Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում կայացավ Հոգեբանի օրվան նվիրված միջոցառում

2016թ. նոյեմբերի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Հոգեբանի օրվան նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի կողմից:

Մասնաճյուղում կայացավ Հոգեբանի օրվան նվիրված միջոցառում

Միջոցառումը մեկնարկեց ԵՊՀ ԻՄ-ի բակում, որտեղ մասնակիցները ուսանողներին բաժանեցին թխվածքաբլիթներ և փուչիկներ հոգեբանության սիմվոլով՝ Ψ տառով («փսի» տառը, ենթադրվում է, որ խորհրդանշում է հունական դիցաբանության մեջ ծովի աստված Պոսեյդոնի եռաժանին, որը ցույց է տալիս աշխարհի տարանջատումը երեք՝ երկրային, երկնային ու հոգևոր ոլորտների և կրում բնության տարերքներից երեքի՝ օդի, ջրի և հողի միասնության խորհուրդը), ապա այն շարունակվեց լսարանում:

Մասնաճյուղում կայացավ Հոգեբանի օրվան նվիրված միջոցառում

Ներկա էին մասնաճյուղի տնօրեն, պ.գ.թ., դոցենտ Ս.Առաքելյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան պ.գ.դ, պրոֆեսոր Ա.Ներսիսյանը, Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մ.գ.թ., ասիստենտ Լ.Հարությունյանը,  Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչ, ֆ.մ.գ.թ., դոցենտ Ա.Ցուցուլյանը, դասախոսներ, ուսանողներ:

Մասնաճյուղում կայացավ Հոգեբանի օրվան նվիրված միջոցառում

Ողջույնի խոսք ասաց տնօրենը՝ Հոգեբանի օրվա առթիվ շնորհավորելով մասնագետներին, ուսանողներին, բոլոր ներկաներին,  ընդգծելով հոգեբանի մասնագիտության պատասխանատվությունն ու կարևորությունը մարդու կյանքում, խրախուսելով նման միջոցառումների կազմակերպումը մասնաճյուղում:

Մասնաճյուղում կայացավ Հոգեբանի օրվան նվիրված միջոցառում

Ապա միջոցառման մասնակիցները`  «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության տարբեր կուրսերի ուսանողները, ներկայացրին հոգեբանության պատմության հոգեբանական ծառը, բացատրեցին նրա խորհուրդը. ծառի արմատները խորհրդանշում են անտիկ հոգեբանությունը, որից ձևավորվել է հոգեբանական միտքը, բունը խորհրդանշում է հոգեբանական մտքի զարգացման միջնադարյան և վերածննդյան շրջանները, իսկ ծառի ճյուղերը ցույց են տալիս հոգեբանության զարգացման արդի շրջանը և հոգեբանության ուղղությունները:

Հոգեբանական ծառի արմատները ներկայացրին երկրորդ կուրսի ուսանողուհիներ Լիլիթ Հայրապետյանը և Արմենուհի Զաքարյանը: Նրանք անդրադարձան հոգու մասին անտիկ շրջանում առաջացած 2 ուսմունքներին՝ անիմիզմին և հիլոզոիզմին, հոգու վերաբերյալ Արիստոտելի, Պլատոնի, Հիպոկրատի, Դեմոկրիտի և Սոկրատեսի   գաղափարներին:

Մասնաճյուղում կայացավ Հոգեբանի օրվան նվիրված միջոցառում

Հոգեբանական ծառի բունը ներկայացրին 3-րդ կուրսի ուսանողուհիներ Արուսյակ Գասպարյանը, Մինավարդ Մելիքբեկյանը, Շարմաղ Սարիբեկյանը: Նրանք անդրադարձան միջնադարում առաջ եկած դեիզմի, սենսուալիստական և նոմինալիստական ուսմունքներին, արաբալեզու մտածողների՝ Իբն-Սինայի, Իբն-Ռուշդի գաղափարներին, հոգու մասին հայկական (Հովնան Որոտնեցու, Գրիգոր Նարեկացու) պատկերացումներին:

Մասնաճյուղում կայացավ Հոգեբանի օրվան նվիրված միջոցառում

Հոգեբանական ծառի ճյուղերը ներկայացրին 4-րդ կուրսի ուսանողուհիներ Մարիամ Ղազարյանը և Անի Արզումանյանը` շեշտը դնելով հոգեբանության ժամանակակից ուղղությունների (հոգեվերլուծություն, հումանիստական հոգեբանություն, բիհևիորզմ, գեշտալտ հոգեբանություն, կոգնիտիվ հոգեբանություն) վրա: Նրանք ներկայացրին  Զիգմունդ Ֆրոյդի ասույթները, հումանիստական գաղափարախոսությունը, գեշտալտ թերապիայի աղոթքը և տարբեր ուղղությունների դրույթները:

Մասնաճյուղում կայացավ Հոգեբանի օրվան նվիրված միջոցառում

Շնորհավորական ուղերձով և իր հեղինակային («Հոգին») բանաստեղծությամբ  հանդես եկավ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Աննա Դավթյանը:

Մասնաճյուղում կայացավ Հոգեբանի օրվան նվիրված միջոցառում

«ՄՀ» 3-րդ կուրսի ուսանողուհի Նարինե Ափինյանը ներկայացրեց հոգեբանության մեջ չկայացված և չհաջողված գիտափորձերը:

Մասնաճյուղում կայացավ Հոգեբանի օրվան նվիրված միջոցառում

Նույն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Ալբերտ Զուրաբյանը հումորային շնորհանդեսի և մասնագիտությանն առնչվող փոքրիկ տեսաֆիլմի ուղեկցությամբ ներկայացրեց հոգեբանի մասնագիտությունը, նրա դերը մարդու կյանքում:

Մասնաճյուղում կայացավ Հոգեբանի օրվան նվիրված միջոցառում

Միջոցառման վերջում ելույթ ունեցավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Ա. Ներսիսյանը՝ մասնակիցներին առաջադրելով մարդու հոգուն և հոգեբանությանը վերաբերող հարցեր, արտահայտելով իր սեփական,  ուշագրավ ու վիճահարույց տեսակետները, միջոցառման վերաբերյալ իր տպավորությունները:

Մասնաճյուղում կայացավ Հոգեբանի օրվան նվիրված միջոցառում

Պարոն Ներսիսյանի ելույթին հաջորդեց բավականին աշխույժ ու հետաքրքիր բանավեճ-քննարկում` ընդգրկելով բոլոր ներկաներին:

Իր արտահայտած հետաքրքիր տեսակետներով առանձնացավ Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչ Ա.Ցուցուլյանի պատասխան ելույթը:

Մասնաճյուղում կայացավ Հոգեբանի օրվան նվիրված միջոցառում