Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հայտնի են «ԵՊՀ օլիմպիադա-2017»-ի հաղթողները

Դպրոցականների օլիմպիադա

2017թ. մարտի 23-ին ամփոփվեցին Երևանի պետական համալսարանի կողմից անցկացվող դպրոցականների օլիմպիադայի 2-րդ փուլի արդյունքները, որոնց համաձայն՝ Տավուշի մարզի 15 աշակերտներ հաղթող ճանաչվեցին և կստանան համապատասխանաբար I, II, III կարգի դիպլոմներ ու պատվոգրեր:

Այս տարի Տավուշի մարզից օլիմպիադային մասնակցեց 24 միջնակարգ, 4 ավագ դպրոցների և 2 վարժարանի 300 աշակերտ, որոնցից շուրջ 60 աշակերտ հաղթահարեցին 1-ին փուլի արգելքը և մասնակցեցին 2-րդ փուլին:

«Հայոց լեզու և գրականություն» առարկայից I կարգի դիպլոմի է արժանացել Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի XII դասարանի աշակերտուհի Մարուսյա Ղարախանյանը:

«Ստեղծագործական աշխատանք»-ից I կարգի դիպլոմի է արժանացել Իջևանի ավագ դպրոցի XII դասարանի աշակերտուհի Անի Մարգարյանը:

Ստեղծագործական աշխատանք»-ից II կարգի դիպլոմի է արժանացել Բերդավանի միջնակարգ դպրոցի X դասարանի աշակերտուհի Վիկտորյա Ղազարյանը:

«Կենսաբանություն» առարկայից II կարգի դիպլոմի է արժանացել Արճիսի միջնակարգ դպրոցի XII դասարանի աշակերտուհի Արփինե Մինասյանը:

«Հայոց լեզու և գրականություն» առարկայից III կարգի դիպլոմի են արժանացել Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի XII դասարանի աշակերտուհի Լիդա Քոչարյանը և Իջևանի ավագ դպրոցի XII դասարանի աշակերտուհի Գոհար Մխիթարյանը:

«Աշխարհագրություն» առարկայից պատվոգրի է արժանացել Աչաջրի միջնակարգ դպրոցի XII դասարանի աշակերտ Տիգրան Գասպարյանը:

«Կենսաբանություն» առարկայից պատվոգրի են արժանացել Աչաջրի միջնակարգ դպրոցի XII դասարանի աշակերտ Ադամ Փիրումյանը և  Բերդավանի միջնակարգ դպրոցի XII դասարանի աշակերտուհի Աննա Թանդիլյանը:

«Հայ ժողովրդի պատմություն» առարկայից պատվոգրի է արժանացել Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի XII դասարանի աշակերտուհի Նելլի Մուրադյանը:

«Ֆիզիկա» առարկայից պատվոգրի է արժանացել Բերդավանի միջնակարգ դպրոցի XII դասարանի աշակերտ Սուրեն Մելքոնյանը:

«Հայոց լեզու և գրականություն» առարկայից պատվոգրի են արժանացել Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի XII դասարանի աշակերտուհի Լիլիթ Մուրադյանը, Իջևանի ավագ դպրոցի XII դասարանի աշակերտուհի Էդիտա Օթարյանը և Վերին Ծաղկավանի XII դասարանի աշակերտուհիներ Մարիա Հովսեփյանն ու Մերի Խալաթյանը:

Հարկ է նշել, որ  ԵՊՀ-ի ամենամյա օլիմպիադայում 1-3-րդ տեղերը զբաղեցրած աշակերտները վճարովի ուսուցման համակարգով ԵՊՀ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կստանան ուսման վարձի զեղչ՝ համապատասխանաբար 50, 40 և 30%-ով: