Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հաստատվել են բակալավրի ծրագրով ՀՀ բուհերի ընդունելության անվճար և վճարովի տեղերը

337003025_139551502388495_7777147414159958220_n

 ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են  բարձրագույն ուսումնական հաստատությունների 2023/2024 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը:

Ընդունված որոշման համաձայն՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին հատկացվել է՝

ա. պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ՝ 45 տեղ,

բ․ առկա ուսուցմամբ (վճարովի)՝ 245 տեղ:

Նախորդ տարվա համեմատությամբ 2023-2024 ուստարում ավելացվել է «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրով ընդունելության համար նախատեսվող անվճար տեղերի թիվը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2023-2024 ուստարվա ընդունելության անվճար և վճարովի տեղերը տե՛ս այստեղ:

Ընդունված որոշման հիմքով և ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգի համապատասխան դրույթներով՝ ապրիլի 15-ից կապահովվի բուհերի 2023-2024 ուստարվա դիմորդների մասնագիտությունների ու ընդունելության քննությունների հայտագրման գործընթացը:

Այլ մանրամասների կարող եք ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում՝ https://bit.ly/42tCC2n: