Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ «Օսկարակիր ֆիլմեր» թեմայով բաց դասը

2018թ. մարտի 24-ին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Օտար լեզուներ» մասնագիտության I կուրսում կայացավ «Օսկարակիր ֆիլմեր» թեմայով գործնական բաց դաս (անգլերեն), որը կազմակերպել էր Անգլերեն լեզվի և գրականության  ամբիոնը:

Բաց դասի ընթացքում ուսանողները ներկայացրին տարբեր տարիների ընթացքում «Օսկար» մրցանակի արժանացած մի շարք ֆիլմեր («Տիտանիկ», «Ավատար», «Տրոյա», «Դյունքերք», «Անգլիական պացիենտը», «Ջրի ձևը»):

Կայացավ «Օսկարակիր ֆիլմեր» թեմայով բաց դասը

Մասնավորապես նշվեց, որ «Տիտանիկը» նկարահանվել է Ջեյմս Քեմերոնի կողմից 1997 թվականին: Ֆիլմում նկարագրվում է Տիտանիկ նավի կործանումը: Գլխավոր դերակատարներն են Քեյթ Ուինսլեթը և Լեոնարդո դի Կապրիոն: ԱՄՆ-ում ֆիլմի առաջին ցուցադրությունը կայացել է 1997 թվականի դեկտեմբերի 19-ին: Ֆիլմի բյուջեն կազմել է 200 միլիոն դոլար, որը ժամանակին ռեկորդային էր: «Տիտանիկը» ներկայացվել է «Օսկար» մրցանակի 14 անվանակարգում և ստացել 11 «Օսկար», այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ»:

Ներկայացվեց, որ «Ավատար» ֆիլմի ռեժիսորը նույնպես Ջեյմս Քեմերոնն է: Ֆիլմը նկարահանվել է 2009 թվականին,  և առաջին ցուցադրությունը կայացել է դեկտեմբերի 18-ին: Գլխավոր դերակատարներն են Սեմ Ուորթինգտոնը, Քոուի Սալդանան և Սիգուրնի Ուիվերը: Ֆիլմի բյուջեն կազմել է 237 միլիոն դոլար:  «Ավատարը» ներկայացվել է «Օսկար» մրցանակի 9 անվանակարգում և ստացել 3 «Օսկար»:

Կայացավ «Օսկարակիր ֆիլմեր» թեմայով բաց դասը

 

«Տրոյա» պատմական ֆիլմի վերաբերյալ նշվեց, որ այն նկարահանվել է 2004 թվականին ռեժիսոր Վոլֆգանգ Պետերսենի կողմից: Գլխավոր դերակատարներն են Բրեդ Փիթը և Էրիկ Բանան: Ֆիլմի բյուջեն 175 միլիոն դոլար է կազմել: Ֆիլմը ստացել է «Օսկար»՝ լավագույն հանդերձանքի համար:

«Դյունքերք» ֆիլմի մասին նշվեց, որ այն նկարահանվել է 2017 թվականին Քրիստոֆեր Նոլանի կողմից: Ֆիլմը ներկայացվել է «Օսկար» մրցանակի 8 անվանակարգում և ստացել է 3 «Օսկար»: Գլխավոր դերակատարներն են Թոմ Հարդին և Քիլիան Մերֆին: Ֆիլմի բյուջեն կազմել է 100 միլիոն դոլար: 

Կայացավ «Օսկարակիր ֆիլմեր» թեմայով բաց դասը

«Անգլիական պացիենտ» ֆիլմի կապակցությամբ ներկայացվեց, որ այն նկարահանվել է 1996 թվականին Էնթոնի Մինգելլայի կողմից:  Ֆիլմը ներկայացվել է «Օսկար» մրցանակի 12 անվանակարգում և ստացել է 9 «Օսկար»: Գլխավոր դերակատարներն են Ռեյֆ Ֆայնսը և Ժուկիետ Բինոշը: Ֆիլմի առաջին ցուցադրությունը կայացել է 1996 թվականի նոյեմբերի 6-ին Լոս Անջելեսում: Ֆիլմի բյուջեն կազմել է ընդամենը 27 միլիոն դոլար: 

«Ջրի ձևը» ֆիլմի վերաբերյալ նշվեց, որ այն նկարահանվել է 2017 թվականին Գիլյերմո դել Տորոյի կողմից: Ֆիլմի առաջին ցուցադրությունը կայացել է 2017 թվականի օգոստոսի 31-ին: Այն ներկայացվել է «Օսկար» մրցանակի 13 անվանակարգում և ստացել է  4 «Օսկար», այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ»: Գլխավոր դերակատարներն են Սալլի Հոքինսը, Մայքլ Շեննոնը և Օկտավիա Սպենսերը: Ֆիլմի բյուջեն կազմել է 19,5 միլիոն դոլար:

Ֆիլմերի ներկայացումից հետո տեղի ունեցավ քննարկում:

Կայացավ «Օսկարակիր ֆիլմեր» թեմայով բաց դասը