Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

2018-2019 ուստարվա II կիսամյակի քննաշրջանն ընթացքի մեջ է

 DSCN9089

 2019թ. հունիսի 1-28-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում անցկացվում է առկա ուսուցման համակարգի՝ 2018-2019 ուստարվա II կիսամյակի քննաշրջանը՝ ստուգարքները, եզրափակիչ գնահատմամբ և հանրագումարային քննությունները:

Հեռակա ուսուցման համակարգում 2018-2019 ուստարվա II կիսամյակի քննաշրջանը կտևի մինչև հունիսի 29-ը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսումնամեթոդական վարչության պետ Արկադի Դավթյանը հավաստեց, որ քննաշրջանն անցկացվում է սահմանված կարգով, հաստատված ժամանակացույցների համաձայն:

Նա նշեց, որ դասախոսները և ուսանողները քննություններին մոտենում են ամենայն պատասխանատվությամբ:

Պարոն Դավթյանը քննությունների ընթացքում ուսանողներին մաղթեց հաջողություն, դասախոսներին՝ հետևողականություն:

Քննության դրական շեմը չապահոված ուսանողները կկարողանան այն հանձնել լուծարքային շրջանում, որը կանցկացվի երկու փուլով և կտևի մինչև սեպտեմբերի 23-ը: