Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ձմեռային դպրոց տնտեսագիտության և մենեջմենթի ոլորտի ուսանողների համար

scool

 Դեկտեմբերի 13-23-ը  Մոսկվայի ժողովուրդների բարեկամության ռուսական  համալսարանի (РУДН) տարածքում կազմակերպվում է ձմեռային դպրոց տնտեսագիտության և մենեջմենթի ոլորտի ուսանողների համար:

Մանրամասները՝ կից ֆայլում

Աղբյուրը՝ ysu.am:

Կոնֆլիկտի փոխակերպման թեմայի շուրջ քննարկման հրավեր

shutterstock_123252064

 Հարգելի՛ համալսարանականներ, 2018թ. նոյեմբերի 7-ին՝ ժամը 15:00-ին, ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը ՀԱԵ Տավուշի թեմի Արևիկ սոցիալ-կրթական կենտրոնի հետ միասին կազմակերպում է ֆոկուս խմբային քննարկում՝ կոնֆլիկտի փոխակերպման թեմայի շուրջ:
Քննարկումը տեղի կունենա Տավուշի թեմի առաջնորդարանում, այն կվարի Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, քաղաքական գիտությունների դոկտոր Խաչիկ Գալստյանը:
Մասնակիցները կներկայացնեն իրենց ընկալումները կոնֆլիկտների և դրանց փոխակերպման ուղիների վերաբերյալ:
Կվերհանվեն նաև կոնֆլիկտի փոխակերպման շրջանակներում մասնակիցների առանջահերթ կարիքները՝ կրթական ծրագիր մշակելու նպատակով:
Մասնակցության համար կարող եք զանգահարել 077-00-51-01 հեռախոսահամարով:

Համալսարանականները մասնակցեցին «Դանիայում մոնիցիպալ իշխանությունների առանձնահատկությունները» թեմայով սեմինար-քննարկմանը

2018թ. նոյեմբերի 2-ին ԵՊՀ Իջևանի քաղաքացիական երիտասարդական կենտրոնում (ՔԵԿ) “Together 4 Armenia” Միասին հանուն Հայաստանի պլատֆորմի փորձագետներից Ինգա Գրիգորյանն անցկացրեց «Դանիայում մոնիցիպալ իշխանությունների առանձնահատկությունները» թեմայով սեմինար-քննարկում, որը կազմակերպել էր «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը՝ համագործակցելով “Together 4 Armenia” պլատֆորմի և Իջևանի քաղաքացիական … Կարդալ ավելին

Մասնաճյուղում կայացավ «Կենտրոնական բանկի խնդիրները տնտեսական զարգացման համատեքստում» թեմայով սեմինար-քննարկում

DSCN4456

 2018թ. նոյեմբերի 2-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչները՝ ՀՀ ԿԲ-ի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ՀՀ ԿԲ-ի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Արմեն Նուրբեկյանը, ղեկավարի օգնական Սյուզան Մկրտչյանը, ՀՀ ԿԲ-ի դրամավարկային և ֆինանսական վիճակագրության բաժնի պետ Արթուր Ղալթախչյանը, տնտեսական հետազոտությունների վարչության տնտեսագետ Գևորգ Մինասյանը և ուրիշներ:
Այցելության նպատակն էր ԵՊՀ ԻՄ-ի «Տնտեսագիտության տեսություն», «Տնտեսագիտություն», «Ֆինանսներ» մասնագիտությունների առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողների համար անցկացնել «Կենտրոնական բանկի խնդիրները տնտեսական զարգացման համատեքստում» թեմայով սեմինար-քննարկում:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԿԲ-ի ներկայացուցիչները, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը, գլխավոր հաշվապահ Մ.Մխիթարյանը, Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Գ.Ավետիսյանը, «Ֆինանսներ» կրթական ծրագրի պատասխանատու Ա.Սարիբեկյանը, արտադրական պրակտիկայի ղեկավար Ա.Ալեքսանյանը, դասախոսներ Ա.Եգանյանը, Մ.Աթաբեկյանը և Հ.Հայրապետյանը, Տնտեսագիտության ֆակուլտետի նշված մասնագիտությունների տարբեր կուրսերի ուսանողներ:
Սեմինար-քննարկումը վարեց ՀՀ ԿԲ-ի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ով ներկայացրեց սեմինարի հիմնական խնդիրները՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո պարադիգմի փոփոխությունը, գների կայունությունը, ֆինանսական կայունությունը, ֆինանսական շուկաները որպես կայունության պայման, ԿԲ-ի քաղաքականությունների արդյունքները և հետազոտական օրակարգը:
Նախ ներկայացվեց 2008-2009 համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների մասին, ինչը կենտրոնական բանկերին ստիպեց վերանայել և փոխել իրենց կողմից իրականացվող քաղաքականությունը. եթե մինչև ճգնաժամը ՀՀ կենտրոնական բանկի հիմնական քաղաքականությունը գնաճի նպատակադրումն էր, ապա ճգնաժամից հետո քաղաքականությունն ուղղվեց դեպի գների և ֆինանսական կայունության ապահովումը: Ընդգծվեց, որ այսօր ցածր գնաճը հետևողական դրամավարկային քաղաքականության արդյունք է։
Քննարկվեց ՀՀ ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության էությունը, որի գլխավոր նպատակը սահմանվեց որպես բիզնես ցիկլի հարթում՝ պոտենցիալ ՀՆԱ-ից փաստացի ՀՆԱ-ի շեղումների նվազեցում։
Առանձնահատուկ շեշտվեց ֆինանսական կայունության կարևորության մասին, որը մինչև ճգնաժամը հաշվի չէր առնվում։ Սակայն վերջինիս հետևանքները հանգեցրին նրան, որ ՀՀ ԿԲ-ն սկսեց վարել մակրոպրուդենցիալ քաղաքականություն, որի նպատակը ֆինանսական ցիկլի հարթումն է՝ պոտենցիալ ՀՆԱ-ից ֆինանսական ցիկլի շեղումների նվազեցում։
Սեմինար-քննարկման ընթացքում ուսանողները և քննարկման մասնակիցները պարոն Երիցյանին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ:
«Կենտրոնական բանկի խնդիրները տնտեսական զարգացման համատեքստում» թեմայով սեմինար-քննարկումն ամփոփելով՝ Ներսես Երիցյանը նշեց, որ դրամավարկային և մակրոպրուդենցիալ քաղաքականությունների համագործակցության վերաբերյալ հարցերն ունեն լուրջ հետազոտության կարիք, ուստի ԿԲ-ի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնը համագործակցում է մի շարք կենտրոնական բանկերի և միջազգային կառույցների հետ ձևավորված հետազոտական օրակարգի շուրջ։
Վերջում ՀՀ ԿԲ-ի նախագահի տեղակալը ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին խորհուրդ տվեց ակտիվորեն մասնակցել կրթաթոշակային ծրագրերի, մասնավորապես՝ ՀՀ ԿԲ-ի կողմից հայտարարվող Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի մրցույթին, համագործակցելով ՀՀ ԿԲ-ի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի հետ՝ իրականացնել հետազոտական տարաբնույթ աշխատանքներ:

Մասնաճյուղում ընթանում են 2018-2019 ուստարվա առաջին կիսամյակի I ընթացիկ քննություններն ու ստուգումները

2018թ. հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 3-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում (առկա ուսուցման համակարգում) ընթանում են 2018-2019 ուստարվա առաջին կիսամյակի I ընթացիկ քննություններն ու ստուգումները:

DSCN4404

ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանի հավաստմամբ՝ քննաշրջանն անցկացվում է համաձայն սահմանված կարգի (Բակալավրի կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի)՝ նախատեսված կիսամյակի 9-րդ շաբաթում, որի ընթացքում ուսանողներն ազատված են ուսումնական պարապմունքներից:

DSCN4401

Ըստ սահմանված կարգի` ընթացիկ քննությունների և ստուգումների հարցաշարերը նախապես տրամադրվում են ուսանողներին:

DSCN4418

Այս տարի ընթացիկ քննությունների տոմսերը, թեստերը և տարբերակները ստորագրվել, կնքվել, ծրարավորվել և պահպանվել են դեկանների մոտ:

DSCN4408

Գրավոր քննություններն ու ստուգումներն այս տարի հիմնականում անցկացվում են տեսախցիկներով կահավորված լսարաններում (№38, №39, №56, №57):

DSCN4422

Բանավոր և թեստային ձևով անցկացված քննությունները գնահատվում են անմիջապես տեղում (լսարանում), իսկ գրավոր քննությունները 7 օրվա ընթացքում ստուգվում են դասախոսի կողմից և քննարկվում ուսանողների հետ:

DSCN4429

Քննական գործընթացի թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելու նպատակով քննությունների արդյունքները տեղադրվում են ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջում:

DSCN4433

Ընթացիկ քննությունների և ստուգումների արդյունքները քննարկվում են ֆակուլտետների գիտական  խորհուրդների և ամբիոնների նիստերում: