Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Շնորհավո՛ր ՀՀ անկախության 26-րդ տարեդարձը

2017թ. սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Հանրապետության անկախության  26-րդ տարեդարձին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական անձնակազմի ներկայացուցիչները և ուսանողները՝ տնօրեն Սամվել Առաքելյանի գլխավորությամբ, այցելեցին Իջևանի Ազատամարտիկների հրապարակ:

Շնորհավո՛ր ՀՀ անկախության 26-րդ տարեդարձը

Իջևանում ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկեց Տավուշի մարզպետարանին հարակից Սահմանադրության հրապարակից, որտեղ մարզի ղեկավարության կողմից նախ իրականցվեց Աշոտ Երկաթ թագավորի արձանի հանդիսավոր բացումը:

Շնորհավո՛ր ՀՀ անկախության 26-րդ տարեդարձը

Այնուհետև Սահմանադրության հրապարակից Տավուշի մարզի տարբեր ոլորտների բարձրաստիճան ներկայացուցիչների, զինվորական նվագախմբի, բազում քաղաքացիների ուղեկցությամբ համալսարանականները շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, հարգանքի տուրք մատուցեցին, ծաղկեպսակներ դրեցին Իջևանում գտնվող` Զոհված ազատամարտիկների անունը հավերժացնող հուշարձանին:

Շնորհավո՛ր ՀՀ անկախության 26-րդ տարեդարձը

Այդտեղ շնորհավորանքի ու օրհնանքի խոսք ասաց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ հնչեցնելով Տերունական ու Խաղաղության աղոթք:

Շնորհավո՛ր ՀՀ անկախության 26-րդ տարեդարձը

ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառումների շարքը եզրափակվեց Իջևանի մշակույթի տանը կազմակերպված տոնական համերգով:

Շնորհավո՛ր ՀՀ անկախության 26-րդ տարեդարձը

 

_________________________________

1991թ. սեպտեմբերի 21-ին, ՀՀ Գերագույն խորհրդի՝ 1991 թ. մարտի 1-ի որոշմամբ, Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց հանրաքվե հետևյալ հարցադրմամբ՝ «Համաձայն ե՞ք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն, ԽՍՀՄ կազմից դուրս»:  

Հայ ժողովուրդը միասնաբար (99% ձայների մեծամասնությամբ) «Այո» ասաց անկախությանը: Հայաստանի պատմության մեջ հաստատվեց երրորդ հանրապետության շրջանը. ՀԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն: Որպես հանրապետության դրոշ հաստատվեց եռագույնը, այնուհետև ընդունվեց զինանշանը:

Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան էր, որը մինչև անկախության հռչակումը դեռևս 1991 թ. օգոստոսի 14-ին ճանաչել էր Հայաստանի Հանրապետության անկախությունը, իսկ արդեն հռչակագրի ընդունումից հետո՝ 1991 թվականի ընթացքում, ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:

Ենթադրվում էր, որ անկախությունը նոր հնարավորություններ է բացելու Հայաստանի համար: Որպես Հանրապետություն՝ Հայաստանն արդեն ունակ էր լինելու ստեղծել սեփական դիվանագիտական կապերը տարբեր երկրներում և վարել ակտիվ քաղաքականություն:

Անկախության ձեռքբերումից ի վեր Հայաստանը փորձում է զարգացանել կապերը տարածաշրջանում: Հայաստանն այսօր վարում է սեփական ինտեգրացիոն քաղաքականություն: 2014 թվականին Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ երկիր: Այժմ Հայաստանը փորձում է համագործակցության կապերը խորացնել Իրանի Իսլամական Հանրապետության հետ ու նաև կամուրջ է Իրանի և ԵՏՄ անդամ երկների երկխոսության համար:

Հայաստանի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկը շարունակում է մնալ միջազգային ատյաններում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը հասնելը: Մինչև Այսօր Հայոց ցեղասպանությունը ճանաչել ու դատապարտել է 26 պետություն:

Անկախ Հայաստանի համար օրակարգային խնդիր է նաև հայ-ադրբեջանական սահմանի և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածության հարցը, որը պարբերաբար քննարկվում է ՀԱՊԿ-ում, գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրության կենտրոնում:

Այս տարիների մեծագույն նվաճումն արյան գնով Արցախյան պատերազմում տարած հաղթանակն էր, նորօրյա ապրիլյան հերոսացման ուղին: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո անկախ Հայաստանը ցույց տվեց, որ ունի հզոր բանակ և անհրաժեշտ զինտեխնիկա՝ ամեն պահի թշնամուն հետ մղելու համար:

Անկախության պատմության մեջ ոչ պակաս կարևոր էր Սահմանադրական բարեփոխումների նախագիծը և կառավարման նախագահական համակարգից անցումը խորհրդրանականի: 

________________________________

Այսօր ողջ հայությամբ տոնում ենք մեր ազատ ու անկախ հանրապետության տոնը:

Շնորհավո՛ր տոնդ, մեր 26-ամյա Հայաստան: Թո՛ղ մեր անկախությունը երբևէ չխաթարվի, թո՛ղ բոլորիս եռանդուն մասնակցությամբ ավելի ամրապնդվի հայոց պետականությունը, բարգավաճի մեր պետությունը…