Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում կայացավ Դիլիջանի կենտրոնական դպրոցի ներկայացուցիչների հետ հանդիպում

 IMG_0970

 2018թ. դեկտեմբերի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ   հանդիպում Դիլիջանի կենտրոնական դպրոցի տնօրենի և աշխատակիցների հետ:

Հանդիպման նպատակն էր ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների և աշխատակիցների հետ իրականացնել քննարկում, նրանց հետ ձեռք բերել պայմանավորվածություն Դիլիջանի կենտրոնական դպրոցում ուսումնական պրակտիկաներ կազմակերպելու վերաբերյալ:

Քննարկումը վարում էր Դիլիջանի կենտրոնական դպրոցի գործադիր տնօրեն Նաիրա Դալուզյանը:

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Դիլիջանի կենտրոնական դպրոցի գործունեության ոլորտները, առաքելությունը, խնդիրները, դպրոցում գործող բաժինները և այլն:

Քննարկման մասնակիցները դպրոցի ներկայացուցիչներին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան պատասխաններ:

 

 

Բադմինթոնի մասնաճյուղային առաջնությունում հաղթեց «Զբոսաշրջություն» II կուրսի ուսանողուհի Մարիաննա Ասատրյանը

DSCN5136 2018թ. դեկտեմբերի 12-ին ԵՊՀ  Իջևանի մասնաճյուղում կայացավ բադմինթոնի մասնաճյուղային (աղջիկների) առաջնություն:

Առաջնությանը մասնակցում էին Բնական գիտությունների ֆակուլտետի «Քարտեզագրություն և կադաստրային գործ», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» և Տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ» և  «Զբոսաշրջություն» մասնագիտությունների 2-րդ կուրսերից 16 ուսանողներ:

Խաղերը կայացան օլիմպիական ձևով. պարտվողը դուրս էր մնում հետագա մրցակցությունից:

Կիսաեզրափակիչ դուրս եկած Ռուզաննա Քամալյան («Ֆինանսներ» II) – Անուշ  Նազինյան («Ֆինանսներ» II), Իննա Սողոմոնյան («ԻԿՄ» II) – Մարիաննա Ասատրյան («Զբոսաշրջություն» II) զույգերը պայքարեցին  եզրափակիչ դուրս գալու համար:

Հաղթողի կոչման համար մրցեցին  Ռուզաննա Քամալյան («Ֆինանսներ» II)  և Մարիաննա Ասատրյան («Զբոսաշրջություն» II) զույգերը:

Համառ պայքարում հաղթեց Մարիաննա Ասատրյանը:

Մարիաննա Ասատրյանը և Ռուզաննա Քամալյանը տնօրենության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով:

«Բիզնես հմտություններ» թեմայով երկօրյա դասընթացի հրավեր

     YSU Ijevan_Business Skills

 Սիրելի՛ համալսարանականներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով հրավիրում է ձեզ 2018թ. դեկտեմբերի 13-ին և 14-ին՝ ժամը 14:00−18:00-ն, մասնակցելու IAB Բիզնեսի Միջազգային Ակադեմիայի կողմից իրականացվող «Կոկա-Կոլա ՀԲՔ» ընկերության «Երիտասարդների Զարգացում» եռամյա ծրագրի շրջանակներում իրականացվող «Բիզնես հմտություններ» թեմայով երկօրյա դասընթացին:

«Երիտասարդների Զարգացում» ծրագրով նախատեսվում է մինչև 2020 թվականը վերապատրաստել շուրջ 8000 երիտասարդների «Կյանքի հմտություններ» և «Բիզնես հմտություններ» դասընթացներով:

 Դասընթացներն անվճար են:

Արդեն 1500 երիտասարդ Երևանից և մարզերից մասնակցել են «Կյանքի հմտություններ» դասընթացներին, և այժմ սկսվել է 2018 թ.-ի «Բիզնես հմտություններ» դասընթացի փուլը Տավուշի մարզում։

 Դասընթացից հետո կենսունակ բիզնես գաղափար ունեցողները հնարավորություն կունենան մասնակցելու “Armenia StartUp Cup” ստարտափների մրցույթին։ Հաղթողները կներկայացնեն իրենց բիզնես գաղափարը ֆինանսավորող հանձնաժողովի անդամներին։

Դասընթացում ներառված են հետևյալ թեմաները.

  1. Նախագծերի կառավարում:
  2. Ժամանակի կառավարում:
  3. Բանակցություններ:
  4. Բիզնես պլան:
  5. Ֆինանսների կառավարում:
  6. Վաճառքի հմտություններ:

 Ծրագրի լուսանկարները կարող եք տեսնել այստեղ և այստեղ:

Ծրագրի ընթացքին և թարմացումներին հետևելու համար “Interested” կամ ”Going” կարող եք սեղմել այս ֆեյսբուքյան իվենթում: