Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մայիսի 24-ի տնօրենության ընդլայնված նիստում

2017թ. մայիսի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության ընդլայնված նիստ՝ Ս. Ա. Առաքելյանի նախագահությամբ:

Նիստին ներկա էին տնօրենության անդամները, հրավիրված էին Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչը, մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուները:    

Մայիսի 24-ի տնօրենության ընդլայնված նիստումՏնօրենության ընդլայնված նիստում քննարկվեցին 2016-2017 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի նախապատրաստական աշխատանքներին, 2017-2018 ուստարվա ամբիոնային ծանրաբեռնվածությանը, ուսումնական պլանների նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:

Առաջին հարցի կապակցությամբ որոշվեց 2016-2017 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանը սկսել 2017թ. հունիսի 5-ից և ավարտել մինչև հուլիսի 17-ը:

Հանձնարարվեց ֆակուլտետների դեկաններին, ամբիոնների վարիչներին, կրթական ծրագրերի պատասխանատուներին ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ 2016-2017 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանը կազմակերպված և պատշաճ մակարդակով անցկացնելու համար: Հետևողական լինեն, որ քննության արդյունքները ամփոփվեն լսարաններում՝ համաձայն մասնաճյուղում գործող կանոնակարգի:

 

Քննաշրջանի կազմակերպման և անցկացման պատասխանատու նշանակվեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը:

2017-2018 ուստարվա ամբիոնային ծանրաբեռնվածության, ուսումնական պլանների հետ կապված՝ որոշվեց հանձնարարել ֆակուլտետների դեկաններին և ամբիոնների վարիչներին մեկ ամսվա ընթացքում (մինչև դասախոսների արձակուրդ մեկնելը) ավարտին հասցնել ամբիոնային ծանրաբեռնվածության, անհատական պլանների կազմումը, ավարտական ու կուրսային աշխատանքների բաշխումը և ապահովել ամբիոններում բոլոր առարկայական ծրագրերի փաթեթները:

Ամբիոնների վարիչներին հանձնարարվեց մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը ամբիոնների նիստերում քննարկել անհատական ծանրաբեռնվածությունների հարցը: