Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ի հիմնադրման 25-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողովի հրավեր

Meeting

 2019թ. հոկտեմբերի սկզբին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) նախաձեռնությամբ մասնաճյուղում տեղի կունենա  հանրապետական գիտաժողով` նվիրված ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հիմնադրման 25-ամյակին (գիտաժողովի անցկացման կոնկրետ օրվա մասին կհայտարարվի հայտերի ուսումնասիրությունից և մասնակիցների ընտրությունից հետո՝ 1 շաբաթվա ընթացում)։

Գիտաժողովին կարող են մասնակցել հանրապետության բուհերի ուսանողները (մասնակիցը պետք է լինի մինչև 35 տարեկան, բացառությամբ հրավիրյալ գիտնականների):

Գիտաժողովի ոլորտներն են՝

  • հումանիտար և հասարակական գիտություններ (իրավագիտություն, քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, պատմություն, բանասիրություն, տնտեսագիտություն, սերվիս, հոգեբանություն, լրագրություն և այլն),
  • արվեստ,
  • բնական գիտություններ (մաթեմատիկա, ինֆորմատիկա, ֆիզիկա, աշխարհագրություն և այլն):

Հումանիտար և հասարակական գիտություններին առնչվող և գրախոսության փուլը հաղթահարած հոդվածները ենթակա են տպագրության:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2019թ. սեպտեմբերի 15-ը լրացնել մասնակցության հայտը (https://forms.gle/1SHjLP9P48G4xCHMA):

Հայտի մեջ պետք է նշել՝

  • զեկուցման վերնագիրը,
  • մասնակցի անունը, ազգանունը, հայրանունը,
  • ֆակուլտետը, կուրսը,
  • գիտական ղեկավարի անուն-ազգանունը,
  • գիտական ղեկավարի կոչումը և գիտական աստիճանը,
  • մասնակցի կոնտակտային տվյալները (էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար),

Անհրաժեշտ է հայտին կցել հոդվածի թեզիսը՝ 200 բառի սահմանում (թեզիսում պետք է նշված լինեն աշխատանքի ընդհանուր բնույթը, ուսումնասիրության առարկան, հիմնավորված լինի թեմայի արդիականությունը)։

Տեխնիկական պահանջներն են՝

  • Թեզիսի համակարգչայինշարվածքը՝ Word 97-2003 ծրագիր:
  • Ծավալը՝շուրջ 200 բառ:
  • Էջիֆորմատը՝ A4, լուսանցքները. ձախից՝ 30 մմ, աջից՝ 15 մմ, վերևից և ներքևից 20 մմ:
  • Տեքստիտառատեսակը՝ հայերեն՝ Sylfaen, ռուսերեն և անգլերեն՝ Times New Roman:
  • Թեզիսի տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմերից (Alignment: Justify):
  • Հիմնական տեքստի տառաչափը՝ 12 pt, տողերի հեռավորությունը՝ 1.5: Պարբերությունները սկսել 1 սմ խորքից՝ TAB-ի կիրառմամբ:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։

Զեկույցը կարող է չհամապատասխանել գիտաժողովի խորագրին:

Հարցերի դեպքում կարող եք գրել հաղորդագրություն ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/sssysuib/, էլէկտրոնային փոստին՝ sssysuib@gmail.com, կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 094-161-393:

Տեղի կունենա Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ  

Հ. գ.

 2019թ. հունիսի 28-ին՝ ժամը 12:15-ին, №28 լսարանում տեղի կունենա Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի հերթական նիստը՝ հետևյալ օրակարգով.

  1. 2019թ. ավարտական աշխատանքների պաշտպանության արդյունքների ամփոփում:
  2. 2018-2019 ուստարվա  երկրորդ  կիսամյակի  քննաշրջանի  արդյունքների  քննարկում և ամփոփում:
  3. Հումանիտար գիտությունների ֆակուլտետի ամբիոնների վարիչների հաշվետվությունը:
  4. Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանի հաշվետվությունը:
  5. Ընթացիկ հարցեր:

 

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019թ. առկա ուսուցման ընդունելության երկրորդ փուլ

EPH IM

 Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը հա­յտարարում է 2019թ. առկա ուսուցման ընդունելության երկրորդ փուլ:

Ընդունելության երկրորդ փուլին մասնակցելու իրավունք ունեն.

  • Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները և օտարերկրացիները,
  • օտարերկրյա պետությունների ուսում­նա­կան հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավար­տած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,
  • նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդ­ները,
  • նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտները:

Փաստաթղթերն ընդունվում են ս.թ. հունիսի 24-ից մինչև հուլիսի 2-ը, ժամը 18:00-ն:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (0263) 4-00-61, 
(093) 20-65-05
 հեռա­խո­սա­հա­մար­ներով:

 

ԵՊՀ ԻՄ-ի ընդունող հանձնաժողով

«ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑՅԱԼԸ, ՆԵՐԿԱՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ»

global-tourism-conference-market «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպությունը Երևանի պետական համալսարանի և Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի հետ համատեղ 2019 թվականի սեպտեմբերի 12-15-ն Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպում է «Հայոց պետականության անցյալըներկան ուապագան» միջազգային երիտասարդական 4-րդ գիտաժողովը:

Գիտաժողովին կարող են մասնակցել Արցախի, Հայաստանի և արտասահմանյան բուհերի ու գիտահետազոտական կենտրոնների ասպիրանտները/հայցորդները, երիտասարդ գիտնականներն ու մասնագետները (մասնակիցը պետք է լինի մինչև 35 տարեկան, բացառությամբ Կազմակերպության կողմից հրավիրյալ գիտնականների):

Գիտաժողովի ոլորտներն են՝ 

  • իրավագիտություն,
  • քաղաքագիտություն,
  • միջազգային հարաբերություններ,
  • պատմություն,
  • տնտեսագիտություն,
  • սոցիոլոգիա,
  • մանկավարժություն,
  • հոգեբանություն,
  • բանասիրություն և այլն:

Գիտաժողովի շրջանակներում քննարկվելիք թեմաներն են`

  1. Պետականության ամրապնդման տեսական և գործնական հիմնահարցերը,
  2. Հայաստան – Արցախ – Սփյուռք փոխհարաբերությունները և համահայկական հիմնախնդիրները,
  3. Հայաստանի և Արցախի Հանրապետությունների սոցիալ-տնտեսական զարգացման արդի մարտահրավերները,
  4. Արցախի Հանրապետության ինքնորոշման, կազմավորման և միջազգային ճանաչման հիմնահարցերը,
  5. Ղարաբաղյան հակամարտության ծագումը և կարգավորման գործընթացը,
  6. Հայոց ցեղասպանության ճանաչումը և Թուրքիայի իրավական պատասխանատվությունը,
  7. Հետխորհրդային տարածաշրջանի ճանաչված և չճանաչված երկրների հասարակական-քաղաքական զարգացումներն ու հիմնախնդիրները,
  8. Սահմանադրականության հաստատման հիմնախնդիրները ճանաչված և չճանաչված պետություններում,
  9. Հայ մեծերի ժառանգության մերօրյա ընկալումը և իմաստավորումը:

Հոդվածը պետք է համապատասխանի նշված թեմաներից որևէ մեկին:

Գիտաժողովի լավագույն աշխատանքները տպագրվելու են ՀՀ ԲՈԿի ընդունելի հանդեսների ցանկումընդգրկված «Գիտական Արցախ» պարբերականում:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2019թ. հուլիսի 31-ը լրացնել մասնակցության հայտը և ուղարկել armstatehoodconf@gmail.com էլեկտրոնային փոստին: Հայտի հետ միաժամանակ պարտադիրպետք է ուղարկել նաև`

  • գիտական հոդվածը,
  • գիտական ղեկավարի կարծիքը կամ համապատասխան ամբիոնի երաշխավորագիրը (միայն գիտական աստիճան չունեցողների համար` սկանավորված տարբերակով):

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովի աջակիցներն են` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն և «Վալլեքս գարդեն հոթել» ՓԲԸ-ն:

Գիտաժողովի տեղեկատվական գործընկերներն են` Արցախի հանրային հեռուստատեսությունը, Հայկական տեղեկատվական կենտրոնը, «Наша среда» online և «Արցախպրես» լրատվական գործակալությունները և «Ազատ Արցախ» հանրապետական թերթը:

Աշխատանքներին ներկայացվող տեխնիկական պահանջներն են.

Համակարգչային շարվածքը՝ MS Word 2003-2010 ծրագիր:

Էջի ֆորմատը՝ B5 (176*250 մմ), լուսանցքները բոլոր կողմերից` 20 մմ:

Ծավալը՝ 7-20 էջ` ներառյալ ամփոփագրերը:

Տեքստի տառատեսակը՝ հայերեն՝ Arian AMU (տառատեսակը կարող եք բեռնել այստեղից), ռուսերեն և անգլերեն՝ Times New Roman:

Հոդվածի ներկայացման լեզուն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Առաջին էջի վերին տողում (մեջտեղում) 13 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը:

Մեկ տող բաց թողնելով տողի մեջտեղում 12 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) տրվում են հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը:

Մեկ տող ներքև տողի մեջտեղում 12 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է աշխատավայրը, բուհը կամ գիտահետազոտական կենտրոնը, ֆակուլտետը, գիտական աստիճանը, կոչումը, քաղաքը և երկիրը: Մեկ տող ներքև տողի մեջտեղում 12 pt տառաչափով տրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն:

Մեկ տող բաց թողնելով 12 pt տառաչափով, շեղատառ (Italic), թավ (Bold) ներկայացվում է հոդվածի ամփոփագիրը (аннотация, abstract), որտեղ 120-170 բառի սահմաններում պետք է արտացոլվեն հետազոտության նպատակները, խնդիրները, մեթոդները, ինչպես նաև հեղինակի հիմնական եզրահանգումները:

Ամփոփագիրը պետք է իրենից ներկայացնի ինքնուրույն տեքստ, որը կնկարագրի հետազոտության հիմնական արդյունքներն առանց հոդվածն ընթերցելու:

Ամփոփագրում պետք չէ բառացիորեն կրկնել հոդվածի նախադասությունները:

Մեկ տող բաց թողնելով անհրաժեշտ է գրել «Բանալի բառեր» և նշել 7-10 բանալի բառեր:

Մեկ տող բաց թողնելով անհրաժեշտ է ներկայացնել աշխատանքի հիմնական տեքստը, որի տառաչափը 12 pt է, տողերի հեռավորությունը՝ 1:

Տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմերից (Alignment: Justify): Պարբերությունները սկսել 1 սմ խորքից՝ TAB-ի կիրառմամբ:

Աղյուսակները պետք է համարակալվեն և ունենան վերնագրեր:

Դիագրամները, սխեմաները, գծագրերը և լուսանկարները պետք է լինեն հստակ, տպագրության համար պիտանի:

Հոդվածի լեզվից տարբերվող մյուս 2 լեզուներով ամփոփագրերը պարտադիր են, որոնք պետք է լինեն հոդվածի սկզբնական մասի (վերնագրից մինչև բանալի բառերը ներառյալ) թարգմանությունը և տրվում են հիմնական տեքստից հետո:

Հղումները պարտադիր են. տրվում են տողատակում, աճման կարգով՝ 10 pt տառաչափով, տողերի հեռավորությունը՝ 1: 

Հղման տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (Alignment: Justify): 

Պարբերություններն սկսել 1 սմ խորքից՝ TAB-ի կիրառմամբ: Հղման մեջ պետք է ներկայացված լինեն օգտագործված աշխատանքի հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը (Bold), այնուհետև աշխատանքի վերնագիրը, հատորը, հրատարակության վայրը, տարեթիվը և էջը:

Անցնելով այս հղմամբ` կարող եք ծանոթանալ հոդվածի ձևավորման օրինակին:

Նշված չափորոշիչներին չհամապատասխանող հոդվածները չեն քննարկվելու:

Երևան-Ստեփանակերտ-Երևան ուղևորափոխադրումը կազմակերպվելու է ԱՆՎՃԱՐ: Կեցության և սննդի ծախսերը հոգում են մասնակիցները կամ գործուղող կազմակերպությունը:

Գիտաժողովի տեղեկատվական նամակ, ք.Ստեփանակերտ, 12-15.09.2019թ.

Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ՝ «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ հիմնադիր նախագահ, Արցախի պետական և Մեսրոպ Մաշտոց համալսարանների դասախոս, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Համլետի Հարությունյան:

Հեռ. (+374) 97277770, էլ. փոստ. avetiq.hh@aegmm.org:

«ԿՈՎԿԱՍ. ԱՆՑՅԱԼԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆ, ԱՊԱԳԱՅԻ ՀԵՌԱՆԿԱՐ» ԳԻՏԱԺՈՂՈՎ

erevanskiy-gosudarstvennyiy-universitet

 2019թ. հոկտեմբերի 10-11-ը  Լեհաստանի  Ժեշուվ քաղաքում կայանալու է «Կովկաս. անցյալի հմտություն, ապագայի հեռանկար» միջազգային 8-րդ գիտաժողովը:
 
Գիտաժողովին կարող են մասնակցել գիտաշխատողներ, ասպիրանտներ և նրանք, ովքեր հետաքրքրված են կովկասյան խնդրով:
 
Գիտաժողովի լեզուներն են՝ լեհերենը, ռուսերենը և անգլերենը:
 
Կից ներկայացնում ենք հավելյալ տեղեկատվություն և հայտադիմումի լրացման տարբերակը https://www.facebook.com/Caucasus-Rzeszów-2019-393090304779400/?modal=admin_todo_tour: 
 
Հարցերի դեպքում կարող եք  դիմել հետևյալ էլ. հասցեին՝ kavkaz@ur.edu.p:
 
Աղբյուրը՝ ysu.am