Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ. 2018Թ. «ԱՎՐՈՐԱ» ՄՐՑԱՆԱԿ

ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ. 2018Թ. «ԱՎՐՈՐԱ» ՄՐՑԱՆԱԿ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն սկսում է կամավորների հայտերի ընդունումը՝ 2018թ. հունիսի 8-10-ը կայանալիք «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության եւ ուղեկցող միջոցառումների կազմակերպման համար։ 

Մենք փնտրում ենք պատասխանատու եւ եռանդուն անհատների, ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ մարդասիրության գործում եւ անմոռանալի փորձ ձեռք բերել Հայաստանում անցկացվող կարեւոր միջազգային միջոցառման ընթացքում: Միացե՛ք համաշխարհային մարդասիրական շարժմանը՝ մեծարելով մարդկային ոգու տոկունությունը եւ այն մարդկանց հրաշալի գործունեությունը, որոնք, վտանգելով սեփական կյանքը, փրկում են այլոց՝ աշխարհը դարձնելով ավելի լավը:

Կամավորների ընտրական փուլին կարելի է մասնակցել՝ լրացնելով առցանց հայտադիմումը մինչեւ 2018թ. ապրիլի 8-ը:

Ընտրության վերջնական արդյունքները հայտնի կդառնան 2018թ. մայիսի 8-ին:

Վստահ ենք, որ ձեր օգնությամբ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը եւ ուղեկցող միջոցառումները կլինեն անմոռանալի թե՛ համաշխարհային մարդասիրական համայնքի եւ թե՛ Հայաստանի համար: 

Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել Մարիա Ալոյանին.

Հեռ: +374 55 220147
Էլ. փոստ. m.aloyan@auroraprize.com