Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հայ կրթական հիմնարկության կրթաթոշակի մրցույթ՝ 2023-2024 ուսումնական տարվա համար

11111 (1)

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է 2023-2024 նոր ուսումնական տարվա կրթաթոշակային ծրագրի մեկնարկի մասին, որում ներառված է նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը:

Կրթաթոշակները տրամադրվելու են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով` (ՀԿՀ-ի կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720.000 դրամի շեմը) խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են  ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի վճարովի համակարգում 2023 թ.-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորող (դիմելու պահին դեռևս դպրոցում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրանտներ:

Մրցույթը նախատեսված է ՀՀ քաղաքացիների, սիրիահայ և լիբանանահայ ուսանողների, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողների համար, որոնց ակադեմիական միջին նիշը առնվազն 15, 3, 7 կամ 75 միավոր է:

Պատերազմի մասնակից, վիրավորում ստացած և դրա հետևանքով ընտանիքի անդամին կորցրած ուսանողները կարող են դիմել կրթաթոշակային մրցույթին` ունենալով հետևյալ առաջադիմությունը` 20/14, 10/6.5, 4/2.8, 100/74:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կրթաթոշակի առցանց հայտը՝  https://apply.aef.am/:

Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել aef@aef.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել (+374)11 53 14 85 հեռախոսահամարով:

style=”height: 418px;”