Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տավուշի մարզպետարանի, «ՊիկսԱրտ» ընկերության և ԵՊՀ ԻՄ-ի համագործակցությամբ բուհի մերձակա տարածքում իրականացվեցին բարեկարգման աշխատանքներ

DSCF8241 2019թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ, Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «ՊիկսԱրտ» (“PicsArt”) ընկերության և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի համատեղ ջանքերով ԵՊՀ ԻՄ-ի մերձակա տարածքում իրականացվեցին բարեկարգման աշխատանքներ:

Նախաձեռնությանը մասնակցում էին Տավուշի մարզպետ պարոն Հ.Չոբանյանը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանը,  մարզպետարանի և բուհի աշխատակիցներ, ուսանողներ, «ՊիկսԱրտ» ընկերության կամավորական խմբի 25 անդամներ:

Մասնակիցները մաքրման և բարեկարգման աշխատանքներ իրականացրին մասնաճյուղի մերձակա տարածքում՝ Երիտասարադական 3 փողոցի գետափնյա ճանապարհի երկայնքով:

 Կատարվեց կամրջից կամուրջ հատվածի մետաղական պարսպի մաքրում և ներկում, փողոցի երկայնքով տեղադրված լուսատուների վերականգնում՝ լամպերի տեղադրում:

Նախաձեռնության մասին կարող եք տեղեկանալ նաև ՀՀ Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքէջում:

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:

Տավուշի մարզպետարանի, «ՊիկսԱրտ» ընկերության և ԵՊՀ ԻՄ-ի համագործակցությամբ բուհի մերձակա տարածքում իրականացվեցին բարեկարգման աշխատանքներ

«Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդեսում Տավուշի մարզը իրենց աշխատանքներով ներկայացրին ԵՊՀ ԻՄ-ի դասախոսները և ուսանողները

1. Գլխավոր

 2019թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության տոնի առթիվ Երևանում կայացած ցուցահանդես-վաճառքում Տավուշի մարզի տաղավարը իրենց համատեղ աշխատանքներով ներկայացրին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսները և ուսանողները:

Ցուցահանդեսին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից ներկա էին տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը, Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնատար Ա.Մարգարյանը, Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի վարիչ Լ.Ֆլջյանը, ամբիոնի ասիստենտներ Դոնարա և Անուշ Չիբուխչյանները, Գ.Ջավրուշյանը:

Սեպտեմբերի 21-ին Հյուսիսային պողոտայում կազմակերպված ցուցահանդես-վաճառքը կազմում էր Հայաստանում սեպտեմբերի 20-22-ը արդեն 15-րդ անգամ անցկացվող «Երկրները մեկ հարկի տակ» ամենամյա ցուցահանդես-համաժողով-մրցանակաբաշխության մասը: Վերջինս մի քանի նպատակ է հետապնդում. միավորել բիզնեսն ու մշակույթը, թույլ տալ հայրենական և արտասահմանյան ապրանք արտադրողներին, ծառայություններ մատուցող ընկերություններին հանդիպել մեկ վայրում, իրենց փորձը փոխանակել և քննարկել տարբեր ոլորտներում համագործակցության հարցերը, մշակել օրենսդրական կարգավորումներ Հայաստանի ներդրումային և արտահանումային ծրագրերն ավելի դյուրին դարձնելու համար, տալ հնարավորություն սկսնակներին ներկայանելու սպառողին և դուրս գալ նոր հարթակ, աջակցել երկրի տնտեսական և հասարակական կյանքի զարգացմանը:  

Սեպտեմբերի 20-ին կայացել է  համաժողով, որին մասնակցել են ՀՀ կառավարության ներկայացուցիչները, նախարարներ, ՀՀ-ում գործող դեսպանատները, դեսպանության ներկայացուցիչները, միջազգային կառույցները, տեղական ընկերությունները, 30 երկրից ժամանած օտարերկրյա գործարարներ, պետական կառույցների ներկայացուցիչներ՝ Հնդկաստանից, Չինաստանից, Մեքսիկայից, Ֆրանսիայից, Վրաստանից և այլ երկրներից: 

 Սեպտեմբերի 21-ին Հյուսիսային պողոտայում տեղի ունեցավ ցուցահանդես-վաճառքի բացման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում ընկերությունները բացօթյա տաղավարներում ներկայացրին իրենց արտադրանքները և ծառայությունները:

Տավուշի մարզը ներկայացնող տաղավարում ցուցադրված էին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների գունեղ, բազմաոճ աշխատանքները (գոբելեն, կարպետ, ասեղնագործություն, կերամիկա և այլն), դասախոսներ Դոնարա և Անուշ Չիբուխչյանների “Chibukhchyans’” բրենդի յուրատեսակ ապրանքներ (վիտրաժ, կարպետ, տպագրություն, բատիկա, ասեղնագործություն և այլն), որոնք արժանացան ցուցահանդեսի այցելուների ուշադրությանն ու հավանությանը:

Հայ և արտասահմանցի հյուրերին տպավորել էին ոչ միայն ցուցադրված աշխատանքները, այլև դրանց մտահղացման, տեխնիկական հմտությունների և այլնի վերաբերյալ մասնակիցների ներկայացրած տեղեկատվությունը: 

 

ԵՊՀ ԻՄ-ը կազմակերպում է անվճար խորհրդատվություններ 2019թ. հեռակա ուսուցման դիմորդների համար

Նկար - ԵՊՀ ԻՄ

 Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը 2019թ. հեռակա ուսուցման դիմորդների համար կազմակերպում է անվճար խորհրդատվություններ՝ քննական բոլոր առարկաներից:

 Խորհրդատվությունների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ:

 Հիշեցնենք, որ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում շարունակվում է 2019թ. հեռակա ուսուցման ընդունելությունը: Փաստաթղթերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 18:00-ն:

 Ընդունելության մասնագիտություններին, քննություններին, տեղերին և վարձաչափերին կարելի է ծանոթանալ այստեղ:

 Ընդունելության կարգին կարելի է ծանոթանալ այստեղ, ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերին՝ այստեղ

Ուսման տևողությունը 5 տարի է:

Շրջանավարտներին տրվում է Երևանի պետական համալսարանի դիպլոմ 

Հասցեն` Տավուշի մարզքաղաք ԻջևանՈւսանողական 1:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 093 20 65 05 կամ 4 00 50 հեռախոսահամարներով:

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 28-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

frame_0_delay-s

  Այսօր՝ 2019թ. սեպտեմբերի 21-ին, լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 28-ամյակը:

28 տարի առաջ՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին, ՀՀ Գերագույն խորհրդի՝ 1991թ. մարտի 1-ի որոշմամբ, Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց հանրաքվե հետևյալ հարցադրմամբ՝ «Համաձայն ե՞ք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն, ԽՍՀՄ կազմից դուրս»:  

Հայ ժողովուրդը միասնաբար (99% ձայների մեծամասնությամբ) «Այո» ասաց անկախությանը: Հայաստանի պատմության մեջ հաստատվեց երրորդ հանրապետության շրջանը. ՀԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն: Որպես հանրապետության դրոշ հաստատվեց եռագույնը, այնուհետև ընդունվեց զինանշանը:

Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան էր, որը մինչև անկախության հռչակումը՝ դեռևս 1991 թ. օգոստոսի 14-ին, ճանաչել էր Հայաստանի Հանրապետության անկախությունը, իսկ արդեն հռչակագրի ընդունումից հետո՝ 1991 թվականի ընթացքում, ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:

Ենթադրվում էր, որ անկախությունը նոր հնարավորություններ է բացելու Հայաստանի համար: Որպես Հանրապետություն՝ Հայաստանն արդեն ունակ էր լինելու ստեղծել սեփական դիվանագիտական կապերը տարբեր երկրներում և վարել ակտիվ քաղաքականություն:

Անկախության ձեռքբերումից ի վեր Հայաստանը փորձում է զարգացանել կապերը տարածաշրջանում:

Այս տարիների մեծագույն նվաճումն արյան գնով Արցախյան պատերազմում տարած հաղթանակն էր, նորօրյա ապրիլյան հերոսացման ուղին: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո անկախ Հայաստանը ցույց տվեց, որ ունի հզոր բանակ և անհրաժեշտ զինտեխնիկա՝ ամեն պահի թշնամուն հետ մղելու համար:

Անկախության պատմության մեջ կարևոր էր Սահմանադրական բարեփոխումների նախագիծը և կառավարման նախագահական համակարգից անցումը խորհրդրանականին: 

Այսօր ամբողջ հայությամբ տոնում ենք մեր ազատ ու անկախ հանրապետության տոնը:

Սիրով շնորհավորում ենք համայն հայերիս՝ ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի առթիվ, մեր պետությանը մաղթում զորացում ու բարգավաճում, պետականության ամրապնդում, մեր ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն, երջանկություն, ստեղծագործ աշխատանք և նորանոր ձեռքբերումներ: