառակի դպրոցի սաները եղան մասնաճյուղի բոլոր ֆակուլտետներում, մասնակցեցին որոշ դասերի, տեղեկացան գործող մասնագիտությունների հնարավորությունների ու հեռանկարների մասին և խորհուրդներ ստացան մասնագիտությունների ընտրության հարցում: 

DSCN4145

Ճանաչողական այցն ավարտվեց  Կիրառական արվեստի ֆակուլտետում, որտեղ աշակերտները ծանոթացան ֆակուլտետի ուսանողների և դասախոսների յուրօրինակ աշխատանքներին, ստացան վարպետաց դասեր, հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ գիտելիքներ:

DSCN4185