Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2017թ. հոկտեմբերի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի շուրջ 30 ուսանողներ՝ ԵՊՀ սերվիսի ամբիոնի վարիչ, աշխ. գիտ. թեկն., դոցենտ Ս.Սուվարյանի և նույն ամբիոնի ասիստենտ, աշխ. գիտ. թեկնածու Գ.Ալեքսանյանի ուղեկցությամբ:

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողների  այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

 Այցելությունը կազմակերպվել էր  ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ, Մայր բուհի և նրա մասնաճյուղի նույն («Սերվիս») մասնագիտությամբ ուսանողների միջև համագործակցություն հաստատելու նպատակով:

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողների  այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում նախ կայացավ հանդիպում՝ հյուրերի և ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դասախոսների, «Սերվիս» մասնագիտության ուսանողների մասնակցությամբ:      

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողների  այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Ելույթ ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը` բարի գալուստ մաղթելով համալսարանականներին, ողջունելով ուսանողների գեղեցիկ նախաձեռնությունը, ընդհանուր գծերով անդրադառնալով մասնաճյուղում գործող «Սերվիս» մասնագիտությանը, տարածաշրջանով ու աշխատաշուկայի պահանջներով պայմանավորված առանձնահատկություններին, կրած փոփոխություններին, մասնավորապես՝ այս տարի «Սերվիս»ը «Զբոսաշրջություն» մասնագիտությամբ փոխարինելու նպատակահարմարությանը և այլն: Տնօրենը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց «Սերվիս» մասնագիտության ուսանողներին՝ այցելության համար, համոզմունք արտահայտեց, որ նրանք ճիշտ են կողմնորոշվել՝ ընտրելով այս հեռանկարային մասնագիտությունը, որով ոչ միայն կապահովեն իրենց ընտանիքը, այլև կնպաստեն մեր երկրի տնտեսության զարգացմանը:    

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողների  այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Այնուհետև տեղի ունեցավ Տավուշի մարզի զբոսաշրջային ներուժի վերաբերյալ սեմինար-քննարկում, որի ընթացքում համատեղ զեկուցումով հանդես եկան ԵՊՀ-ի ուսանողներ Անահիտ Սուքիասյանը և Վարդիթեր Հայրապետյանը: Իրենց զեկուցման մեջ Անահիտն ու Վարդիթերն անդրադարձան  մարզում զարգացած և զարգանալու ներուժ ունեցող զբոսաշրջության տեսակներին (էկոտուրիզմ, արկածային տուրիզմ, գյուղական, կրոնական, ռեկրեացիոն, կրթական, մշակութային, կամավորական տուրիզմ), փորձեցին համատեղ պարզել խոչընդոտները և ներկայացնել դրանք վերացնելու ուղղությամբ առաջարկություններ:

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողների  այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Զեկուցմանը հաջորդեց քննարկում, որին ակտիվորեն մասնակցեցին ոչ միայն ուսանողները, այլև դասախոսները՝  ԵՊՀ-ի սերվիսի ամբիոնի վարիչ, ա.գ.թ., դոցենտ Ս.Սուվարյանը, նույն ամբիոնի ասիստենտ, ա.գ.թ. Գ.Ալեքսանյանը, ԵՊՀ ԻՄ-ի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչ, ա.գ.թ., դոցենտ Գ.Հովհաննիսյանը, նույն ամբիոնի դասախոսներ, ա.գ.թ., դոցենտ Ա.Պոտոսյանը, ասիստենտներ Պ.Ասիլբեկյանը և Ա.Ուլիխանյանը:

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողների  այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ-ի սերվիսի ամբիոնի դասախոս (ծագումով՝ Տավուշի մարզից) Գոռ Ալեքսանյանն ուսանողներին կոչ արեց, համագործակցելով տուրիստական ընկերությունների հետ, կազմակերպել մեծ ներդրում չպահանջող երիտասարդական արշավներ, որոնք հնարավորություն կտան մեծապես ճանաչելի դարձնելու և դեպի իրենց գրավելու մարզի ոչ այնքան հայտնի, բայց զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերը:

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողների  այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Քննարկումից հետո ԵՊՀ ԻՄ-ի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, կրթական ծրագրի պատասխանատու Պավել Ասիլբեկյանը հյուրերին ուղեկցեց Տավուշի մարզի տուրիզմի զարգացման հետազոտական կենտրոն, որտեղ նրանք մոտիկից ծանոթացան կենտրոնի գործունեությանը, նպատակներին ու խնդիրներին:

Երկկողմ համագործակցությունը զարգացնելու նպատակով պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ հանդիպումը կազմակերպել ԵՊՀ-ում, որտեղ մասնաճյուղի ուսանողները հանդես կգան զեկուցումներով: