Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Բանավեճի առաջնության 1/4 եզրափակչի առաջին խաղում հաղթեց “Mysterious ANIs” թիմը

1. գլխավոր

 2019թ. նոյեմբերի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ բանավեճի առաջնության 1/4 եզրափակչի առաջին խաղը, որին մասնակցում էին «Ալֆա» և “Mysterious ANIs” թիմերը:

Խաղի դատավորներն էին Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս, գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը, Կիրառական արվեստի ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Իրինա Փիրումյանը և ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ փոխնախագահ Շիրակ Գասպարյանը (գլխավոր դատավոր): 

Բանավեճը «Բժշկական փորձերում կենդանիների օգտագործումն արդարացված է» թեմայով էր:

Կողմ դիրքորոշմամբ հանդես էր գալիս «Ալֆա» թիմը, իսկ դեմ դիրքորոշմամբ՝ “Mysterious ANIs” թիմը: 

Թեժ մրցակցության պայմաններում 55-72 հաշվով հաղթող ճանաչվեց “Mysterious ANIs” թիմը:

Շնորհավորում ենք հաղթող թիմին՝ ակնկալելով ակտիվ մասնակցություն մյուս փուլերում:

Բանավեճի ներբուհական առաջնության մասին ՈՒԳԸ փոխնախագահ Շիրակ Գասպարյանի տված հարցազրույցը տե՛ս հետևյալ հղումով

Մրցույթ՝ Գիտական հետազոտությունների աջակցության եվրասիական ասոցիացիայի հետ համատեղ

company_profile ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն և Գիտական հետազոտությունների աջակցության եվրասիական ասոցիացիան համատեղ անցկացնում են Գիտական հետազոտությունների բազմակողմ ծրագրերի աջակցության մրցույթ`  համաձայն 2016 թ. հուլիսի 1-ին ստորագրված «Գիտական հետազոտությունների աջակցության եվրասիական ասոցիացիա ստեղծելու մասին» մտադրությունների հուշագրի դրույթների:

Ծրագրի շրջանակներում 24 կամ 36 ամիս տևողությամբ դրամաշնորհներ կտրամադրվեն հետևյալ գիտական ուղղություններով ծրագրերի իրականացման համար.

Կենսաբազմազանություն և կենսաանվտանգ միացություններ,

Միջգիտակարգային հետազոտություններ` ուղղված պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրությանըպահպանմանն ու վերականգնմանը:

Մրցույթի հրավերի փաթեթը

Մրցույթին մասնակցության գիտական նախագծերի հայաստանյան ազգային հայտերը առձեռն ներկայացվում են ՀՀ գիտության կոմիտե` հայաստանյան խմբերի ղեկավարների կողմից՝ աշխատանքային օրերին ժամը 10:00-13:00 և 14:00-17:00 (Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ) կամ փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22)՝ մինչև 2020 թհունվարի 27-ը ներառյալ: Մանրամասների համար կարող եք զանգահարել 210 140 (+112), (+119) կամ (+115) հեռախոսահամարներով:

Մրցույթի ընդհանուր հայտը ձևավորվում է հայաստանյան և «Գիտական հետազոտությունների աջակցության եվրասիական ասոցիացիա ստեղծելու մասին» մտադրությունների հուշագրի կողմ հանդիսացող առնվազն երկու այլ երկրներ (Ռուսաստանի Դաշնություն,  Բելառուսի Հանրապետություն, Ուզբեկստանի Հանրապետություն, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն և Մոնղոլիա) ներկայացնող խմբերի կողմից ձևավորված կոնսորցիումի ղեկավարի կողմից՝ մինչև 2020 թհունվարի 15-ը:

Ընդհանուր հայտի ներկայացման կարգի և հայտին ներկայացվող պահանջների մասին տեղեկատվություն կարելի է ստանալ   http://eapi-science.org կայքից:

Աղբյուրը՝ scs.am:

Տեղի կունենա Բնական գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ

Բնագիտ. նկ.

 2019թ. դեկտեմբերի 7-ին՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա Բնական գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ՝ հետևյալ օրակարգով.

  1. Առաջին ընթացիկ ստուգումների և քննությունների արդյունքների ամփոփում (զեկ.՝ դեկանի ԺՊ Կ.Հովսեփյան):
  2. 2019-20 ուստարվա ավարտական և կուրսային աշխատանքների թեմաների հաստատում (զեկ.՝ դեկանի ԺՊ Կ.Հովսեփյան):
  3. 2019-20 ուստարվա I կիսամյակի II ընթացիկ քննությունների և ընթացիկ ստուգումների, քննաշրջանի գրաֆիկի հաստատում (զեկ.՝ դեկանի ԺՊ Կ.Հովսեփյան):
  4. Ֆակուլտետի ուսումնական, գիտահետազոտական աշխատանքի և պրակտիկայի հարցերի քննարկում (զեկ.՝ դեկանի ԺՊ Կ.Հովսեփյան):
  5. Ընթացիկ հարցեր:  

«Ես վստահում եմ իմ բուհին» խորագրով աշխատաժողովին մասնակցելու հրավեր

1 - копия

Հարգելի՛ համալսարանականներ՝ ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցներ և ուսանողներ, Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժինը ԵՊՀ ԻՄ-ի 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում կազմակերպում է «Ես վստահում եմ իմ բուհին» խորագրով աշխատաժողով, որը տեղի կունենա 2019թ. դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14:00-ին, Տնտեսագիտության ֆակուլտետի 39 լսարանում:

Աշխատաժողովի նպատակն է ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների և դասախոսների մոտիվացիայի բարձրացումը:

«Ես վստահում եմ իմ բուհին» խորագրով աշխատաժողովի ընթացքում բանախոսները կպատասխանեն մասնակիցների հարցերին, տեղի կունենան ազատ քննարկումներ, մոտիվացիոն փոքրիկ ֆիլմերի ցուցադրում, հետազոտությունների, մասնաճյուղից բավարարվածության հարցման արդյունքների ներկայացում:

Աշխատաժողովի  օրակարգը տե՛ս այստեղ:

Մասնակցության համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով:

 

ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կրթության որակի ապահովման բաժին