Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Դիլիջանի միջազգային դպրոցի սաներին հյուրընկալել էր ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետը

2017թ. մայիսի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ էին այցելել Դիլիջանի միջազգային դպրոցի սաները:

Դիլիջանի միջազգային դպրոցի սաներին հյուրընկալել էր  ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետը

Այցելության նպատակն էր մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների և շրջանավարտների բազմաժանր աշխատանքների միջոցով աշխարհի տարբեր երկրներից դպրոցում ուսանող աշակերտներին ծանոթացնել հայոց մշակութային արժեքներին, արվեստի ու կենցաղի առանձնահատկություններին:

Դիլիջանի միջազգային դպրոցի սաներին հյուրընկալել էր  ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետը

Կիրառական արվեստի ֆակուլտետի ներկայացուցիչները` Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի ասիստենտներ, ՀՀ նկարիչների  միության անդամներ Դոնարա և Անուշ Չիբուխչյանները, հյուրերին հանգամանորեն ներկայացրին ֆակուլտետում գործող մասնագիտությունների («Կիրառական արվեստ» և «Դիզայն») և արվեստանոցների (գծանկարի և գունանկարի, տեքստիլի, դիզայնի, խեցեգործության, քանդակի և այլն) մասին:

Դիլիջանի միջազգային դպրոցի սաներին հյուրընկալել էր  ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետը

Արվեստանոցներում հյուրերը տեղում ականատես եղան աշխատանքների ստեղծագործական պրոցեսին, դրանց ստեղծման տեխնիկային:

Դիլիջանի միջազգային դպրոցի սաներին հյուրընկալել էր  ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետը

Դիլիջանի միջազգային դպրոցի սաներն ու ներկայացուցիչները մեծապես տպավորվեցին ֆակուլտետի ուսանողների և շրջանավարտների բազմաժանր (վիտրաժային նկարչություն, գոբելեն, գեղանկար, փայտի գեղարվեստական մշակում, բոլորաքանդակ, բատիկա, ասեղնագործություն և այլն) ստեղծագործություններով:

Դիլիջանի միջազգային դպրոցի սաներին հյուրընկալել էր  ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետը

Ավելին` Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի վարիչ, ՀՆՄ վարչության անդամ, Գեղանկարի սեկցիայի նախագահ, դոցենտ Համլետ Ասատրյանը հյուրերի պատվին տվեց վարպետության դաս. ստեղծեց սաներից մեկի դիմանկարը և այն նվիրեց տիրոջը:

Դիլիջանի միջազգային դպրոցի սաներին հյուրընկալել էր  ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետը

Դիլիջանի միջազգային դպրոցի ներկայացուցիչները ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից հեռացան` տպավորված ու հիացած ֆակուլտետի ուսանողների և շրջանավարտների աշխատանքներում ներկայացված հայկական զարդանախշերով, նրանց յուրօրինակ լուծումներով:

Դիլիջանի միջազգային դպրոցի սաներին հյուրընկալել էր  ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետը