Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում կայացավ Զբաղվածության տարածքային կենտրոնի ներկայացուցչի հետ  հանդիպում

2017թ. փետրվարի 22-ին ԵՊՀ ԻՄ-ում կայացավ Զբաղվածության տարածքային կենտրոնի աշխատակցուհի Անահիտ Ալիխանյանի հանդիպումը մասնաճյուղի ավարտական կուրսերի ուսանողների հետ:

Մասնաճյուղում կայացավ Զբաղվածության տարածքային կենտրոնի  ներկայացուցչի հետ  հանդիպում

 

Հանդիպման նպատակն էր ուսանողներին իրազեկել զբաղվածության պետական գործակալության գործառույթների, իրականացվող պետական ծրագրերի և աշխատանքի տոնավաճառների մասին:

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Զբաղվածության պետական գործակալության գլխավոր խնդիրներն ու նպատակները, մասնավորապես՝ շահառուին կայուն  աշխատանքով ապահովումը, նրա 25-ամյա գործունեության հիմնական ուղղությունները:

Մասնաճյուղում կայացավ Զբաղվածության տարածքային կենտրոնի  ներկայացուցչի հետ  հանդիպում

Խոսելով պետական ծրագրերի մասին՝  Ա. Ալիխանյանը ներկայացրեց գործազուրկներին, հատկապես սոցիալապես խոցելի խավերին և հաշմանդամություն ունեցող անձանց, գյուղատնտեսներին, ձեռներեցներին ֆինանսական և խորհրդատվական աջակցության մասին, խոսեց մասնագիտական պրակտիկաներին մասնակցության պայմանների մասին:

Նրա խոսքով՝ վիճակագրական տվյալներով ՏԶԿ-ում հաշվառված են 2244  գործազուրկ, որոնց մեջ զգալի թիվ են կազմում կանայք: Նախորդ տարիներին իրականցված ծրագրերի վերլուծությունը ցույց է տվել, որ  զբաղվածության  խնդիրներն արագ լուծում են ստանում տնտեսագետների և կիրառական արվեստի շրջանավարտների դեպքում:

Ընդգծվեց, որ աշխատանք փնտրողներին աջակցելու նպատակով ՏԶԿ-ում գործում է աշխատանքի ակումբ, որտեղ վերջիններիս տրամադրվում է գործատուներին  ներկայանալու, հարցազրույցներին մասնակցելու, գործարար իմիջի վերաբերյալ խորհրդատվություն:

Մասնաճյուղում կայացավ Զբաղվածության տարածքային կենտրոնի  ներկայացուցչի հետ  հանդիպում

Գործատուների և աշխատանք փնտրողների համար նպաստավոր պայմաններ են ստեղծում ամեն տարի իրականացվող աշխատանքի տոնավաճառները, որոնք հնարավորություն են տալիս անմիջական շփման միջոցով հստակեցնել  երկու կողմերի միջև ծագած  հարցերը:

Ուսանողները Զբաղվածության տարածքային կենտրոնի աշխատակցուհուց ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Հանդիպման վերջում տիկին Ալիխանյանը ուսանողներին կոչ արեց լինել առավել ակտիվ, նպատակասլաց, զբաղվել ինքնակրթությամբ, նրանց մաղթեց հաջողություն աշխատաշուկայում ճիշտ կողմորոշվելու, իրենց մասնագիտությամբ աշխատանք գտնելու հարցերում: