Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Օգոստոսի 22-ի տնօրենության նիստում

2017թ. օգոստոսի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ՝ Ս. Ա. Առաքելյանի նախագահությամբ:

Օգոստոսի 22-ի տնօրենության նիստում

Նիստում քննարկվեցին 2017-2018 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին (ժամատախտակին, դասատախտակներին, աշխատանքային պլաններին, ամբիոնային ծանրաբեռնվածությանը, առարկայական փաթեթներին) վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:

Կարևորվեցին բուհի կադրային, նյութատեխնիկական և ուսումնամեթոդական ապահովվածության խնդիրները, ընդգծվեց, որ  անհրաժեշտ է հետևողականորեն իրականացնել մասնաճյուղի որդեգրած կադրային քաղաքականությունը՝ ԵՊՀ ԻՄ-ի դասախոսական, վարչական և ուսումնաօժանդակ անձնակազմը գերազանցապես բուհի շրջանավարտներով համալրելու մասին:

Օգոստոսի 22-ի տնօրենության նիստում

Նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցի կապակցությամբ որոշվեց ֆակուլտետների դեկաններին հանձնարարել, որ մինչև սեպտեմբերի 1-ը փակցված լինեն նոր ուսումնական տարվա դասատախտակները, ամբիոնների վարիչներին հանձնարարել մինչև նոր ուսումնական տարին ամբիոնների նիստերում քննարկել դասախոսների անհատական ծանրաբեռնվածության հարցը և պատշաճ կերպով նախապատրաստվել 2017-2018 ուսումնական տարվան: