Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Մեր լեզուն … աղն է մեր ինքնության, էության խորհուրդը մեր»

2017թ. փետրվարի 23-ին Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսները մասնաճյուղի տարբեր ֆակուլտետներում իրականացրին մայրենի լեզվին նվիրված միջոցառումներ:

«Մեր լեզուն ... աղն է մեր ինքնության, էության խորհուրդը մեր»

Հայտնի է, որ 1999թ. նոյեմբերի 17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշում ընդունեց ստեղծել մայրենի լեզվին նվիրված տոն, և 2000 թվականից փետրվարի 21-ը հռչակվեց որպես Մայրենի լեզվի միջազգային օր:

Այդ տոնը ԵՊՀ ԻՄ-ի դասախոսների և ուսանողների համար գեղեցիկ առիթ էր ևս մեկ անգամ արժևորելու մեր մայրենի լեզուն՝ «մեր ժառանգության մեծագույն գանձը», զգոնության կոչ անելու, որ հիրավի, հայոց լեզուն որբի գլուխ չէ, և անթույլատրելի է, որ դրա վրա «վարսավիրության» փորձեր անեն: 

Մասնաճյուղի տարբեր կուրսերի ուսանողները ներկայացրին մայրենի լեզվի մասին մեծերի իմաստուն ասույթները, հանդես եկան ներբող-բանաստեղծություններով ու երգ ու պարով:

«Մեր լեզուն ... աղն է մեր ինքնության, էության խորհուրդը մեր»

Նրանք ներկայացրին դարերի ընթացքում դաժան փորձությունների ենթարկված հայոց լեզվի պատմությունը, որ ինքնին հայ ժողովրդի ինքնության վկայագիրն է, նրա «ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը»:

Ուսանողները միմյանց և ուրշներին կոչ արեցին սիրել, փայփայել, անաղարտ պահել մայրենին՝ այն խորը համոզմամբ, որ առանց մայրենի լեզվի մենք կյանք չունենք, մենք կորած ենք, մենք մենք չենք… 

2016-2017 ուստարվա I կիսամյակի քննաշրջանն ընթացքի մեջ է