Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՀԵՀ-ն ընդունում է հայտեր` 2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուսման վարձի փոխհատուցման համար

ՀԵՀ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) ՀՀ կառավարության աջակցությամբ կփոխհատուցի 2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն անցած, ՀՀ բուհերի բակալավրիատի առկա վճարովի համակարգում ընդգրկված ուսանողների 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը:

ՀԵՀ-ը նշված ուսանողների համար ուսման վարձի փոխհատուցում կտրամադրի կիսամյակային վարձի 20%-ի չափով, բացառությամբ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողների (նշված բուհի ուսանողներին ՀԵՀ-ի կողմից ուսման վարձի փոխհատուցում տրամադրվում է կիսամյակային վարձի 10%-ի չափով):

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է փետրվարի 5-ը:

Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ 
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը 
• 3։4 չափսի լուսանկար 
• զինվորական գրքույկի պատճենը 
• տեղեկանք բուհից, որտեղ նշված պետք է լինի ուսման վարձի չափը, ինչպես նաև այն փաստը, որ ուսանողն օգտվում է բուհի կողմից սահմանված 30 (40) տոկոս զեղչից։ 

Դիմումներն ընդունվում են ՀԵՀ-ի Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակում ամեն աշխատանքային օր՝ ժամը 11.00-17.00։

Ընդմիջում՝ 13.00-14.00։ 

Այլ հարցերի համար զանգահարել 010567922: