Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հունիսի 21-ի տնօրենության ընդլայնված նիստում

2018թ. հունիսի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության ընդլայնված նիստ՝ Ա. Վ. Ցուցուլյանի նախագահությամբ:

1

Նիստին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին ամբիոնների վարիչներ, կրթական ծրագրերի պատասխանատուներ, մասնաճյուղի այլ աշխատակիցներ:

Ընդլայնված նիստում քննարկվեցին պրակտիկաների արդյունավետ կազմակերպմանը, ԵՊՀ ԻՄ-ի ներքին կարգապահական կանոնների պահպանմանը վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:

2

Պրակտիկաների ղեկավարները, մասնագիտության առաձնահատկություններից ելնելով, ներկայացրին պրակտիկաների արդյունավետ կազմակերպմանը վերաբերող իրենց դիտարկումները, տեսակետներն ու առաջարկները, մատնանշեցին խոչընդոտներն ու առկա խնդիրները և փորձեցին առաջադրել դրանց լուծման հնարավոր ուղիները:

4

Նիստի ընթացքում որոշվեց, որ պրակտիկաների ղեկավարները սեղմ ժամկետներում վերանայեն պրակտիկաների ծրագրերը և դրանք, առաջարկություններով հանդերձ, ներկայացնեն Ուսումնամեթոդական վարչությանը:  

3

Մասնաճյուղի բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց, որ հետևողական լինեն իրենց աշխատակիցների կողմից «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ներքին կարգապահական կանոնների , աշխատանքային պայմանագրերի դրույթների պահպանմանը: Ելնելով այն հանգամանքից, որ Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ մ.գ.թ., ասիստենտ Լ.Հարությունյանը խախտել է ԵՊՀ ԻՄ-ի ներքին կարգապահական կանոնների 26-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերը՝ որոշվեց ձեռնարկել համապատասխան քայլեր՝ առաջնորդվելով այդ կանոններով: