Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում տեղի կունենա Ամալյա Եղոյանի և Մարիամ Փաշինյանի հանդիպումը ԳՏՏԿ Տավուշի և ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների հետ

78361936_456686168318247_4588890917590532096_n (1)

 2019թ. նոյեմբերի 30-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի կունենա Ամալյա Եղոյանի և Մարիամ Փաշինյանի հանդիպումը ԳՏՏԿ Տավուշի և ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների հետ:

«Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովի շրջանակներում Մարիամ Փաշինյանը դարձել է բարի կամքի դեսպան (Goodwill ambassador)՝ աջակցելու #EIF-ին, GITC-ին՝ մարզերում տեխնոլոգիաների զարգացման և տեխնոլոգիական առաջընթացը Երևանից, Գյումրիից դեպի մարզեր ուղղորդելու համար:

Հանդիպման ընթացքում կքննարկվեն մարզում ձեռներեցությանը, ստարտափների ձևավորմանը, իրականացման կարևորությանը և «ԴիջիԹաուն» նախագծին վերաբերող հարցեր:

Մուտքն ազատ է:

Տեղի կունենա Կիրառական արվեստի ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ

Նկ. - հայտ.

 2019թ. նոյեմբերի 30-ին` ժամը 13:00-ին,  տեղի կունենա Կիրառական արվեստի ֆակուլտետի  գիտական խորհրդի նիստ` հետևյալ օրակարգով.

  1. 2019- 20 ուստարվա կուրսային և ավարտական աշխատանքների թեմաների հաստատում (զեկուցող՝ Ա. Մարգարյան):
  2. 2019-20 ուստարվա առաջին կիսամյակի 2-րդ ընթացիկ քննություների և ստուգումների ժամանակացույցների քննարկում և հաստատում (զեկուցող՝ Ա. Մարգարյան):
  3. 2016-20 թթ. ՌԾ-ի կատարման ընթացքի մասին (զեկուցող՝ Ա. Մարգարյան):
  4. Ընթացիկ հարցեր:

Համալսարանականները մասնակցեցին «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» երկօրյա համաժողովին

glxavor

 2019թ. նոյեմբերի 23-24-ը ԵՊՀ ԻՄ-ի մի խումբ ուսանողներ և աշխատակիցներ մասնակցեցին Գյումրիում երրորդ անգամ անցկացվող «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագրով երկօրյա համաժողովին, որը կազմակերպել էին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ՀՀ կառավարության, Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի և Եվրոպական միության ու Գերմանիայի տենտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից համաֆինանսավորվող և ԳՄՀԸ կողմից իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի հետ համատեղ:

Համաժողովը նպատակ ուներ ՀՀ բոլոր մարզերի երիտասարդներին, տեղական ինքնակառավարման մարմինների և մարզային ուսումնական հաստատությունների պատասխանատուներին, ինչպես նաև մասնավոր հատվածի ու միջազգային կառույցների ներկայացուցիչներին մեկ միջավայրում համախմբել, բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության և հարակից ոլորտների բարձրագույն կրթության, բիզնեսի զարգացման ու ենթակառուցվածքային խթանիչ միջավայրի ձևավորմանն ուղղված գործընթացները և առկա մարտահրավերները քննարկել, մարզային հաջողված փորձերը ներկայացնել և իրականացնել փորձի փոխանակում` հիմք ընդունելով բարձր տեխնոլոգիաները՝ որպես մարզերի հզորացման երաշխիք:

«Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ 2019» համաժողովի առանցքային թեմա էր ընտրվել մարզային բարձր տեխնոլոգիական կրթական մոդելների մշակումը՝ միջազգային գործընկերների և բուհերի հետ համագործակցությամբ:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը համաժողովի շրջանակներում իր հարկի տակ հյուրընկալեց ՀՀ մարզերի շուրջ 200 երիտասարդների (այդ թվում՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներին և աշխատակիցներին՝  ԳՏՏԿ-ի Վեբ, Անդրոիդ և Մոբայլ  ծրագրավորման դասընթացի մասնակիցներին):

Համաժողովի առաջին օրը բացման խոսքով հանդես եկան ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար պարոն Հակոբ Արշակյանը, ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը, Ձեռնարկատիրությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, պետական և մասնավոր սեկտորից տարբեր ներկայացուցիչներ: Այնուհետև տեղի ունեցավ 3 պանելային քննարկում հետևյալ թեմաներով՝  «Երիտասարդ մասնագետները առաջատար տեխնոլոգիական ընկերություններում՝ հնարավորություններ և մարտահրավերներ», «Բարձր տեխնոլոգիաները մարզերում` առաջնահերթություններ և մարտահրավերներ», «Բարձրագույն կրթությունը որպես մարզերի տեխնոլոգիական զարգացման հիմնական գրավական»: Պաշտոնական հատվածից հետո ֆորումի մասնակիցները ներկա գտնվեցին «Բամբիռ» ռոք խմբի համերգին:

Երկրորդ օրը ուսանողները մասնակցեցին  “Think Tank” ֆորմատով ծրագրի, որի ընթացքում տրվեցին տեխնիկական առաջադրանքներ GG և  Webb Fontaine  ընկերությունների կողմից, որոնք ստացան մասնագիտական լուծումներ: Նրանք մասնակցեցին նաև հետևյալ թեմաներով սեմինար-քննարկումների՝

  • «Գաղափարների փաթեթավորում և վաճառք» (Աշոտ Խուդգարյան),
  • «Արհեստական բանականությունը որպես նորարարության հիմք» (Արեգ Գևորգյան),
  • «Մարքեթինգ ռազմավարություն ստարտափերի համար» (Նանա Մարդոյան),
  • «Դիզայն» (Արա Ասլանյան),
  • «Կանայք բարձր տեխնոլոգիաներում» (Քնարիկ Գրիգորյան),                 
  • «Բիզնես կանվաս» (Փիրուզա Հարությունյան):

Վերջում մասնակիցները ստացան հավաստագրեր: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ծրագրերի պատասխանատու Բելլա Հարությունյանը, հավաստագրերը հանձնելով ԳՏՏԿ Տավուշի կրթական ծրագրերի ղեկավար Լիանա Ներսիսյանին, նշեց, որ համագործակցությունը լինելու է շարունակական:

Համաժողովից հետո համալսարանականները շրջեցին Գյումրիում, այցելեցին պատմամշակութային վայրեր, այնուհետև վերադարձան Իջևան՝ փորձի ու գիտելիքների նոր պաշարով:   

Մեկնարկեց Բանավեճի ներբուհական առաջնությունը

1. գլխավոր 2019թ. նոյեմբերի 22-ին մասնաճյուղի ՈՒԳԸ-ն տվեց Բանավեճի ներբուհական առաջնության մեկնարկը:

Առաջնությանը կմասնակցի ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 6 թիմ:

Մասնաճյուղ էր այցելել «Ռեֆորմ» բանավեճի ակումբի համակարգող Մելինե Գևորգյանը, ով հանդիպման մասնակիցներին հանգամանորեն ներկայացրեց բանավեճի բրիտանական դասական ձևաչափը, կանոնները, ինչպես նաև բանավեճի ասպարեզում իր ունեցած փորձը, պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին:

Հանդիպման ընթացքում վիճակահանության միջոցով ընտրվեցին թիմերի զույգերը, դեմ և կողմ դիրքորոշումները, հայտարարվեցին խաղերի անցկացման օրերը:

Յուրաքանչյուր խաղում բանավեճի թեման կհայտարարվի տվյալ զույգի խաղից 3 օր առաջ, որպեսզի բոլոր թիմերը պատրաստվելու համար ունենան հավասար ժամանակ: