Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տնօրենը  հանդիպեց Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների հետ

2018թ. փետրվարի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը հանդիպեց Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների հետ:

Տնօրենը  հանդիպեց Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների հետ

Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի դասերի նախապատրաստական աշխատանքներին, ուսումնական գործընթացի շարունակական բարելավմանը, կարգապահական նորմերի պահպանմանը վերաբերող մի շարք հարցեր:

Տնօրենը կարևորեց ընդհանրապես ուսումնական պրոցեսի որակի ապահովմանը և մասնավորապես ուսանողների կարգապահությանը, հաճախումներին, բաժնի գործավարությանը վերաբերող հարցերը:

Տնօրենը  հանդիպեց Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների հետ

Շեշտվեց ոչ միայն համապատասխան ամբիոնների և առկա ուսուցման մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուների հետ ակտիվ համագործակցելու անհրաժեշտության, այլև առաջիկայում հեռակա ուսուցման համակարգում ևս կրթական ծրագրերի պատասխանատուներ նշանակելու հնարավորության մասին:   

Նախապատրաստական աշխատանքների հետ կապված՝ Հեռակա ուսուցման բաժնի վարիչ Մ.Զուրաբյանը ներկայացրեց, որ բոլոր մասնագիտությունների գծով արդեն կազմվել են դասացուցակները, հստակեցվել է լսարանային ֆոնդը: Նշվեց, որ բաժնի աշխատակիցներին հանձնարարվել է, որ հետևողական լինեն 2017-18 ուստարվա II կիսամյակի ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպման, ուսանողական զեղչերի դիմումների, ուսանողների շարժի, հարցաշարերի,  դասընթացների ծրագրերի հարցերում: