Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Հաղորդակցման 4 հմտությունների դասավանդումը անգլերենում» թեմայով վերապատրաստման դասընթաց մասնաճյուղում

1. glxavor 2024 թ. հուլիսի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մեկնարկել է անգլերենով հնգօրյա վերապատրաստման դասընթաց ԵՊՀ ԻՄ երիտասարդ դասախոսների, «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի տարբեր տարիների շրջանավարտների, բակալավրի ավարտական կուրսի և մագիստրատուրայի ուսանողների համար:

Վերապատրաստումն իրականացնում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործընկեր ամերիկյան “Armenian Volunteer Network” (AMVN) / «Հայ կամավորական ցանց» կազմակերպության TESOL ծրագրի ղեկավար,  Կանադայի Տորոնտոյի համալսարանի շրջանավարտ,  միջազգային հավաստագրված դասընթացավար Աստղիկ Ալթունյանը:

«Հաղորդակցման 4 հմտությունների դասավանդումը անգլերենում» թեմայով վերապատրաստման դասընթացի շրջանակներում մասնակիցները դասախոսությունների և խմբային գործնական աշխատանքների միջոցով ձեռք կբերեն ժամանակակից մեթոդներով դասավանդման հմտություններ հաղորդակցման բոլոր ոլորտների համար՝ գրավոր և բանավոր խոսք, ընթերցանություն, ունկնդրում:

Դասընթացի մասնակիցներն ընդգծեցին նման վերապատրաստումների կարևորությունը և անհրաժեշտությունը մասնագիտական աճի ու կայացման գործում և շնորհակալություն հայտնեցին հարազատ բուհին՝ նման հնարավորություն ընձեռելու համար: