ԵՊՀ ռեկտորատը հայտարարում է բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթի առաջին` ներբուհական փուլի մեկնարկը:
Մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ բոլոր ֆակուլտետների և մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնող կենտրոնների կամ այլ ստորաբաժանումների այն ուսանողները, ովքեր առնվազն 4 կիսամյակ եղել են ԵՊՀ ուսանող, վերջին երկու կիսամյակների ընթացքում ունեցել են բարձր կամ գերազանց առաջադիմություն (ՄՈԳ-ը՝ 16 և բարձր), ինչպես նաև համապատասխանում են ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 1005-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման կարգի» չափանիշների:
Մրցույթի կարգ՝ https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/2013/09/MAR-1005.pdf
Մրցույթին կարող են մասնակցել առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով` առաջին կիսամյակն ավարտած ուսանողները (բացառությամբ մեկ տարի տևողությամբ մագիստրոսական ծրագրով սովորող ուսանողների ):
Մրցույթն անցկացվում է առանձին բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով` ըստ հետևյալ ոլորտների`
1) բնագիտական (այդ թվում` մաթեմատիկական-տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ (ՏՀՏ).
2) բժշկություն.
3) հումանիտար գիտություններ.
4) հասարակագիտություն.
5) ճարտարագիտություն (այդ թվում` ճարտարապետական/գյուղատնտեսական).
6) հայագիտություն:
Մրցույթում սահմանված են երեք հիմնական չափանիշներ՝ առաջադիմությունը (ՄՈԳ), ուսանողի՝ գիտական աշխատանք կատարելու կարողություններն ու հաջողությունները (հաշվի են առնվում նրանց մասնակցությունը գիտական կոնֆերանսներին, սեմինարներին ու տպագրված աշխատանքները) և ակտիվ մասնակցությունը ներբուհական ուսանողական կյանքին: Հաղթող բոլոր ուսանողներն արժանանալու են նաև դրամական պարգևների:
Մրցանակները նախատեսված են ինչպես բակալավրիատում, այնպես էլ մագիստրատուրայում սովորողների համար: Մրցույթն անցկացվում է երկու փուլով, առաջինը՝ բուհերում, իսկ երկրորդ՝ հանրապետական փուլն իրականացնելու է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:
Մրցույթի չափանիշներին (առաջադիմություն, գիտական աշխատանքներ, հասարակական մասնակցություն և այլն) համապատասխանող ԵՊՀ բոլոր ուսանողները հրավիրվում են մասնակցելու մրցույթին: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտի ձևը և կցել անհրաժեշտ փաստաթղթերը:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել մինչև 2018 թ.-ի հոկտեմբերի 26-ը՝ ժամը 16:00-ն, ԵՊՀ ընդհանուր բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 2-րդ հարկ):
Լրացուցիչ հարցերի համար դիմել ռեկտորատ (հեռ. 060-710-112):
Մրցույթի մասնակցության հայտը կարող եք ներբեռնել՝ այստեղ:
Աղբյուր՝ ysu.am: