Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Բաց դաս եկեղեցում

2017թ. մարտի 22-ին «Էթիկա» դասընթացի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության առաջին կուրսի ուսանողներն այցելեցին Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցի՝ դասախոս Լևոն Լաչիկյանի գլխավորությամբ:

Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը նրանց համար անցկացրեց «Մեծ պահքի խորհուրդը մեր կյանքում» թեմայով բաց դաս:

Բաց դաս եկեղեցում

Օրը պատահական չէր ընտրված. մարտի 22-ն այս տարի Միջինք էր, որով կիսվում է Մեծ պահքի շրջանը: 

Բանախոսը ուսանողներին հանգամանորեն ներկայացրեց Մեծ պահքի խորհուրդը, որ այն ոչ թե սոսկ կենդանական կերակուրներից հրաժարվելու, այլ նախ և առաջ խոկումի, ինքնաքննության, զանազան վայելքներից հրաժարվելու, աղոթքների և Սբ. Գրքի ընթերցանության շրջան է:

Ուսանողները միաժամանակ իմացան մեր եկեղեցական պաշտոնների ու կոչումների, եկեղեցու սպասավորներին դիմելու ձևերի և ընդհանրապես եկեղեցու ներսում ճիշտ պահելաձևի վերաբերյալ շատ մանրամասներ:

Տեր Սիմեոնն անդրադարձավ նաև Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցու կառուցման պատմությանը՝ մասնավորապես նշելով, որ այն վերանորոգվել է 1997-ին և օծվել 1998-ին:

Բաց դասի վերջում հոգևոր հովիվն օրհնեց համալսարանականներին և հղեց իր բարեմաղթանքները:

Բաց դաս եկեղեցում