Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

2018-2019 ՈՒՍՏԱՐՎԱ I ԿԻՍԱՄՅԱԿԻ ՔՆՆԱՇՐՋԱՆՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է

DSCN5409 2019թ. հունվարի 8-26-ին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում ընթանում է առկա ուսուցման համակարգի՝ 2018-2019 ուստարվա I կիսամյակի քննաշրջանը՝ եզրափակիչ գնահատմամբ և հանրագումարային քննությունները:

Հեռակա ուսուցման համակարգում 2018-2019 ուստարվա I կիսամյակի 2-րդ ընթացիկ քննությունները կտևեն 2019թ. հունվարի 8-20-ը, քննաշրջանը կտևի հունվարի 25-ից մինչև փետրվարի 20-ը:

Քննաշրջանը, ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության պետ Արկադի Դավթյանի խոսքով, անցկացվում է սահմանված կարգով, հաստատված ժամանակացույցների համաձայն: Նա ընդգծեց, որ դասախոսները և ուսանողները քննություններին մոտենում են ամենայն պատասխանատվությամբ:

Պարոն Դավթյանը հավելեց, որ առկա ուսուցման համակարգում քննությունների դրական շեմը չապահոված ուսանողները կկարողանան դրանք հանձնել լուծարքային շրջանում, որը կանցկացվի երկու փուլով և կտևի փետրվարի 6-28-ը:

Հեռակա ուսուցման համակարգում 2018-2019 ուստարվա I կիսամյակի  քննաշրջանի լուծարքային շրջանը կտևի մարտի 4-29-ը:

 

 

ԿՐԹԱԹՈՇԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՀՐԱՎԻՐՅԱԼ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ysu ԱՄՆ Միչիգանի Էնն Արբոր համալսարանի հայագիտության հետազոտական կենտրոնը (ASP) տրամադրում է կրթաթոշակ (Manoogian Fellowship) երիտասարդ գիտնականների և հրավիրյալ դասախոսների համար, ովքեր մասնագիտացած են հայագիտությանն առնչվող ոլորտներում (պատմություն, լեզու, գրականություն, մշակույթ, քաղաքականություն):

Կրթաթոշակին դիմելու վերջնաժամկետը 2019թ. հունվարի 15-ն է:

Հավելյալ տեղեկությունների և ծրագրին դիմելու համար խնդրում ենք դիմել հետևյալ հասցեին՝ armenianstudies@umich.edu