Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մեկնարկել է երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման ծրագիրը

HEH

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև կնքված նվիրաբերության պայմանագրի շրջանակներում սույն թվականի փետրվարի 11-ից մարտի 1-ը հայտարարում է ՀՀ մասնակցությամբ հիմնված բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող առկա ուսուցմամաբ բակալավրի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման նպատակով փաստաթղթերի ընդունելություն: Փոխհատուցումը կատարվելու է ամբողջությամբ՝ բուհի կողմից փոխհատուցվող գումարի և ուսման վարձավճարի տարբերության չափով: Փոխհատուցումը իրականացվելու է 2018-2019 ուսումնական տարվա համար:
Այսպիսով, ծրագրին կարող են դիմել ՀՀ մասնակցությամբ հիմնված բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող առկա ուսուցմամաբ բակալավրի կրթական ծրագրում ընդգրկված այն ուսանողները, ովքեր 2018-2019թթ. ուստարվա առաջին կիսամյակում սովորել են առկա համակարգում:
Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1.անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակը և պատճենը, /բնօրինակը տեղում հետ կվերադարձվի/
2.3×4 չափսի մեկ լուսանկար,
3.ուսանողական տոմսի պատճեն,
4.ստուգման գրքույկի պատճեն՝ հաստատված դեկանի կողմից,
5.տեղեկանք բուհից, որտեղ նշված պետք է լինի ֆակուլտետը, կուրսը, առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրում սովորելու հանգամանքը, ուսման վարձի չափը, ինչպես նաև այն փաստը, որ ուսանողն օգտվում է բուհի կողմից սահմանված զեղչից, թե՝ ոչ, օգտվելու դեպքում պետք է նշված լինի զեղչի չափսը)
6.երեխաների ծննդյան վկայակնների պատճենները,
7.լրացված դիմումը, որը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով:
Դիմումներն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (ՀՀ, ք. Երևան, Աբովյան 50/5) յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-17:00: Ընդմիջում՝ 13:00-14:00:
Այլ հարցերի համար զանգահարել 010 545802, 010 567922:
Աղբյուրը՝ http://heh.am/

Կայացավ ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուի հերթական համարների շնորհանդեսը

ՈՒԳԸ 4 2019թ. փետրվարի 20-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցան «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու 2018»-ի 1.1 (24), 1.2 (25) և 1.3 (26) համարների և «Գիտական Արցախ» պարբերականի շնորհանդեսները:

Շնորհանդեսներին ներկա էին ԵՊՀ գիտական խորհրդի քարտուղար Մենուա Սողոմոնյանը, «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ նախագահ Ավետիք Հարությունյանը, ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Վանատուր Շերենցը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուի երեք հատորներում տեղ են գտել 103 հոդվածներ, որոնք ընտրվել են ամենամյա գիտական նստաշրջանում հնչած գրեթե 450 զեկուցումներից: Բոլոր հոդվածներն անցել են գրախոսության փուլը, իսկ հետո արդեն երաշխավորվել տպագրության:

 Վանատուր Շերենցը շնորհավորեց հոդվածների հեղինակներին, ներկայացրեց ժողովածուի վերաբերյալ որոշ վիճակագրական տվյալներ:

 Նա շեշտեց, որ ժողովածուում հոդված տպագրելու համար պարտադիր պետք է զեկուցմամբ հանդես գալ ՈՒԳԸ կողմից կազմակերպվող ամենամյա գիտական նստաշրջանին. «Ընտրվել են այն հոդվածները, որոնք պարունակել են գիտական նորույթ, իսկ դրանց արդյունքներն էլ հիմնված են եղել գիտական մեթոդների վրա»:  

Վերջում հոդվածների հեղինակները, այդ թվում՝ ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Սլավիկ Ալավերդյանը, ստացան իրենց օրինակները:

Տպագրված հոդվածները հասանելի են ԵՊՀ-ի կայքում՝ ysu.am 

Գիրք նվիրելու օրը Իջևանում

IMG_0393 2019թ. փետրվարի 19-ին լրացավ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը: Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը 2008 թվականից Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր:

Միմյանց գրքեր նվիրելու գեղեցիկ ավանդույթը տարեցտարի ավելի է ամրապնդվում և մասսայական դառնում: Գիրք նվիրելու տոնը նշելուց բնականաբար անմասն չմնաց Իջևանը: Քաղաքում (դպրոցներում, Տավուշի մարզային գրադարանում և այլուր) տեղի ունեցան տարբեր միջոցառումներ:

«Ստեղծամիտ երիտասարդների միություն» հասարակական կազմակերպությունը՝ հանձինս հիմնադիր անդամներ, ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոսներ Սլավիկ Ալավերդյանի և Մերի Ամիրզյանի, Իջևանի կենտրոնական փողոցներում իրականացրին հետաքրքիր ակցիա՝ գրքեր նվիրելով երիտասարդներին, որոնց մեծ մասը ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներ էին:

Ակցիայի տեսանյութը տե՛ս այստեղ: 

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ

      jobs-426x300

Տեղի կունենա Տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ

Նկ. (1)

 2019թ. փետրվարի 23-ին՝ ժամը 12:30-ին, №39 լսարանում տեղի կունենա Տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի  նիստ՝ հետևյալ օրակարգով.

  1. Ավարտական և կուրսային աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունների քննարկում (զեկ.՝ Ա.Սարիբեկյան, Ա.Ուլիխանյան):
  2. Ուսումնական խորհրդատուների և ԿԾ պատասխանատուների հաշվետվություն (զեկ.՝ Ա.Սարիբեկյան, Ա.Ուլիխանյան, Ս.Սաֆարյան):
  3. Ուսանողների շրջանում անցկացված հարցումների արդյունքների քննարկում և ամփոփում (զեկ.՝ Մ.Միքայելյան, Գ.Հովհաննիսյան):
  4. 2018-2019 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքների քննարկում և ամփոփում (զեկ.՝ Գ.Ավետիսյան):
  5. Ընթացիկ հարցեր: