Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ֆրանսիացի ուսանողները մասնաճյուղում

1․ գլխավոր

 2022թ. օգոստոսի 17-31-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում են ֆրանսիացի չորս ուսանող-սկաուտներ՝ Նոյեմի Օլիվիեն, Պոլ Ամարժիեն, Ռոզալի Ամարժիեն և Սալոմե Ժուրդանը:

Այցելության նպատակն է զարգացնել «Հայ-ֆրանսիական բարեկամություն» միության շահառու ուսանողների բանավոր հաղորդակցման հմտությունները և նպաստել համայնքային զարգացմանը:

Ծրագիրն ընդգրկում է ուսանողների հետ հանդիպումներ, մշակույթի վերաբերյալ զրույց-քննարկումներ, լեզվի պարապմունքներ (գյուղատնտեսական թեմայով բառապաշարի զարգացում և շփում), արշավային երթուղիների կազմում, այց-էքսկուրսիաներ Տավուշի և ընդհանրապես հանրապետության պատմամշակութային վայրեր ու զբոսաշրջային կենտրոններ՝ Հաղարծին, Մակարավանք, Իջևանի դենդրոպարկ, Քանդակների այգի, Գառնի, Գեղարդ, Արենի, Երևան և այլն:

Օգոստոսի 10-16-ը ուսանողները անցկացրել են Դիլիջան խոշորացված համայնքի Գոշ բնակավայրում՝ ուսումնասիրելու տեղի զբոսաշրջային պոտենցիալը և շփվելու տեղացիների հետ:

Ֆրանսիացի ուսանողների հետ օգոստոսի 17-ին անցկացվեց հանդիպում՝ ԵՊՀ ԻՄ-ի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ղեկավար Ա.Մարդանյանի, «Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Սյուզաննա Պետրոսյանի, II-IV կուրսերի կրթաթոշակ ստացող ուսանողների, տարածաշրջանի դպրոցների ֆրանսերենի ուսուցիչների մասնակցությամբ: Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում, քննարկվեցին հետագա անելիքները:

Այնուհետև կայացավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի հանդիպումը ֆրանսիացի ուսանող-սկաուտների հետ: Ողջունելով հյուրերին՝ պարոն Մակարյանը պատրաստակամություն հայտնեց նրանց աջակցելու, մասնավորապես՝ հյուրընկալելու համալսարանի հյուրանոցային համալիրում:

Օգոստոսի 30-ին ֆրանսիացի ուսանողները ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կազմակերպել էին «Պերճախոսություն կամ ֆրանսերեն գեղեցիկ խոսք» խորագրով մրցույթ, որին մասնակցում էին կրթաթոշակ ստացող 8 ուսանողուհիներ: Ժյուրիի կազմում էին ԵՊՀ ԻՄ-ի Օտար լեզուների ամբիոնի ֆրանսերեն լեզվի և գրականության սեկցիայի դասախոսներ Ա.Մարդանյանը, Ա.Հովհաննիսյանը, ֆրանսիացի 4 ուսանողները: Նրանց հիացրին մասնակիցների՝ ֆրանսերեն գեղեցիկ և ճիշտ առոգանությամբ խոսք կառուցելու հմտությունները: Մրցույթի վերջում բոլոր մասնակիցները «Հայ-ֆրանսիական բարեկամություն» միության կողմից ստացան նվերներ:

Ֆրանսիացի ուսանողները համալսարանում կհյուրընկալվեն մինչև օգոստոսի 31-ը: 

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022-2023 ուստարվա բակալավրի հեռակա ուսուցման ընդունելություն

Հեռ. ընդուն. հայտ. նկ.

 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2022-2023 ուտարվա հեռակա ուսուցման ընդունելություն՝ հետևյալ կրթական ծրագրերով․

  • Հայոց լեզու և գրականություն,
  • Հոգեբանություն,
  • Պատմություն,
  • Տարրական մանկավարժություն և մեթոդիկա,
  • Ֆինանսներ (ըստ ոլորտի),
  • Զբոսաշրջություն:

Ընդունելության մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերն ընդունվում են ս.թ. սեպտեմբերի  5-25ը (մինչև ժամը 18:00-ն): Ընդունելության քննությունները կանցկացվեն ս.թ. հոկտեմբերի 20-27-ը:

Դիմորդն ընդունելության դիմում-հայտում իր ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում է մասնագիտությունները (կրթական ծրագրերը) և տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար սահմանված առավելագույնը երկու ընդունելության քննությունները: Համաձայն ընդունելության դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ բուհի մինչև երեք մասնագիտությունների (կրթական ծրագրերի) վճարովի մրցույթին, որոնց համար սահմանված են ընդունելության միևնույն քննությունները:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.

Դիմում-հայտն առցանց լրացվում է dimord.am կայքում:

Անհրաժեշտ  է նախօրոք ունենալ ներքոնշյալ փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները (բնօրինակները): Բնօրինակն առցանց կցվում է, իսկ ընդունվելուց հետո ներկայացվում է ընդունող հանձնաժողովին: Դիմորդը դիմում-հայտ լրացնելու համար դիմում է ընդունող հանձնաժողով, պատասխանատու քարտուղարը գրանցում է դիմորդի տվյալները, ստուգում քննությունների համար փոխանցված համապատասխան անդորրագրի առկայությունը և տալիս ԳԹԿ-ի կողմից տրամադրված անձնական համար:

Լրացուցիչ տեղեկություններ կտեղադրվեն ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջի (ijevan.ysu.am) «Դիմորդ» բաժնում:

2022-2023 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ 

  1. Ավարտական փաստաթուղթ (ատեստատ կամ դիպլոմ` միջուկի հետ),
  2. 4 լուսանկար (3×4 սմ չափսի):
  3. Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական):
  4. Զինվորական գրքույկ՝ առկայության դեպքում (բնօրինակը և պատճենը, բնօրինակը վերադարձվում է՝ համապատասխանության ստուգումից հետո) կամ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին:
  5. 2022թ. հեռակա ընդունելության կարգի կանոնների 4143-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության 40 կամ ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (երեխաները)), առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքներ):
  6. Միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները (առկայության դեպքում):
  7. Տեղեկանք տվյալ տարվա ներբուհական ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ (առկայության դեպքում):
  8. «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիր (միասնական քննության դրական գնահատականը պահպանելու դեպքում):
  9. Առկա ուսուցման համակարգում սովորող անձինք հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակը` այն բուհի նշագրումով և կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը:
  10. Սահմանված կարգով պետության կողմից նպաստի ձևով ուսման վարձավճարի փոխհատուցում ստանալու համար (առկայության դեպքում) ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանք, ՀՀ կառավարության՝ 2014թ. դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքներում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվելու մասին տեղեկանք, մարտական գործողություններին մասնակցությունը հավաստող տեղեկանք, եթե զինվորական գրքույկում համապատասխան նշում առկա չէ:
  11. Վճարելու վերաբերյալ անդորրագիր: Դիմորդը դիմում-հայտ լրացնելուց հետո ԳԹԿ-ին է փոխանցում յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ-ի համապատասխան հաշվեհամարին փոխանցված 1500 դրամ վճարի անդորրագրի էլեկտրոնային տարբերակը:

Անկախ քննության արդյունքից` վճարված գումարը չի վերադարձվում:

Ընդունելության մասնագիտությունները, քննությունները, տեղերը և վարձաչափերը տե՛ս այստեղ:

Ընդունելության կարգը տե՛ս այստեղ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը (ըստ բուհերի և մասնագիտությունների այս տարվա հեռակա ուսուցման ընդունելության տեղերի վերաբերյալ) տե՛ս այստեղ:

Ուսման տևողությունը 5 տարի է: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ հեռակա ուսուցմամբ կարող են ընդունվել առնվազն միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք՝ առանց տարիքային սահմանափակման:

Հասցեն՝ Տավուշի մարզքաղաք ԻջևանՈւսանողական 1:

Կայքէջ՝ ijevan.ysu.am

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԵՊՀ ԻՄ-ի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար  Վ.Աղաբաբյանին (096 987 654 /Viva Cell/, 096 557 556 /Beeline/):