Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ «Բուհում ուսուցման հոգեբանական միջոցները՝ խոսքի մշակույթ, խոսքի ընկալում, խոսքը որպես համոզիչ միջոց» թեմայով դաս-քննարկումը

2017թ. մայիսի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած՝ «Բուհում ուսուցման հոգեբանական միջոցները՝ խոսքի մշակույթ, խոսքի ընկալում, խոսքը որպես համոզիչ միջոց» թեմայով դաս-քննարկումը, որը վարեց Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, տեխն. գիտ. թեկնածու Ն.Խուդավերդյանը:

Կայացավ «Բուհում ուսուցման հոգեբանական միջոցները՝ խոսքի մշակույթ, խոսքի ընկալում, խոսքը որպես համոզիչ միջոց» թեմայով դաս-քննարկումը

Դասի ընթացքում Ն.Խուդավերդյանը ներկայացրեց դասի նպատակը, խնդիրները, ուսուցման հոգեբանական միջոցները՝ կարևորելով հատկապես խոսքային  հաղորդակցումը:

Նա նշեց, որ դասախոս-ուսանող փոխգործակցությունը լսարանում  հաղորդակցական  (կոմունիկացիոն)  գործընթաց է,  քանզի  հայտնի  է,  որ  մարդկանց  համատեղ  աշխատանքը  ուղղակի  անհնարին  է  առանց  խոսքային  հաղորդակցման, ոչինչ  չի  կարող  փոխարինել  կենդանի  մարդկային  խոսքին, նրա խթանիչ  դերին անձի  վարքի կարգավորման մեջ:

Կայացավ «Բուհում ուսուցման հոգեբանական միջոցները՝ խոսքի մշակույթ, խոսքի ընկալում, խոսքը որպես համոզիչ միջոց» թեմայով դաս-քննարկումը

Ն.Խուդավերդյանը դասախոսի այդ  ընդունակությունը  բնութագրեց  Գարեգին  Նժդեհի հետևյալ խոսքերով. «Կառավարելու  մի  հատիկ  միջոց  ունի  նա`  խօսքը  խիստ,  բայց  ընկերական,  խօսքը`  երբեմն  որպես  սանձ  և  միշտ  էլ  որպես  խթան»:

Այնուհետև Ն.Խուդավերդյանը անդրադարձավ ճարտասանական խոսքի խնդիրներին, ճարտասանության բաժիններին: Համաձայնելով հռոմեացի  մեծ  ճարտասան  ու  քաղաքական  գործիչ  Ցիցերոնի  սահմանմանը` նա ևս համոզմունք հայտնեց, որ ճարտասանական  խոսքը  մենախոսության  տեսակ  է`  ուղղված  բազմամարդ  լսարանին`  որևէ  բան  հաղորդելու,  որևէ  բանում  համոզելու,  նաև  հաճույք  պատճառելու  նպատակով:

Կայացավ «Բուհում ուսուցման հոգեբանական միջոցները՝ խոսքի մշակույթ, խոսքի ընկալում, խոսքը որպես համոզիչ միջոց» թեմայով դաս-քննարկումը

Ճարտասանի  այս  եռյակի  գործառույթները քննարկելուց հետո Ն. Խուդավերդյանը անդրադարձավ  դասական ճարտասանությունը  իր  հինգ  բաժիններով`  գյուտ (պրոբլեմ, հարցադրում), դասավորություն, ճոխաբանություն, հիշողություն,  արտասանություն: Իբրև ամփոփում՝ տիկին Խուդավերդյանը նշեց, որ ամեն  ոք,  ով  զբաղված  է  խմբերի  հետ  տարվող  աշխատանքով,  պարտավոր  է  իր  կարողությունների  չափով  տիրապետել  ճարտասանության  վերոնշյալ  հինգ  բաժիններին:

Դասի վերջում ծավալվեց ակտիվ քննարկում. մասնակիցները Ն.Խուդավերդյանին ուղղեցին հարցեր, արտահայտեցին իրենց տեսակետները, հանդես եկան առաջարկով՝ լսելու ևս մեկ դասախոսություն:

Կայացավ «Բուհում ուսուցման հոգեբանական միջոցները՝ խոսքի մշակույթ, խոսքի ընկալում, խոսքը որպես համոզիչ միջոց» թեմայով դաս-քննարկումը