Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տեղի ունեցավ կանանց և աղջիկների շախմատի մասնաճյուղային առաջնություն

Աղջ Շախ 3

 2019թ. մայիսի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում տեղի ունեցավ կանանց և աղջիկների շախմատի մասնաճյուղային առաջնություն, որին մասնակցեցին տարբեր մասնագիտությունների 7 ուսանողուհիներ:

Այն կազմակերպվել էր ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերության կողմից, մրցավարն էր ՈՒԳԸ անդամ, «ԻԿՄ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Գերասիմ Ալավերդյանը:

Առաջնությունն ընթացավ շրջանաձև մրցակարգով (6 տուր):

«ԻԿՄ» 1-ին կուրսի ուսանողուհի Սոնա Վիրաբյանը և «ԻԿՄ» 3-րդ կուրսի ուսանողուհի Սյուզաննա Միրզոյանը հավաքեցին հավասար (5-ական) միավորներ:

Անձնական խաղերի արդյունքներով հաղթող ճանաչվեց Սյուզաննա Միրզոյանը, իսկ 2-րդ հորիզոնականն զբաղեցրեց Սոնա Վիրաբյանը:

3-րդ հորիզոնականն զբաղեցրեց «ՏՄՄ» 2-րդ կուրսի ուսանողուհի Զինա Ոսկանյանը:

Մրցանակային տեղեր զբաղեցնողները պարգևատրվեցին պատվոգրերով:

Մասնաճյուղում առաջին անգամ սահմանվեց կանանց և աղջիկների շախմատի առաջնության փոխանցիկ գավաթ, որը տրվեց Սյուզաննա Միրզոյանին:

Առաջնության մրցավար Գերասիմ Ալավերդյանին տրվեց շնորհակալագիր:

Պարգևները հանձնեց մասնաճյուղի ՈՒԳԸ փոխնախագահ, «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Շիրակ Գասպարյանը: