Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ի գիտություն դպրոցների՝ 2019թ. շրջանավարտների

51823989_420241628713571_2740704406369468416_n 2019թ. փետրվարի 1-ից մարտի 15-ը ՀՀ դպրոցներում իրականացվում է 2019թ. միասնական քննությունների հայտագրման գործընթացը:

Այդ կապակցությամբ ձեզ ենք ներկայացնում «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի՝ 2019թ. առկա ուսուցման բակալավրի ընդունելության մասնագիտությունների ցանկը:   

Ցանկում առկա «Ռուսաց լեզու և գրականություն» առկա կրթական ծրագրի հաստատման գործընթացի հետ կապված՝ տեղեկացնում ենք, որ այն ներառվել է ՀՀ կառավարության որոշման նախագծում («ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2019-2020 ուստարվա՝ ըստ մասնագիտությունների առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին»)։

Ա. Վ. Ցուցուլյանը ակնարկային դասախոսություն կարդաց Իջևանի ավագ դպրոցում

IMG_7378

 2019թ. մարտի 7-ին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Արտակ Ցուցուլյանը և Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի տեսուչ Սլավիկ Ալավերդյանը այցելեցին Գառնիկ Անանյանի անվան Իջևանի ավագ դպրոց:

Դպրոցի տնօրեն Գայանե Էդիլյանը համալսարանականներին ներկայացրեց 12-րդ դասարանի աշակերտներին:

Այնուհետև պարոն Ցուցուլյանը հանդես եկավ մաթեմատիկային նվիրված ակնարկային դասախոսությամբ, որի ընթացքում աշակերտներին ներկայացրեց կյանքում և տարբեր ոլորտներում մաթեմատիկայի դերն ու կիրառությունները, թվարկեց այն մասնագիտությունները, որոնց համար անհրաժեշտ են մաթեմատիկական գիտելիքներ:

Նա մասնավորապես անդրադարձավ անտիկ շրջանից հայտնի հետաքրքրաշարժ խնդիրներին (Շրջանի մակերեսի, Երկրագնդի շառավղի հաշվարկ), ապացուցման մեթոդներին (հակասող ենթադրություն, մաթեմատիկական ինդուկցիա) և մաթեմատիկական մոդելներին:

Վերջում ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչներն աշակերտներին ծանոթացրին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019թ. առկա ընդունելության մասնագիտություններին և անհրաժեշտ քննություններին, պատասխանեցին աշակերտներին հետաքրքրող հարցերին և հույս հայտնեցին ապագայում նրանց տեսնել արդեն ուսանողի կարգավիճում:

Մասնաճյուղում կայացավ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ «Տավուշ» մասնաճյուղի աշխատակիցների հետ սեմինար-քննարկում

DSCN6068

 2019թ. մարտի 6-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ «Տավուշ» մասնաճյուղի կառավարիչ Վանուշ Կարապետյանը և մի քանի աշխատակիցներ:

Այցելության նպատակն էր ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի  «Տնտեսագիտության տեսություն», «Ֆինանսներ» մասնագիտությունների առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողներին ծանոթացնել բանկում պրակտիկա անցնելու հնարավորություններին և բանկի ծրագրերին:

Հանդիպմանը ներկա էին Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Գ.Ավետիսյանը, «Ֆինանսներ» կրթական ծրագրի պատասխանատու Ա.Սարիբեկյանը, ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցներ և Տնտեսագիտության ֆակուլտետի նշված մասնագիտությունների տարբեր կուրսերի ուսանողներ:

Սեմինար-քննարկումը վարեց «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ «Տավուշ» մասնաճյուղի կառավարիչ Վանուշ Կարապետյանը: Նա խոսեց նոր կրթաթոշակների քարտերի առավելությունների՝ մասնավորապես միջնորդավճարների և սպասարկման վճարի բացակայության մասին:

Պարոն Կարապետյանն ընդգծեց, որ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ունի ամենաշատ բանկոմատները երկրի տարածքում, ինչը խոսում է բանկային ծառայություններից օգտվելու հարմարավետության մասին:

«Ֆինանսներ» կրթական ծրագրի պատասխանատու Ա.Սարիբեկյանն առաջարկեց, որ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներն անցնեն լրացուցիչ և վճարովի պրակտիկա «Տավուշ» մասնաճյուղում:

Սեմինարն անցավ ակտիվ քննարկումներով, և մասնակիցներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին բանկի կառավարչին:

Ուսանողների հարցերից հետո ներկայացվեց «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը, որի շրջանակներում տրամադրվում են վարկեր գյուղատնտեսական մթերքների արտադրության, վերամշակման և մթերման նպատակներով: Նշվեց, որ վարկերը տրամադրվում են ինչպես շրջանառու միջոցների համալրման կամ տնտեսության ընթացիկ ծախսերը հոգալու համար, այնպես էլ տնտեսության հիմնական միջոցների համալրման և հիմնական միջոցներում ներդրումներ կատարելու նպատակով:

Մասնաճյուղի կառավարիչը ուսանողներին խորհուրդ տվեց օգտվել “ACBA Mobile” բջջային հավելվածից, որը հնարավորություն է տալիս կառավարել հաշիվներն առանց բանկ այցելելու, ցանկացած վայրում, ցանկացած պահի` ունենալով միայն բջջային Android կամ iOS օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսներ, պլանշետներ (smartphone, tablet) և ինտերնետ հասանելիություն:

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2018-19 ուստարվա 2-րդ կիսամյակի անվանական կրթաթոշակառուները

nkar.nkar

Սիրելի՛ համալսարանականներ, ներկայացնում ենք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2018-19 ուստարվա 2-րդ կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը:

♦♦♦

«ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ

 Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)» մասնագիտության անվճար ուսուցման համակարգի երրորդ կուրսի ուսանող

Գերասիմ Սամվելի Ալավերդյան

Գերասիմ Ալավերդյան_Անվանական

♦♦♦

«ՎԱԶԳԵՆ  ՍԱՐԳՍՅԱՆ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Կիրառական արվեստի ֆակուլտետի «Դիզայն» մասնագիտության անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Ալիտա Ավետիքի Շահնազարյան

IMG_20190305_104446 - копия

♦♦♦

«ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ 

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության անվճար ուսուցման համակարգի երրորդ կուրսի ուսանողուհի

Աստղիկ Արթուրի Ղազարյան

Ղազարյան Աստղիկ Արթուրի Գրիգոր Նարեկացի

♦♦♦

«ՄԽԻԹԱՐ ԳՈՇ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ 

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի  «Պատմություն» մասնագիտության անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Վանուհի Սամվելի Գևորգյան

Գևորգյան Վանուհի Սամվելի Մխիթար Գոշ

♦♦♦

«ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության  անվճար  ուսուցման  համակարգի  չորրորդ  կուրսի  ուսանողուհի 

Լիլիթ Արտակի Եգանյան

Եգանյան Լիլիթ Արտակի Շառլ Ազնավուր

♦♦♦

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԼՍԱՐԱՆ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Լիլիթ Արամի Ֆարմազյան

Ֆարմազյան Լիլիթ Արամի    ԵՊՀ անվանական կրթաթոշակ (1)

♦♦♦

«ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ 

Հեռակա ուսուցման բաժնի «Հոգեբանություն» մասնագիտության

չորրորդ կուրսի ուսանողուհի

Նաիրա Մարատի Լազարյան

DSC_5507