Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Դիզայն» մասնագիտության II կուրսի ուսանողների այցը Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ

image (1)

2018թ. նոյեմբերի 15-ին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի «Դիզայն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները՝ Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դասախոս Անի Կոստանդյանի ղեկավարությամբ, «Մշակութաբանություն» դասընթացի շրջանակներում ճանաչողական այց կատարեցին Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ:

Այցելության նպատակն էր ամրապնդել բրոնզեդարյան մշակույթի, մարդու և նրա կենցաղի, արհեստների, հոգևոր ընկալումների վերաբերյալ (ծիսական անոթներ, դամբարանային նյութ և այլն) ուսանողների գիտելիքներն ու պատկերացումները:

Թանգարան-պատկերասրահում ուսանողները ծանոթացան բրոնզեդարյան գտածոներին, ազգագրական նյութին, տարբեր նկարիչների (այդ թվում՝ Հովհաննես Այվազովսկու) տեխնիկային:

Համալսարանականների խումբն այցելեց նաև Թուֆենկյան «Հին Դիլիջան» համալիր, ծանոթացավ քաղաքի հին ճարտարապետությանը: 

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՒ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԲԱԺԻՆԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ է

fuel

2018թ. նոյեմբերի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հրավիրվեց նիստ, որտեղ ամփոփվեցին «Վառելիքի»-ի գնման մրցույթի արդյունքները:

Ըստ  «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի 2018թ. գնումների պլանի՝ նախատեսվել էր ձեռք բերել «Վառելիք» ապրանքատեսակը:

Այդ նպատակով մասնակիցների ներգրավման նպատակով <Գնումների մասին> ՀՀ օրենքի համաձայն ԵՊՀ ԻՄ ԳՀԱՊՁԸ 18/31-3  ծածկագրով հայտարարության և հարավերի տեքստերը հրապարակվել է   www.gnumner.am   տեղեկագրում:

Նշված ընթացակարգին մասնակցելու հայտ էին ներկայացրել 2 ընկերություններ, որոնցից գնման ենթակա չափաբաժիններով հաղթող ճանաչվեց «Մաքս Օիլ» ՍՊԸ և «Ֆլեշ» ՍՊԸ-ն:

«Կարիերայի զարգացման» դասընթաց

   career-development

«Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում հրավիրում է Տավուշի մարզի 18-35 տարեկան աշխատանք փնտրողներին՝  մասնակցելու «Մասնագիտական հմտությունների բարելավման» մասնագիտական դասընթացին:

Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները՝

  • Մեկնարկային կարիերա
  • Ընթացիկ կարիերա
  • Անցումը մի փուլից մյուսին
  • Մասնագիտական հաջողության գործոններ
  • Ինքնազարգացման պլանավորում և կիրառում
  • Աշխատաշուկան Հայաստանում
  • Աշխատանքի որոնում (առցանց և անցանց)
  • Աշխատանքային հարցազրույցի հմտություններ
  • Աշխատանքային հարաբերություններ՝ մարդկային կապիտալ, ցանցեր և ռեսուրսներ
  • Ինքնազբաղվածություն: Ինչպե՞ս սկսել և զարգացնել սեփական բիզնեսը

Դասընթացի տևողությունը 3 օր է նոյեմբերի  26, 27, 28 և մեկ անհատական հավելյալ խորհրդատվություն: Միջազգային որակավորում ունեցող փորձառու մասնագետի օգնությամբ դասընթացի մասնակիցները հնարավորություն կստանան մշակելու մասնագիտական առաջխաղացման ռազմավարություն և գործողությունների պլան: Դասընթաց անցած և համապատասխան հավաստագիր ստացած մասնագետները առաջնային հնարավորություն կունենան ընդունվել աշխատանքի «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ին և Իջևանի զբաղվածության կենտրոնին մասնագետի պահանջ ներկայացրած գործատուների մոտ:Դասընթացը կազմակերպվելու է ԵՊՀ  Իջևանի մասնաճյուղում: Խրախուսվում է հատկապես գյուղական բնակավայրերի բնակիչների մասնակցությունը, ինչի համար մասնակիցների՝ բնակավայրերից դեպի համայնքային կենտրոններ տեղափոխման հետ կապված տրանսպորտային ծախսերը կհատուցվեն ծրագրի կազմակերպիչների կողմից: Դասընթացը ներառում է սուրճի ընդմիջումներ և սնունդ: Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են նամակ ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին`  shrjanavartysuib@gmail.com:

ԵՊՀ ԻՄ-ն իր խորին ցավակցությունն է հայտնում

         Karen1

 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն իր բարեխիղճ և պատասխանատու աշխատակից, Տնտեսական մասի վարիչ Կորյուն Գագիկի Մելիքսեթյանի հանկարծահաս մահվան առթիվ իր խորին ցավակցությունն է հայտնում նրա ընտանիքի անդամներին և հարազատներին:

Կ.Մելիքսեթյանը 2009-2012 թվականներին աշխատել է ԵՊՀ ԻՄ-ի տնտեսական մասում որպես ինժեներ, 2012 թվականից մինչև 2018թ. նոյեմբերի     14-ը՝ որպես տնտեսական մասի վարիչ:

Մասնաճյուղի ղեկավարության և ամբողջ անձնակազմի անունից խորապես ցավում և մեր զորակցությունն ենք հայտնում Կ.Մելիքսեթյանի ընտանիքին…

Կայացավ բազկամարտի մասնաճյուղային առաջնությունը

DSCN4644 2018թ. նոյեմբերի 14-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ բազկամարտի մասնաճյուղային առաջնություն:

Խաղերն ընթացան երեք (60, 65+, 75+ կգ) քաշային կարգով:  

60 կգ քաշային կարգում առաջին տեղը գրավեց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության I կուրսի ուսանող Սևակ Վանեսյանը:

65+ կգ քաշային կարգում առաջին տեղը գրավեց  «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության II կուրսի ուսանող Էրիկ Սարդարյանը:

75+ կգ քաշային կարգում  առաջին տեղը գրավեց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության II կուրսի ուսանող Մհեր Եգանյանը:

Հաղթողներին տնօրենության կողմից նախատեսված պատվոգրերը և  հուշանվերները հանձնեց մասնաճյուղի տնօրեն Ա. Վ. Ցուցուլյանը:

Բազկամարտի մասնաճյուղային առաջնության հաղթողները ս.թ. նոյեմբերի 17-ին՝ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ, կմասնակցեն Երևանում կայանալիք բազկամարտի առաջնությանը:

Մեր տղաներին մաղթում ենք հաջողություն և չեմպիոնական տիտղոս:  

Բազկամարտի առաջնության բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում