Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«ԷՀՄ և ծրագրավորում» դասընթացի շրջանակներում ներկայացվեց զեկուցում

2016թ. նոյեմբերի 23-ին «ԷՀՄ և ծրագրավորում» դասընթացի շրջանակներում «C++ ծրագրավորման լեզվի պայմանի ստուգման օպերատորը, ընտրման կառուցվածքը և ֆունկցիաները» թեմայով զեկուցում կարդացին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտություների ֆակուլտետի ուսանողներ Վազգեն Փայտյանը, Վոլոդյա Մելքումյանը և Լևոն Սարուխանյանը:

Զեկուցման ղեկավարն էր Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ, տեխն. գիտ. թեկն., «ԻԿՄ» մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու Ա.Սիմոնյանը:

«ԷՀՄ և ծրագրավորում» դասընթացի շրջանակներում ներկայացվեց զեկուցում

Ներկա էին ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Ուսանողների առջև խնդիր էր դրվել ավտոմատացնել ուսումնական գործընթացներին վերաբերող գործընթացներ և գրել  կիրառական նշանակություն ունեցող  ծրագրեր:

Վազգեն Փայտյանը ներկայացրեց ՄՈԳ-ի հաշվման խնդիրը և C++ լեզվով գրված ծրագիրը, որի մուտքում օգտագործողը ներմուծում է դասավանդվող  առարկաների կրեդիտները, ուսանողի ստացած գնահատականները, իսկ ելքում ստացվում է նրա ՄՈԳ-ը և այլ վերլուծություններ:

«ԷՀՄ և ծրագրավորում» դասընթացի շրջանակներում ներկայացվեց զեկուցում

Վոլոդյա Մելքումյանը գրել էր «Դասացուցակի ծրագիրը», որտեղ օգտագործել էր C++-ի swich – case կառուցվածքը և գործող դասացուցակը: Ծրագրում ստուգվում էր տվյալ շաբաթվա համարիչ կամ հայտարար լինելը և արտապատկերվում 1-ին կուրսի դասացուցակը: Զեկուցողը ներկայացրեց, որ ստուգվում են բոլոր դեպքերը, համակուրսեցիները ծրագիրը կարող են օգտագործել իրենց առօրյայում:

«ԷՀՄ և ծրագրավորում» դասընթացի շրջանակներում ներկայացվեց զեկուցում

Լևոն Սարուխանյանը շնորհանդեսի ուղեկցությամբ ներկայացրեց «Հերոնի բանաձևով եռանկյան մակերեսի հաշվման ծրագիրը», որտեղ օգտագործել է C++-ի ֆունկցիայի գաղափարը: Նա մանրակրկիտ ներկայացրեց աշխատանքը և պատասխանեց հարցերին:

«ԷՀՄ և ծրագրավորում» դասընթացի շրջանակներում ներկայացվեց զեկուցում

Ծրագրերի աշխատանքների արդյունքները արժանացան ներկաների հավանությանը: