Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը 2019թ. հեռակա ուսուցման դիմորդների համար կազմակերպում է անվճար խորհրդատվություններ՝ քննական բոլոր առարկաներից:
Խորհրդատվությունների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հիշեցնենք, որ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում շարունակվում է 2019թ. հեռակա ուսուցման ընդունելությունը: Փաստաթղթերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 18:00-ն:
Ընդունելության մասնագիտություններին, քննություններին, տեղերին և վարձաչափերին կարելի է ծանոթանալ այստեղ:
Ընդունելության կարգին կարելի է ծանոթանալ այստեղ, ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերին՝ այստեղ:
Ուսման տևողությունը 5 տարի է:
Շրջանավարտներին տրվում է Երևանի պետական համալսարանի դիպլոմ:
Հասցեն` Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 1:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 093 20 65 05 կամ 4 00 50 հեռախոսահամարներով: