Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում կայացավ «Հայաստանի Հանրապետության նախագահության տարին ԵԱՏՄ-ում. 2019թ.» խորագրով կլոր սեղան-քննարկումը

1. գլխավոր

   2020թ. փետրվարի 29-ին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում կայացավ «Հայաստանի Հանրապետության նախագահության տարին ԵԱՏՄում. 2019թ.» խորագրով կլոր սեղանքննարկումը, որի բանախոսն էր ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ, ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի, ԵՊՀ ԻՄ-ի հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս, պ.գ.թ., դոցենտ Գրիգոր Բալասանյանը:

Քննարկմանը մասնակցում էին Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոսներ, բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի այլ ներկայացուցիչներ, Ուսանողական գիտական ընկերության անդամներ, ուսանողներ:

Գ.Բալասանյանը կլոր սեղան-քննարկման ժամանակ անդրադարձավ 2019թ. ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի ձեռքբերումներին, միջազգային ակտիվությանը, ինչպես նաև առկա խոչընդոտների վերացմանն ուղղված քայլերին, ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ համապարփակ համագործակցության պայմանագրերին՝ ընդգծելով երկու տնտեսական համակարգերի առավելություններն ու թերությունները:

Իրականացվեց հետաքրքիր և ակտիվ քննարկում. մասնակիցներն արտահայտեցին իրենց տեսակետները և բանախոսից ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:

Հնչեցված հարցերը հիմնականում վերաբերում էին ԵԱՏՄ տարածքում ՀՀ քաղաքացիների համար ընձեռված հնարավորություններին, նրանց իրավունքներին ու առավելություններին:

«Մարդու իրավունքները հայ գրականությունում» թեմայով քննարկմանը մասնակցելու հրավեր

Քննարկման հայտ. նկար

2020թ. փետրվարի 28-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի սենյակում տեղի կունենա «Մարդու իրավունքները հայ գրականությունում» թեմայով քննարկում, որը կիրականացնի «Հոդվածակումբը:

Արդեն մի քանի տարի է, ինչ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր:  Կարևորելով օրվա խորհուրդը, ինչպես նաև մեծ բանաստեղծի ծննդյան 151-ամյակը՝ «Հոդված 3» ակումբը Իջևանում կազմակերպել է քննարկում:

Քննարկման բանախոսներն են Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը և  գրող, հրապարակախոս Արմեն Հայաստանցին:

Քննարկմանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը՝ անցնելով հետևյալ հղումով:

«Մարդու իրավունքները հայ գրականությունում» թեմայով քննարկումը հասցրել է հյուրընկալվել ՀՀ մի շարք քաղաքներում: Քննարկումներն անցել են հետաքրքիր, թեժ ու հաճելի մթնոլորտում: Բաց մի՛ թողեք: 

Սիրով սպասում ենք:

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհուրդ

 

 

 

Կայացավ տնօրենության հերթական նիստը

Տնօր. նիստի նկար. փետրվարի 26

   2020թ. փետրվարի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության հերթական նիստը, որը նախագահում էր Ա. Հ. Մակարյանը:

Տնօրենության նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի մի քանի ուսանողների ուսանողական իրավունքների վերականգնմանը վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:

Առաջին հարցի վերաբերյալ զեկուցեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը և ներկայացրեց, որ մասնաճյուղի հեռակա ուսուցման ութ ուսանողներ դիմել են 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակում իրենց ուսանողական իրավունքները վերականգնելու համար:

Որոշվեց «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման» կարգի III մասի կետերին համապատասխան՝ վերականգնել ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգի ութ ուսանողների ուսանողական իրավունքները:

Ընթացիկ հարցերից էր ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020թ. ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների ներկայացման հարցը, որի կապակցությամբ որոշվեց հանձնարարել դեկաններին եռօրյա ժամկետում տնօրենին ներկայացնել  հանձնաժողովների նախագահների թեկնածությունները:

Մասնաճյուղում կայացավ Տավուշի տուրիզմի զարգացման գործակալության հաշվետու միջոցառումը

1. գլխավոր

   2020թ. փետրվարի 22-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ «Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության հաշվետու միջոցառումը, որին մասնակցում էին Տավուշի մարզպետ Հ.Չոբանյանը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչի ԺՊ Գ.Հովհաննիսյանը, տարբեր համայնքների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, զբոսավարներ:

Միջոցառման նպատակն էր՝

  • Հավանական դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորությունների ստեղծումը,
  • ՀՀ-ում զբոսաշրջության կառավարման ներքևից վերև մոդելի փորձի կիրառման ներկայացումը (Զբոսաշրջային դեստինացիաների կառավարման կազմակերպություն),
  • Տավուշի մարզի զբոսաշրջության ոլորտի համակարգման համար կազմակերպության կատարած գործողությունների ափոփումը:

Հաշվետվությունը ներկայացրեց ՀԿ նախագահ Գ.Ալեքսանյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի զբոսաշրջային կայքին, 2019թ. ՀԿ ձեռքբերումներին և 2020թ. պլաններին ու նախագծերին, զբոսաշրջության զարգացման հայեցակարգին: Մասնավորապես նշվեց, որ «Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ն իրականացրել է մարզի զբոսաշրջային կայքի թարմացման, մարզի վերաբերյալ տեսահոլովակի ստեղծման, զբոսավարական հմտությունների զարգացման աշխատանքներ, որոնց մասնակցել է նաև Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի լաբորանտ Ս.Սաֆարյանը:

«Կայքն առաջին հերթին տուրիստներին համակարգված ինֆորմացիա տալու խնդիրն է լուծում, երկրորդը՝ ներդրողները կարող են այցելել կայք և տեսնել՝ տուրիստական տեսանկյունից ի՞նչ գրավչություներ և առավելություներ կան: Երրորդը՝ զբոսաշրջային գործունեություն իրականացնող կազմակերպություններն իրենց ծառայությունները համակարգված ձևով կարող են կայքի միջոցով հասանելի դարձնել տուրիստներին»,- ընդգծեց «Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ խորհրդի նախագահ Գոռ Ալեքսանյանը:

Միջոցառումն ուղեկցվեց բուռն քննարկումներով: Տավուշի մարզպետ Հ.Չոբանյանը ներկայացրեց մարզում գործող նոր ծրագրերը, իր առաջարկները գործակալության հետագա գործունեության ուղղությունների որոշման համար: Շեշտելով, որ զբոսաշրջությունը Տավուշի մարզի ռազմավարության հիմնական գերակայություններից մեկն է՝ Տավուշի զբոսաշրջային պոտենցիալն ամբողջությամբ իրացնելու համար Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը 2020 թվականի ռազմավարության հիմնական կետերից առանձնացրեց զբոսաշրջային սեզոնի երկարացումը, աշխարհագրական տարածականության ապահովումը՝ ներառելով բոլոր համայնքներն իրենց հնարավորություններով: Մարզպետը կարևորեց մարզի զբոսաշրջության զարգացման մեջ նաև համայնքի մասնակցությունը:
«2020 թվականը տուրիզմի զարգացման առումով պետք է հայտարարել արշավ դեպի դպրոցներ, – նշեց պարոն Չոբանյանը: – Սա երկկողմանի արժեք ունի. երեխաներին էլ է պետք իրենց հայրենիքն ու բնակավայրն ավելի լավ ճանաչել: Ճանաչելուց հետո սիրել ու կապվել այդ բնակավայրին, բացառել այդ բնակավայրից հետագայում իրենց հեռանալը»:

Վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն UNDP-ի  տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնում:

 

Ի գիտություն ՏՏ ոլորտով հետաքրքրված անձանց

ԳՏՏԿ Իջևան. դասընթացի հայտ. նկար

Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, համագործակցելով Տավուշի մարզպետարանի, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ, սկսում է տեխնոլոգիական ոլորտի հատուկ մասնագիտացված կրթական ծրագրերի իրականացումը Իջևան քաղաքում:

Դասընթացն իրականացվում է հետևյալ ուղղություններով՝

  1. Software Վեբ ծրագրավորում /HTML/CSS, JavaScript, NodeJS,AngularJS,PhP/,
  2. Hardware Համակարգչային ճարտարագիտություն /C, C++, Electrical engineering/:

Բացի մասնագիտական առարկաներից` բոլոր խմբերը նաև ուսումնասիրելու են անգլերեն լեզու, տվյալների բազա, ալգորիթմներ և դիսկրետ մաթեմատիկա։

Ամսավճարը՝ 10.000 ՀՀ դրամ:

Դասընթացը հաջողությամբ ավարտած շրջանավարտները կստանան ավարտական վկայականներ, ինչպես նաև հնարավորություն կունենան անցնել մասնագիտական պրակտիկա՝ համագործակցելով ՏՏ և ճարտարագիտության ոլորտի լավագույն մասնագետների և ընկերությունների հետ: Ծրագիրը համաֆինանսավորվում է Հայ օգնության ֆոնդի կողմից։

Շտապե՛ք. դիմումների ընդունման վերջնաժամկետը փետրվարի 28ն է, իսկ դասընթացի մեկնարկը կտրվի մարտից:

Դասընթացը տեղի կունենա Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում։

Գրանցվելու համար կամ հարցերի դեպքում զանգահարել 077 659 955, 094  034  034 հեռախոսահամարներով: