Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2022թ. առկա ուսուցման ընդունելություն

II. Ընդունելութ. հայտ. նկար

 Սիրելի՛ դիմորդ, 2022թ. ապրիլի 15-ից մեկնարկել է 2022-2023 ուսումնական տարվա բակալավրիատի ընդունելության I փուլի առցանց հայտագրման գործընթացը: Դիմում-հայտերը լրացնելու համար այցելեք https://dimord.am/  կայք և հետևեք Առցանց ընդունելության դիմում-հայտի լրացման տեսանյութում   տրվող հրահանգներին։

Այս տարի ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն  իրականացնում է առկա ուսուցման ընդունելություն` հետևյալ կրթական ծրագրերով.

  1. Տարրական մանկավարժություն և մեթոդիկա,
  2. Ռուսաց լեզու և գրականություն,
  3. Դիզայն,
  4. Դեկորատիվ-կիրառական արվեստ,
  5. Պատմություն,
  6. Հայոց լեզու և գրականություն,
  7. Անգլերեն լեզու և գրականություն,
  8. Ֆրանսերեն լեզու և գրականություն,
  9. Հոգեբանություն,
  10. Ֆինանսներ (ըստ ոլորտի),
  11. Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա,
  12. Զբոսաշրջություն:

Հիշեցում` 1-ին և 2-րդ փուլերի հայտերի լրացման ընթացքում դիմորդը ոչ մի հարցով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ընդունող հանձնաժողով չի այցելում:

1-ին փուլով (ընդունելության կարգի 14-րդ կետ) դիմող դիմորդներն ընդունելության քննությունների և մասնագիտության հայտագրման դիմում-հայտը dimord.am կայքի միջոցով Գնահատման և թեստավորման կենտրոն (ԳԹԿ) են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ մինչև ս.թ. մայիսի 10-ը ներառյալ, մայիսի 10-ին՝ մինչև ժամը 18։00-ն։

2-րդ փուլով (ընդունելության կարգի 15-րդ կետ) դիմողները՝ ս.թ. հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ, հուլիսի 1-ին՝ մինչև ժամը 17։00-ն։

Ներբուհական քննությունների անցաթուղթ տրամադրում է բուհը։

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դիմորդները դիմում-հայտի լրացման հետ կապված խորհրդատվություն ստանալու են հեռախոսազրույցի միջոցով՝ զանգահարելով 096987654 (VivaCell), 096557556 (Beeline) հեռախոսահամարներով՝ ընդունելության հանձնաժողովի պատասխանատու քարտուղարին։

Նախատեսված է նաև առանձին էլեկտրոնային փոստի հասցե՝ ijevan@ysu.am, որի միջոցով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դիմորդը կարող է իր հարցերն ուղղել գրավոր եղանակով։ Նշված կապի միջոցները գործում են միայն դիմում-հայտերի ընդունման համար վերը նշված ժամկետներում և սահմանված աշխատանքային օրերին ու ժամերին։

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ ընդունված դիմորդները օգոստոսի 25-ից մինչև օգոստոսի 27-ը ԵՊՀ ԻՄ-ի ընդունող հանձնաժողով պետք է ներկայացնեն պահանջվող փաստաթղթերը։

 Պահանջվող փաստաթղթեր

  1. Ավարտական փաստաթուղթ`ատեստատ կամ դիպլոմ (միջուկով)
    2. Լուսանկար(3×4 սմ չափսի) – 4 հատ (1-ը՝ էլեկտրոնային)
    3. Անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը՝ 1 օրինակից)

4․ Քննության համար նախատեսված վճարի անդորրագիրը (էլեկտրոնային տարբերակը կցվում է հայտը լրացնելիս)

  1. Զինվորական գրքույկ (բնօրինակը)՝ առկայության դեպքում
    5. Արտոնություններից օգտվելու դեպքում համապատասխան փաստաթղթեր (տե´ս 78-82 կետերի արտոնություններից օգտվող դիմորդների պահանջվող փաստաթղթերը)  
  2. Միջազգային և հանրապետական մրցույթների դիպլոմներ
  3. Միասնական քննությունների վկայագիր (տրվում է ԳԹԿի կողմից՝ միասնական քննությունների ավարտին)

Ուշադրություն.

Ներբուհական քննության համար նախատեսված 3000 և փաստաթղթերի ընդունման 1500 դրամ գումարները պետք է վճարել «Արդշինբանկ»-ում բացված ԵՊՀ ԻՄ-ի հետևյալ հաշվեհամարին՝  2476100170940000:

Վճարել հնարավոր է Հայաստանի տարածքում գործող ցանկացած բանկի միջոցով, սակայն «Արդշինբանկ»-ի ցանկացած մասնաճյուղում վճարում կատարելիս

բանկային ծախսերի գումար չի գանձվում:

Բանկում վճարում կատարելիս պետք է հստակ նշվի  ուսանողի  անունը,  ազգանունը,  հայրանունը  և մասնագիտությունը:

Դիմորդը բանկում  կատարած  վճարման  անդորրագիրը   պահպանում   և  ներկայացնում է ներբուհական քննության ժամանակ:

ՀՀ պետական և ոչ պետական բուհերի՝ 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության սկզբունքները տե՛ս այստեղ:

ՀՀ պետական և ոչ պետական բուհերի՝ 2022թ. ընդունելության կարգը տե՛ս այստեղ:

ԵՊՀ ԻՄի՝ 2022թ. առկա ուսուցման մասնագիտությունների ցանկը տե՛ս այստեղ: